Շիրակի մարզպետը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանն ադրադարձել է մարզում նոր ենթակառուցվածքների գործարկման և մարզում տնտեսական նոր տեղաշարժի հնարավորություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+20.09 oC

Շիրակի մարզպետը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանն ադրադարձել է մարզում նոր ենթակառուցվածքների գործարկման և մարզում տնտեսական նոր տեղաշարժի հնարավորություններին

18:49 29.09.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
Հովհաննես Հարությունյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է տիկին Թրեյսիին կրկին տեսնել Գյումրիում․
«Տիկին դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, գիտեմ, որ առաջին անգամ չեք Գյումրիում, սակայն սիրով ձեզ նորից կպատմեմ մեր մարզի, մարզկենտրոնի մասին: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին Շիրակի մարզին ցուցաբերած աջակցության համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը՝ պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում առաջ գնալու համար։ Մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»։
Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է կրկին այցելել Շիրակ․
«Պարոն մարզպետ, ուրախ եմ Ձեզ հանդիպելու և ուրախ եմ տեսնելու Ձեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունն աշխատանքի նկատմամբ։ Բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ, կարևորում եմ նաև մարզերի հետ իրականացվող տարբեր ծրագրերը։ Ուրախ եմ, որ պարեկային ծառայությունն է գործարկվում Շիրակի մարզում, բացվում են նոր հրշեջ փրկարարական կենտրոններ»։
Կողմերը խոսել են Շիրակի մարզի հիմնախնդիրներից, անդրադարձել առաջնային համարվող մարտահրավերներին։ Հովհաննես Հարությունյանը կարևորել է Շիրակի մարզի հնարավորությունների լիարժեք օգտագործումը, մասնավորապես, անդրադառնալով օդանավակայանի, նոր ենթակառուցվածքների գործարկմանն ու դրանցով պայմանավորված՝ մարզում տնտեսական նոր տեղաշարժին։ Տիկին Թրեյսին նշել է, որ կարևորում է տարբեր նախաձեռնությունների իրականացման ժամանակ համագործակցությունը։
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ներկայացման համար նոր հանդիպման հեռանկարը կարևորելով՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

BACK_TO_TOP