18:56 29.09.2021
«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանը սեպտեմբերի 29-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Լենինգրադի բլոկադան ՌԴ և ԱՊՀ երկրների պետական արխիվների փաստաթղթերում» միջտարածաշրջանային գիտագործնական կոնֆերանսին:
«Պատմում են արխիվները…» նախագծի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում անցկացվող կոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի տարածաշրջանների արխիվային հիմնարկությունների, թանգարանների, գրադարանների, ազգային-մշակութային և պատմալուսավորչական կազմակերպությունների ղեկավարներ: Հայաստանի ներկայացուցիչը մասնակիցներից միակն էր, որը ներկայացնում էր արտերկիրը:
Բաբկեն Սահակյանը նախ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանի անունից ողջունել է կոնֆերանսի մասնակիցներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք, ապա խոսել Հայաստանի ազգային արխիվում պահվող և Լենինգրադի բլոկադային առնչվող փաստաթղթերի մասին։
«Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից հարյուր-հազարավոր հայ ռազմիկներ մեկնեցին ճակատ՝ մարդկությանը ֆաշիստական գերությունից ազատելու համար: Ընդհանուր առմամբ, Հայրենական պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ: Զինվորական հրամանատարական կազմում հայերը թվով չորրորդն էին (1079)՝ ռուսներից, ուկրաինացիներից ու բելառուսներից հետո»,- ասել է բանախոսը:
Լենինգրադի հերոսական պաշտպանությունը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Բաբկեն Սահակյանի գնահատմամբ, ՀՄՊ-ի ամենանշանակալի իրադարձություններից մեկն էր, որը դարձավ խորհրդային ժողովուրդների միասնության և խիզախության պայծառ օրինակ: Այդ մարտերին հերոսաբար մասնակցեցին նաև հազարավոր հայ զինվորներ: Նրանցից շատերը լենինգրադյան ռազմաճակատում ընկան հերոսի մահով:
Առանձնապես աչքի ընկած մեր հայրենակիցներից նա հիշել է Պաշտպանության պետական կոմիտեի անդամ Անաստաս Միկոյանին, որը հանձն էր առել պաշարված քաղաքը պարենով ապահովելու դժվարագույն խնդրի լուծումը, աշխարհահռչակ արևելագետ Հովսեփ Օրբելուն, որը կազմակերպում էր Էրմիտաժի հիրավի անգին թանգարանային ցուցանմուշների էվակուացիան, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովին, ով Լենինգրադը պաշտպանում էր Բալթիկ ծովում և քաջարի օդաչու Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին:
«Ընդհանուր առմամբ, Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել է շուրջ 30 հազար հայ ռազմիկ: Նրանցից 10 հազարը զոհվել է, այդ թվում՝ Խորհրդային Միության հերոսի կոչմանը հետմահու արժանացած՝ 416-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար Ղազար Չափչախյանը»։
«Բոլորն իրենց անգնահատելի ավանդն ունեցան Լենինգրադի պաշտպանության և հերոս քաղաքը թշնամուց վերջնականապես ազատագրելու սրբազան գործում»,- նշել է Բ․Սահակյանը։։
10:55 25.06.2025
Fars. Իրանը 700 մարդու է ձերբակալել Իսրայելի հետ համագործակցելու կասկածանքովԻսրայելի հետ զինված հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 700 մարդու՝ Իսրայելի հետախուզական ծառայությունների համար աշխատելու կասկածանքով, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Ձերբակալությունների ամենամեծ թիվը գրանցվել է Քերմանշահ, Սպահան, Խուզեստան, Ֆարս և Լորեստան նահանգներում։ Ըստ Fars-ի՝ ձերբակալվածները մեղադրվում են Իրանի տարածքից Իսրայելի շահերից ելնելով փոքր անօդաչու թռչող սարքեր արձակելու, ինքնաշեն ռումբեր […] ...
10:44 25.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն գոլերի տեսանյութը: ...
10:35 25.06.2025
Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա․ ԱրաղչիԻսրայելի և Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք ագրեսիա սանձազերծեցին Իրանի դեմ, ամրապնդել են Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ շարունակելու իր միջուկային ծրագրի զարգացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: «Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան դրական ազդեցություն կունենա Իրանի՝ իր միջուկային ծրագիրը շարունակելու ցանկության վրա: Դա ամրապնդում է մեր կամքը, մեզ դարձնում ավելի վճռական և համառ: Մենք մեծ […] ...
10:21 25.06.2025
«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ․ ՔԿՎ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական […] ...
10:13 25.06.2025
Մեսսիի ներկա ու նախկին թիմերը կմրցեն միմյանց դեմ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության A խմբի վերջին տուրում դրամատիկ ավարտ է ունեցել «Ինտեր Մայամի» – «Պալմեյրաս» հանդիպումը: Խավյեր Մասկերանոյի թիմը երկու գնդակի առավելություն ուներ: Այդուհանդերձ, բրազիլական թիմը կարողացել է ոչ-ոքի կորզել։ Դրա շնորհիվ Աբել Ֆերեյրայի թիմը 5 միավորով խմբում դարձել է ուժեղագույնը և 1/8 եզրափակչում կմրցի B խմբում երկրորդ տեղը գրաված «Բոտաֆոգոյի» հետ: «Ինտեր Մայամին» նույնպես […] ...
10:00 25.06.2025
Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...