Կապառոսը յուրահատուկ կերպով է հրապարակել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Կապառոսը յուրահատուկ կերպով է հրապարակել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

21:20 29.09.2021

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներին:

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)

Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Մարգարյան – «Արարատ»

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան – «Արարատ»

Կիսապատշպաններ

Հենրիխ Մխիթարյան – «Ռոմա» (Իտալիա)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Ուդո – «Ատիրաու» (Ղազախստան)

Էրիկ Վարդանյան – «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան – «Արարատ-Արմենիա»

Ալիկ Առաքելյան – «Արարատ»

Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Լուկաս Սելարայան – «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)

Իշխան Գելոյան – «Բալթիկա» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան – «Նոա»

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Մեր թիմն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

10:11 22.06.2025

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:01 22.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվել

09:12 22.06.2025

ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվել

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...

BACK_TO_TOP