Իմ ամենահարազատ, ներիր ինձ. Անահիտ Սիմոնյանը գրառում է կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+20.09 oC

Իմ ամենահարազատ, ներիր ինձ. Անահիտ Սիմոնյանը գրառում է կատարել

14:59 30.09.2021

Երգիչ Հայկոյի նախկին կինը` Անահիտ Սիմոնյանը, Instagram-ում Հայկոյի վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով, որ նրա անժամանակ մահվան լուրը չի կարողացել հայտնել իրենց որդուն։

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես և չես ապրի մինչև Արմանի հարսանիքը, ինչո՞ւ այդպիսի կատակ արեցիր և ինձ մենակ թողեցիր այս հսկայական ու դաժան աշխարհում: Մեզ թողեցիր առանց հենարանի առանց թիկունքի, առանց իմաստի: Ես երբեք չեմ կարող քո տեղը լցնել մեր երեխայի սրտում … Եվ ես չգիտեմ՝ ինչպես նրան ասել այդ մասին … Ես շատ եմ վախենում … Դու բուժքրոջն ասացիր, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ լուծել ցանկացած հարց, բայց դու չես հասկացել, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, և նա երբեք թույլ չի տա, որ նրան նեղացնեն: Առանց քեզ ես մնացի թույլ և անզոր, ես չեմ կարող ասել Արմանին .․. Ես նրան փակեցի տանը, որպեսզի փողոցում նրան ոչ ոք չպատմի այս մասին, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով և գաղափար չունի, թե ինչու են բոլորը վշտացած .․. և ես չեմ կարող նրան ասել դրա մասին .. Ես պարզապես չեմ կարող… ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ ․.. Հիմա բոլորն ասում են՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է և մայր լինեմ, և..․ Բայց չեմ կարող, չեմ կարող փոխարինել քեզ … Ինչո՞ւ է Աստված տանում լավագույններին…

Ինչո՞ւ … Ես չեմ կարող գտնել այս հարցի պատասխանը և երբեք չեմ կարողանա …
Հանգչիր խաղաղությամբ ․.. Բայց խոստացիր, որ միշտ մեր կողքին կլինես … Դարձիր մեր պահապան հրեշտակը ․.. Իմ ամենահարազատ մարդ… Ներիր ինձ …»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։

 

View this post on Instagram

 

A post shared by Anahit Simonyan (@anahitsimonyan)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

10:00 25.06.2025

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի կմ0+000-կմ10+100 հատվածը։ Նորոգվող 10.1կմ-ից 8կմ հատվածում արդեն տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Ըստ նախագծի՝ նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ ...

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

BACK_TO_TOP