17:30 07.02.2018
Ավտոներկրողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՃՈ վարչական շենքի մոտ, որտեղ խնդրել են չեղարկել 2018թ. հունվարին մաքսային տարանցիկ ժամանակավոր հաշվառման համարանիշներով, այսպես կոչված, տրանզիտ համարանիշներով մեքենաների արձանագրված տուգանքները՝ պատճառաբանելով, որ իրազեկված չեն եղել, որ 2016-ից գործող օրենքը սկսելու է կիրառվել այս տարվա հունվարից:
«Մենք գիտեինք, որ արտասահմանյան համարանիշներով մեքենաները տուգանվում են, սակայն տրանզիտ համարներով մեքենաների մասին ոչինչ չի ասվել: Ամեն մեկս համարյա 1 միլիոն դրամի ակտ ունենք: 20 000 դրամի համար 600 կմ ճանապարհ ենք կտրում անցնում, ամսվա վերջին պարզվում ա, որ 1 միլիոնի ակտ ուենք»,- դժգոհեց ավտոներկրողներից մեկը:
Նրանց ընդունեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, քանի որ ՃՈ պետը տեղում չէր:
«Ինչո՞ւ պետք է տեղական համարանիշներով մեքենաները տուգանվեն, իսկ տարանցիկ համարներով մեքենաներն ազատ խախտում անեն: Այդ ամենն արվում է Ձեր և մյուսների կյանքի անվտանգությունն ապահովելու համար: Խախտում անելու իրավունք չունի և ոչ մեկը»,- ավտոներկրողներին ասաց Արմեն Խաչատրյանը:
Պատճառաբանությանը, որ ավտոներկրողներն իրազեկված չեն եղել, որ տարանցիկ համարներով մեքնաները տուգանվելու են, Արմեն Խաչատրյանը ասաց, որ նախորդ տարվա դեկտեմբերից հայտարարվել է, որ ոչ հայկական համարանիշերով մեքենաները տուգանվելու են: Ավտոներկրողները, սակայն, պարզաբանեցին, որ իրենք մտածել են, թե խոսքը միայն ռուսական եվրոպական համարանիշերով մեքենաների մասին է:
Արմեն Խաչատրյանն առաջարկեց շաբաթ օրը ներկայանալ և իր կողմից առանձնացված աշխատակցի հետ բոլոր բողոքները դիմումի տեսքով ներկայացնել: Դրանք քննության կառնվեն:
Ավտոներկրողների և ՃՈ պետի տեղակալի հանդիպման ամբողջ ընթացքին կարող եք ծանոթանալ SHANTNEWS-ի կայքում:
http://newsbook.am/?p=116948&l=am
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...