20:20 30.09.2021
Եվրամիության անդամ երկրները հոկտեմբերի 13-ին կքննարկեն Վրաստանի համար վիզայի մուտքի ռեժիմի հարցը: Այս հարցն առաջ է քաշվել, երբ Վրաստանից ապաստան ստանալու անհիմն պահանջն աճել է 51 տոկոսով։ Հայտնում է aliq.ge-ն։
EUobserver- ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 27-ին հրապարակված ԵՄ ներքին զեկույցի բովանդակության համաձայն՝ Գերմանիան դժգոհություն է հայտնել Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև խնդրահարույց երկրների առաջին տասնյակում նշել է Ալբանիան և Սերբիան։
Զեկույցում նշվում է, որ երեք ամսվա ընթացքում Վրաստանից ապաստան հայցողների թիվն աճել է 51 տոկոսով՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Չեխիան նույնպես պնդել է, որ ապաստան տրամադրելու անհիմն պահանջարկը մեծ է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների կողմից։ Ֆրանսիան դժգոհություն է հայտնել Վրաստանից և Ալբանիայից:
Հիշեցնենք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ-ն առանց վիզայի կարճատև մուտքի ռեժիմը թույլ տվեց 2017-ին։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...