Գյումրիում անցկացվել է հայ և ռուս միկրովիրաբույժների համատեղ կոնֆերանս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.26 oC

Գյումրիում անցկացվել է հայ և ռուս միկրովիրաբույժների համատեղ կոնֆերանս

21:00 01.10.2021

 

Գյումրիում  միկրովիրաբուժության դասընթաց է անցկացվել, որին մասնակցել են վնասվածքաբան-օրթոպեդներ Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի տարբեր բուժհաստատություններից: Իսկ դասախոսները Ռուսաստանի առաջատար միկրովիրավուժության կլինիկաների մասնագետներն են: 80 բժիշկ Գյումրիում քննարկել են դաստակի միկրովիրաբուժության զարգացման հեռանկարները: Թեման արդիական է  հետպատերազմյան  շրջանում։ Միկրովիրաբուժության կարիք ունեցող անձանց դիմելիությունն է ավելացել:

«Որոշումը կայացվել է խոսել դաստակի վիրաբուժության մասին 44 օրյա պատերազմից հետո: Պատճառն այն է, որ այս վիրաբուժության մեջ մի քանի մասնագիտացումներ են խաչվում և սովորաբար առաջանում է որոշակի դիսոնանս, թե ով պետք է զբաղվի՝ վնասվածքաբանը, միկրովիրաբույժը, թե նեյրովիրաբույժը: Ամբողջ աշխարհում կան դաստակի վիրաբույժներ, մեզ մոտ դեռ չկան և սա այդ մշակույթը ձևավորելու առաջին քայլերից մեկն է»,- SHANTNEWS-ին ասել է Իզմիրլյան բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանը:

Երիտասարդ օրթոպեդ- վնասվածքաբանները վերապատրաստվում են, փորձառուները՝ փորձի փոխանակում կատարում: Միկրովիրաբուժությունը բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է:

«Միկրովիրաբուժությունը Հայաստանում առանձին մասնագիտացում է համարվում, մինչդեռ Ռուսաստանում և շատ այլ երկրներում միկրովիրաբուժությունը բուժական մեթոդ է ,որն ընդլայնում է հնարավորությունները: Միկրովիրաբուժությունը կիրառվում է ուրոլոգիայում, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժությունում: Ռուսաստանում, ի տարբերություն Հայաստանի, հետպատերազմյան շրջան չէ, բայց, այսպես կոչված, վնասվածքների համաճարակ է: Շատ են հիվանդները, որոնք դիմում են դաստակի վնասվածքներով»,- SHANTNEWS-ին ասել է Ռուսաստանը ներկայացնող օրթոպեդ-վնասվածքաբան Դմիտրի Նակոնեչնին:

Դաստակի վնասվածքները, մեծ մասամբ, հետևանք են շինարարությունում անվտանգության կանոնների խախտման: Բժիշկները քննարկեցին, թե որ վնասվածքների դեպքում կարելի է խուսափել վիրաբուժական միջամտությունից և բուժում իրականացնել: Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ վնասվածքը բուժել են, բայց արդյունքը գոհացնող չէ:

Այժմ Հայաստանում մասնագիտացված երեք բուժհաստատություն կա, որտեղ իրականացվում է միկրովիրաբուժության կարիք ունեցող վիրավորների բուժման ծառայություն: Բժիշկների վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու և սա հնարավորություն կտա, որ համապատասխան մասնագիտական կադրերով համալրված լինեն բոլոր բժշկական կենտրոնները:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP