Վրաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թբիլիսիի այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել էր Սաակաշվիլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Վրաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թբիլիսիի այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել էր Սաակաշվիլին

14:42 02.10.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսիի այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Մամուկա Չելիձեն:

Բնակարանի սեփականատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 375 հոդվածով, այն է ՝«Հանցագործությունը թաքցնելը», որը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սաակաշվիլիին ձերբակալելու մասին հայտարարեց ուրբաթ օրը: Նախկին նախագահը այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում:

Վերջերս Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Սաակաշվիլին բնակվում էր Ուկրաինայում: Հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման ընթացքում նա բազմիցս հայտարարել էր Վրաստան գալու մտադրության մասին՝ չնայած այնտեղ սպասվող ձերբակալությանը: Հոկտեմբերի 1-ին նախկին նախագահը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ինքը գտնվում է Բաթումիում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

12:13 23.06.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։ ...

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

12:08 23.06.2025

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան

Հուլիսի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Չինաստան: Նախատեսված է հանդիպում Չինաստանի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ: ...

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

12:05 23.06.2025

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, […] ...

SHANTNEWS

12:00 23.06.2025

SHANTNEWS

Ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ հոսպիտալացվածներ չկան

11:58 23.06.2025

Ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ հոսպիտալացվածներ չկան

Հունիսի 23-ին՝ ժամը 07։19-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում կայանված մի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Սարկավագի փողոցի թիվ 129 հասցեի մոտակայքում, նախնական տվյալներով՝ գազով շահագործվող «Hyundai» մակնիշի […] ...

«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարվա ընդմիջումից հետո դարձել է NBA-ի չեմպիոն

11:56 23.06.2025

«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարվա ընդմիջումից հետո դարձել է NBA-ի չեմպիոն

«Օքլահոմա Սիթի Թանդերը» 46 տարվա ընդմիջումից հետո դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)-ի չեմպիոն։ «Ինդիանա Փեյսերսի» դեմ եզրափակիչ շարքի վճռորոշ` 7-րդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» սեփական խաղահրապարակում հաղթել է 103-91 հաշվով։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Օքլահոմա Սիթի Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ «Օքլահոմա Սիթի Թանդերը» պատմության մեջ երկրորդ անգամ է […] ...

BACK_TO_TOP