Գյումրիի  դրամատիկական թատրոնը բացեց 156-րդ թատերաշրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի  դրամատիկական թատրոնը բացեց 156-րդ թատերաշրջանը

17:20 02.10.2021

Բեմում պրեմիերա է՝ Վիլյամ Սարոյանի «Ոստրենն ու Մարգարիտը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փրկության կղզի» ներկայացումը։ Բեմադրության հեղինակն է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։

156-րդ թատերաշրջանի  բացումը համեստ էր ու դահլիճի շրջանակներում։ Մինչ բեմի  վարագույրները կբացվեին, հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ և երգահան Հայկոյի հիշատակը, ով ստեղծագործական ամուր  կապեր ուներ նաև  աճեմյանցիների հետ։ Այս բեմ են բարձրացել ներկայացումներ, որոնց երաժշտության հեղինակը Հայկոն է, իսկ ամենավարկանիշայինը՝ «Հարսանիք թիկունքում»-ը։

Բացման համեստության մեջ էր նաև նոր ներկայացման՝ «Փրկության կղզու» բեմը, դեկորներով հարուստ չէ, գործողությունները մեկ ընդհանուր հարթակում են, որի շուրջ համախմբված են մարդկային տարբեր ճակատագրեր՝ մեկը մեծ աշխարհում իրեն տեղը գտնել չի կարող, մյուսն՝ իր աշխատանքային փոքր տաղավարում օրվա գումարը վաստակելով, հնարավորինս օգնում է նաև կարիքավորներին։ Այս դեպքում այդ կարիքավորը փոքր մի տղա է՝ Քլեյը, ով ապրում է ընտանիքի հոգսերով։

Ընտանիքի ծանր հոգսն տղայի ուսերին է այն պահից, երբ հայրը չկարողանալով ընտանիքը պահել, աշխատանք է փնտրել տնից հեռու։ Այս իրավիճակը ներկա իրականությունում է, մեր կյանքում, երբ հարմար աշխատանք չգտնելով՝ ընտանիքի հայրերն ու որդիները արտագնա աշխատանքի են մեկնում օտար երկրներ։

Փոքրիկ տղայի համար ճշմարտությունն ընտանիքում՝ բոլորի հետ միասին ապրելու մեջ է։ Նա իր տեսակով նաև ցույց է տալիս, որ ամեն բան հաղթահարելի է, երբ ընտանիքը համախմբված է, թեկուզ, ապրելով մի կտոր հացով։ Հոր վերադարձն է միայն ուժ ու երազելու թևեր տալիս տղային։

Ներկայացումը համամարդկային արժեքների պահպանման ուղերձներ ունի,   հանգուցալուծումը հանդիսատեսին մտորելու տեղիք է տալիս, այն մարդկային հարաբերությունների փրկության ուղերձ է, որը հասավ հանդիսատեսին։

 

Փրկության կղզում թե ընդհանրապես կյանքում,  բարությունն է փրկում և  ընտանեկան հավատարմությունը։ «Փրկության կղզին» այսօր ևս աճեմյանական բեմում է։ Ոչ պակաս կարևոր թեմաների անդրադարձով ևս երկու նոր առաջնախաղեր են սպասվում թատերաշրջան 156-ում։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

20:45 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել

Օգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

20:29 01.08.2025

Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարել

Հայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

BACK_TO_TOP