«Քաչալը ճար անող լինի՝ իր գլխին կանի». Սեյրան Սարոյանի ոճային պատասխանը՝ իրեն դիմած գյուղապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+14.09 oC

«Քաչալը ճար անող լինի՝ իր գլխին կանի». Սեյրան Սարոյանի ոճային պատասխանը՝ իրեն դիմած գյուղապետին

09:12 17.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Այգեշատի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը:

«Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այգեշատցիներին զայրացրել է այն իրողությունը, որ գյուղապետն, ի թիվս այլ ապօրինի գործողությունների, նաև իր ազգականին ձեւակերպել է որպես վարորդ և շարունակում է գրպանել այդ գումարը:

Գյուղապետը, օգտվելով այն հանգամանքից, որ նախկինում եղել է ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի անվտանգության ծառայության պետը, դիմել է նրան՝ խնդրելով սաստել իր դեմ դուրս եկած գյուղի երիտասարդությանը, սակայն Սարոյանն իրեն բնորոշ ոճով պատասխանել է. «Քաչալը ճար անող լինի՝ իր գլխին կանի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին․ բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Փաշինյան

09:25 16.05.2024

Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին․ բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»։ ...

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են

23:17 15.05.2024

Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները ներկայումս փակուղում են։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Այսօր ես խոսեցի իմ ամերիկացի և քաթարցի գործընկերների (Էնթոնի Բլինքեն և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանի), ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ։ Գազայում հրադադարի հաստատման հարցում իրավիճակը փակուղային է։ Միացյալ Նահանգները պետք է […] ...

Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ալեքս Սոբելի հետ

21:39 15.05.2024

Դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր Ալեքս Սոբելի հետ

Մայիսի 15-ին դեսպան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի պատգամավոր, լեյբորիստ Ալեքս Սոբելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպմանը դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական երկխոսության կարևորությունը փոխադարձ շահերի առաջ մղման և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման խթանման գործում: Այս համատեքստում դեսպանը կարևորել է փետրվարին բրիտանացի խորհրդարանականների այցը Հայաստան և անցյալ տարի հայկական խորհրդարանական պատվիրակության այցը […] ...

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

20:28 15.05.2024

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

Մայիսի 14-ին Վաշինգտոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի արդյունաբերության և անվտանգության գործակալության արտահանման վերահսկողության հարցերով տեղակալ Մեթյու Աքսելրոդի հետ։ «Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման, […] ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […] ...

BACK_TO_TOP