Հայաստանում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները․ ԱԱՏՄ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC

Հայաստանում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները․ ԱԱՏՄ

15:50 04.10.2021

Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հնդկաստանի բազմաթիվ քաղաքացիներ ընդգրկվում են ՀՀ աշխատաշուկայում և կարևորելով վերջիններիս աշխատանքային իրավունքների իրազեկվածությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, տեղեկացնում է՝

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները:

Բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի՝ օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն։

Առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից։

Հիշեցում՝

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով։

Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին, այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։

Աշխատողները, այդ թվում՝ օտարերկրացի աշխատողներն աշխատանքի անցնելիս պետք է ունենան աշխատանքային պայմանագիր, ինչի առկայությունը պատկան մարմիններին հնարավորություն կտա ապահովելու աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը։
Աշխատանքային իրավունքների խախտման դեպքում աշխատողը կարող է դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ դիմում ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ փոստային տարբերակով՝ Արմենակ Արմենակյան 129 հասցեով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

13:30 25.06.2025

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

«Լիոնը» ֆինանսական խնդիրների պատճառով որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ RMC Sport-ի տեղեկություններով` որոշումը կայացրել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP)։ Որոշումը «Լիոնը» կարող է բողոքարկել։ L’Équipe-ի տվյալներով էլ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ Ակումբին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտն իրավիճակը կարգավորելու ժամանակ էր տրվել, նաև զգուշացվել , […] ...

Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքո

13:23 25.06.2025

Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է B-2 ռմբակոծիչի թռիչքի տեսանյութ՝ «Bomb Iran» երգի ներքո։ «Գնացի մզկիթ, գնում եմ քարեր նետելու, ասեք այաթոլլահին. «Ես ձեզ դագաղի մեջ եմ դնելու»։ Ռմբակոծել Իրանը ։ Ռմբակոծել Իրանը», – հնչում է B-2-ների կողմից ռումբեր նետելու ընթացքում։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Իրանի երեք միջուկային […] ...

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձի․ Fars

13:15 25.06.2025

Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երեք անձի․ Fars

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել երեք անձինք, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսսադի օգտին լրտեսություն անելու մեջ, հաղորդում է Fars գործակալությունը։ «Այսօր առավոտյան Ուրմիա բանտում մահապատժի են ենթարկվել սիոնիստական ​​ռեժիմի երեք անդամներ, որոնք փորձել են երկիր բերել ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար սարքավորումներ », – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նշվում […] ...

«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել

13:08 25.06.2025

«Ալաշկերտից» 24 ֆուտբոլիստ է հեռացել

«Ալաշկերտը» 24 ֆուտբոլիստի հետ դադարեցրել է համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբից հեռացել են Վալերիո Վիմերկատին, Գոռ Մանուկյանը, Արմեն Մանուչարյանը, Արմեն Ղազարյանը, Անան Մենսահը, Հայկ Մուսախանյանը, Ռոբերտ Նավոյանը, Եվգենի Գուլեցկին, Արսեն Գալուստյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Միշել Այվազյանը, Արման Խաչատրյանը, Մարիո Ջեյսոն-Կիկոնդան, Հաջի Կատոն, Ռումյան Հովսեփյանը, Պավել Կիրիենկոն, Պետրոս Ավետիսյանը, Գևորգ Տարախչյանը, Ռոբերտ Փոթինյանը, […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

13:00 25.06.2025

Ռուբիո. ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենքից»

ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված ավիահարվածներից հետո Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք ստեղծելուց»: Այս պնդումն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico թերթին տված հարցազրույցում: «Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս համարձակ քայլը ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել։ […] ...

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

12:50 25.06.2025

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձ է հղել Գուժ Մանուկյանի մահվան կապակցությամբ․ «Հայ թատերարվեստը անդառնալի կորուստ կրեց. կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նա ձևավորել է դերասանի այն կերպարը, որի համար արվեստը կեցության ձև էր։ Նրա դերակատարումները միշտ հատկանշվել են խոր մտածվածությամբ, կերպարի հոգևոր աշխարհը մինչև վերջ բացահայտելու ճշգրտությամբ։ […] ...

BACK_TO_TOP