19:19 04.10.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 2-ի ընտրությունների վերաբերյալ, որում ասվում է՝ ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, կաշառքի և ճնշումների հետևանքով։ Հայտնում է Aliq Media-ն։
«ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի առաջին գնահատականը, ըստ որի Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները տեխնիկապես լավ էին կազմակերպված, սակայն ընտրական միջավայրը խախտված էր ահաբեկման, քվեների գնման, թեկնածուների և ընտրողների վրա ճնշումների և քաղաքացիական անձանց ոչ պատշաճ վարքի վերաբերյալ փաստերով։ Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի մտահոգությունները նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են լրատվամիջոցների բևեռացված աշխատանքը, անհավասար պայմաններով ռեսուրսների կիրառումը, քարոզարշավի ֆինանսների անբավարար վերահսկողությունը, քարոզարշավում կանանց անբավարար ներգրավվածությունը, վարչական ռեսուրսի չարաշահման և լրագրողների վրա ճնշումների կիրառման մասին փաստերը»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության վերջում ԱՄՆ դեսպանատունը հավելել է, որ այժմ ժամանակն է քաղաքական դաշինքներ կազմելու, որպեսզի անմիջապես լուծվեն Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները:
14:25 23.06.2025
Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:25 23.06.2025
Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներինՄիացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...
14:17 23.06.2025
Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...
14:09 23.06.2025
Խաչանովը բարելավել է դիրքըՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...
14:00 23.06.2025
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՀունիսի 15-ին՝ ժամը 21․00-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 20․00-ի սահմաններում մայրաքաղաքի 20 և 27 տարեկան երկու երիտասարդ կենցաղային հարցերի […] ...
13:53 23.06.2025
Կալաս. Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը մեծ սպառնալիք կլինիՀորմուզի նեղուցի փակումը Իրանի կողմից հսկայական սպառնալիք կլինի, ուստի ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների՝ հանդիպմանը ժամանելուց հետո: «ԵՄ արտաքին գործերի նախարարները կենտրոնացած են դիվանագիտական լուծման վրա։ Նրանք հատկապես մտահոգված են լարվածության սրման սպառնալիքով, որի հետևանքները կարող են […] ...
13:45 23.06.2025
Արաչին ընդգծել է Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության «անգործությունը»Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության անգործությունը հետևանքներ կունենա բոլորի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Այս ագրեսիայի նկատմամբ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը լայնածավալ հետևանքներ կունենան բոլոր պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում Արաղչիի մամուլի ծառայությունը։ Իրանի արտաքին գործերի […] ...