Երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են լիարժեք զարգացնելու մեր հարաբերությունները․ ՀՀ ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են լիարժեք զարգացնելու մեր հարաբերությունները․ ՀՀ ԱԳ նախարար

19:33 04.10.2021

Աշխատանքային այցով  Իրանում գտնվող  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի իր գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպմանը հաջորդել է արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը․

«Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար:

Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախարար Աբդոլլահիանի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում  գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների եղբայրության վրա, և երկուստեք պատրաստակամություն հայտնել բոլոր ուղղություններով մեր ռազմավարական գործընկերությունը խորացնելու առնչությամբ։ 

Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես մանրամասն անդրադարձ եմ կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին։ Նաև, իհարկե, նշել ենք, որ այդ ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ՝ բերված զանազան թեժ կետերից։

Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո։ Թեև ռազմական գործողությունների դադարեցման պահից Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այնուամենայնիվ՝ նրանք դեռ պահվում են Բաքվում։ Նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը պետք է անհապաղ տեղի ունենա։

Նշել եմ, որ մենք պայմանավորվել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պետք է խոսակցություններ սկսեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, բայց այստեղ ևս կողմերի միջև առկա են խնդիրներ։

Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ մենք բաց ենք կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել։

Ինչպես սա, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև, որ, ըստ էության, օրեր առաջ Նյու Յորքում վերագործարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ նրանց մանդատի շրջանակներում, հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էր նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Մեծարգո պարոն նախարարին տեղեկացրել եմ ճանապարհաշինության, ինչպես նաև առկա մարտահրավերների հետ կապված մանրամասները։ Տեղեկացրել եմ, որ շրջանցիկ ճանապարհը, որի մասին այդքան խոսվում էր, գրեթե ավարտված է։

Անշուշտ, խոսել ենք նաև տնտեսական մեր մեծ համատեղ ծրագրերը շարունակելու, արագացնելու և ավարտին հասցնելու վերաբերյալ։

Կրկին ուզում եմ նշել` ինչպես պարոն նախարարը ևս հավաստեց, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք։

Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախարար, և սիրով սպասում եմ ձեզ Երևանում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները

14:50 23.06.2025

Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները

Ռուսաստանը խորը ափսոսանք է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության մասնակիցների թվի ընդլայնման կապակցությամբ և դատապարտում է Իրանի վրա ամերիկյան հարվածները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այս հակամարտության մասնակիցների թվի աճ է գրանցվել․ տարածաշրջանում լարվածության սրման նոր փուլ։ Իհարկե, մենք դատապարտում ենք սա և խորը ափսոսանք ենք հայտնում այս […] ...

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

14:42 23.06.2025

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

Դամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

14:34 23.06.2025

Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: Իսպանիայի չեմպիոնն արդեն տարբերակներ է դիտարկում` 36-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար: Հիմնական թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է: ԱԱ-2022-ի չեմպիոն Ալվարեսը 2024/25 մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 29 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լևանդովսկին […] ...

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

14:25 23.06.2025

Իրանը պնդում է, որ իրավունք ունի պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին

Միացյալ Նահանգների ագրեսիան «արձակել է Իրանի ձեռքերը», այսուհետ Թեհրանն իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան շահերի և ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին: «Հանցագործ Ամերիկան ​​արձակել է Իրանի զինված ուժերում իսլամի զինվորների ձեռքերը՝ ամերիկյան շահերի և բանակի դեմ գործելու համար», – նրա հայտարարության […] ...

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

14:17 23.06.2025

Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարներին կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Վրաստանի որոշ քաղաքական գործիչների նկատմամբ

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստացել է երկուշաբթի օրը ԵՄ արտաքին գործերի նախարարներին առաջարկել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների մեջ ենթադրաբար ներգրավված վրացի քաղաքական գործիչների նկատմամբ։ «Մենք այսօր կքննարկենք Վրաստանի հարցը ։ Իհարկե, այնտեղ իրավիճակը մտահոգիչ է… Ես կրկին կառաջարկեմ պատժամիջոցներ կիրառել բռնության և մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ Վրաստանը […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը

14:09 23.06.2025

Խաչանովը բարելավել է դիրքը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով ու 2240 միավորով այժմ աշխարհի 19-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10430), երկրորդը Կառլոս Ալկարասն (Իսպանիա, 9300) է, երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6500)։ Չորրորդ տեղ է բարձրացել Ջեյք Դրեյփերը (Մեծ Բրիտանիա, 4650)։ Հնգյակը եզրափակում […] ...

BACK_TO_TOP