11:25 05.10.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․
«Հարգելի՛ ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել նրան պատասխանատու և անկոտրում քաղաքացի: Ուսուցիչն է, որ իր ամենօրյա աշխատանքով պայմանավորում է մեր պետության վաղվա օրը, նրա տված գիտելիքով է կառուցվում մեր պետության ապագան, նրա կրթած սերնդով են կերտվելու մեր ապագայի հաղթանակները:
Այսօր Հայաստանը կրթության և գիտության բնագավառի ընդգրկուն բարեփոխումների նոր փուլում է, որտեղ ելակետը մրցունակ գիտելիքն է, միջազգային ստանդարտներին ձգտելը և որակյալ մասնագիտական ռեսուրսի ապահովումը: Այդ նպատակին է ծառայում նաև ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ապահովել անհրաժեշտ պայմաններ կրթության գործի կազմակերպման համար: Այդ համատեքստում ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ում լայնորեն ընթանում են սեյսմակայուն նոր դպրոցների շինարարություններ, իսկ Կառավարությունը 2021-2026թթ. հնգամյա ծրագրում հանձն է առել իրականացնելու 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման ու նորոգման աշխատանքներ:
Ժամանակակից աշխարհում առաջատարությունը պատկանում է նոր տեխնոլոգիաներին, նոր հղացմանը և նոր մտքին, որի առաջին սերմանողը մանկավարժական հանրույթն է՝ միաժամանակ աշակերտի մեջ ուսման հանդեպ սեր արթնացնողն ու գիտելիքի ծարավը հագեցնողը: Համոզված եմ՝ մեր ձեռնարկած կրթական բարեփոխումները տալու են իրենց դրական արդյունքները, և այդ համատեքստում ավելի է ընդգծվելու ուսուցչի դերակատարությունն ինչպես կրթության բնագավառում, այնպես էլ մեր հանրային հարաբերություններում:
Սիրելի՛ ուսուցիչներ,
Վերստին շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երջանկություն և մասնագիտական նորանոր նվաճումներ: Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր: Այդ պատվելի առաքելության մեջ, համոզված եմ, ամեն օր ներդնելու եք հավելյալ ջանքեր՝ զգալով հանրային խոշոր պատասխանատվություն: Ի հեճուկս ներկայումս ստեղծված դժվարին պայմանների՝ վստահ եմ, որ ձեր եռանդի ու նվիրումի արդյունքում ունենալու ենք հայրենասեր, ինքնավստահ ու կրթված սերունդ, որը պատրաստ կլինի դիմագրավել օրվա մարտահրավերներին և լինել սեփական երկրի արժանի քաղաքացի»:
09:40 21.07.2025
Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ08:28 21.07.2025
Իրանում գազի պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվել09:28 21.07.2025
Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...
09:18 21.07.2025
Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառովՍիրիայի Աս-Սուվեյդա նահանգում դրուզների դիրքերի վրա արաբական ցեղային աշխարհազորայինների հարձակումը խաթարել է կողմերի միջև գերիների փոխանակման ընթացակարգը, որը նախատեսված էր հրադադարի հաստատումից հետո։ Ինչպես հաղորդում է Sham TV-ն, բեդվինների ստորաբաժանումները հարձակվել են Արիկա և Էլ-Մաջդալ շրջանների վրա, որոնք առավոտյան անցել են դրուզների ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Նախկինում հայտարարվել էր, որ գերի վերցված զինյալների և պատանդների […] ...
09:08 21.07.2025
ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումիցԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ ռազմավարական ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։ «Հաշվի առնելով դրա արագությունը, ես որոշեցի, որ ամենաապահով բանը դրա ետևում կանգնելն էր։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք մեզ չզգուշացրին, քանի որ Ռազմաօդային ուժերի բազայում ռադար կա», – հեռուստաալիքը մեջբերում է օդաչուի […] ...
08:58 21.07.2025
Sky. Աս-Սուվեյդայի բախումների զոհերի թիվը գերազանցել է 1000-ըՍիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է 298 խաղաղ բնակիչ, ինչի հետևանքով միջհամայնքային հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 1119-ի։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 940 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզների ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերում զոհվել […] ...
08:48 21.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 21.07.2025
Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ հայտարարելով պատժամիջոցների երկարաձգման անհնարինության մասինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասին, որում ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների երկարաձգման անհնարինության օգտին փաստարկներ։ «Ես բացատրել եմ, թե ինչու «եվրոպական եռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) չունի որևէ իրավական, […] ...