19:53 06.10.2021
Շիրակի մարզի համայնքներում հաստատված սուբվենցիոն հայտերում կրկին գերակշռում են ճանապարհների հիմնանորոգումները, խճապատումներն ու սալապատումները: Նորոգվող հատվածները փոքր են՝ գյուղերի բյուջեների համաֆինանսավորման հնարավորություններին համապատասխան: Մյուս ենթակառուցվածքների՝ գազաֆիկացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման աշխատանքների արժեքը բարձր է։ Բասեն գյուղում խմելու նոր ջրագիծ է անցկացվում պետության 65 և համայնքի 35 տոկոս համաֆինանսավորմամբ: Գյուղապետարանն այն կարողացել է ապահովել բարեգործական միջոցների հաշվին:
Բասեն գյուղի ամենաբարձրադիր հատվածի՝ շուրջ 2000 մետր բարձրության վրա գտնվող տեղամասը կոչվում է «երեք ջուր»: Այստեղ են գտնվում բնական երեք աղբյուրները, որոնք միանում են, թափվում օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղից էլ գյուղին խմելու ջուր է մատակարարվում, բայց տեղ է հասնում 50-ականներին կառուցված խողովակաշարով: Դրանք մաշված են, քայքայված, իսկ հետևանքը՝ ջրակորուստներն են:
«Ջրակորուստները շատ են, խողովակներն առանձին տեղամասերում ցածր են տեղակայված, կոտրված են: Նաև ազբեստը, որպես այդպիսին, մարդու առողջության համար վտանգ ներկայացնող նյութ է: Ենթակա էր փոխարինման: 48 մլն դրամ է գնահատվել ծրագիրը: Մրցույթի արդյունքում շինարարական ընկերությունը հաղթել է 40 մլն դրամով: Հիմա ընթանում են խրամուղիների փորման և խողովակների տեղադրման աշխատանքները»,- Shantnews-ին ասել է Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը:
Ջրակորուստները նվազեցնելու միակ տարբերակը նոր խողովակաշարի կառուցումն է: Բնական աղբյուրներից մինչև օրվա կարգավորիչ ջրամբար՝ ընդհանուր 5,3 կմ, նոր խողովակաշար է անցկացվում: Սուբվենցիոն հայտը հաստատվել է, պետության համաֆինանսավորումը 65, իսկ համայնքինը՝ 35 % է: Ընդհանուր աշխատանքները 40 մլն դրամ են գնահատվել: Շինարարության ընթացքը դանդաղել է նախագծային փոփոխությունների պատճառով: Տեղանքը քարքարոտ է, առանձին տեղամասերում նոր խողովակների համար խրամուղիներ փորել հնարավոր չէ:
«Տարածքը քարքարոտ է: 30 սմ հողաշերտի տակ ամբողջությամբ բազալտի շերտ է: Մեր էքսկավատորները դժվարությամբ են փորում: Բազալտի և շեբենի մեծ կտորներ են հանդիպում, որոնք, եթե չենք կարող հեռացնել, ուրեմն որոշակի թեքությամբ կարելի է շրջանցել այդ տարածքները»,- ասել է շինընկերության աշխղեկ Մխիթար Սարգսյանը:
Նախագծային փոփոխություններն ընթացքի մեջ են: Տեղանքում նախագծողներն ուսումնասիրություններ են կատարել, դժվարամատչելի տեղամասերը շրջանցելու են: Արդյունքում՝ նոր խողովակաշարի ուղղությունը կփոխվի, իսկ երկարությունը կմնա նույնը: 160 մմ տրամագծով նոր խողովակներ են տեղադրում, որոնք վայրկյանում 10 լիտր ջուր կհասցնեն գյուղ:
Սրանով Բասեն գյուղի ջրամատակարարման ցանցի նորացման խնդիրը վերջնականապես չի լուծվի: Սուբվենցիոն ծրագրով մինչև օրվա կարգավորիչ ջրամբար հասնող խողովակաշարն է փոխվում, բայց գյուղի ներքին ցանցը դեռ հինն է մնում, ինչի պատճառով էլ ջրամատակարար ընկերությունը Բասենի ցանցն իր սպասարկման ենթակայության չի վերցնում:
Ներքին ցանցի նորացումն արդեն հաջորդ տարվա անելիքների ցանկում է: Իսկ նոր խողովակաշարի կառուցումն ավարտելու և Բասեն գյուղին մաքուր և ավելի շատ ծավալով խմելու ջուր հասցնելու համար վերջնաժամկետ սահմանված է տարեվերջը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...