18:39 06.10.2021
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի կլինիկայի երիտասարդ բժիշկներ՝ Փաթնամ ամուսիններն այս երեք օրերի ընթացքում Գյումրիում խորհրդատվություն են անցկացրել, հետազոտել են ողնաշարային, նյարդային համակարգի տարբեր գանգատներով հիվանդների։
«Հանդիպել ենք հիվանդությունների տարբեր աստիճանի բարդության դեպքերի: Շատերի մոտ արդեն քրոնիկ է հիվանդությունը: Մինչդեռ ժամանակին բուժում ստանալու դեպքում այդպես չէր լինի: Ողնաշարի ծռվածություն, ճողվածք, ձեռքերի, ոտքերի մկանային լարվածություն, հետևանքները տարբեր կարող են լինել, գլխավոր պատճառներից մեկն էլ նյարդային համակարգի խնդիրն է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ֆիզիոթերապևտ Ջոն Փաթնամը։
Ելնելով հիվանդության բարդությունից, որոնք հիվանդների մոտ տարբեր են, բժիշկ-մասնագետները բուժման հայտնի մեթոդներով տեղում թերապիաներ են անցկացրել։ Բժիշկները հիվանդներին խորհուրդ են տալիս դրանք պարբերաբար շարունակել՝ լիարժեք արդյունքի հասնելու համար:
«Ասեղնաբուժություն կամ ռեֆլեքսոթերապիա․ բժշկական այս միջամտություններն ենք կատարում: Օրինակ՝ մեկի մոտ ոտքի մկանային թուլություն էր, պարանոցի մկանային լարվածություն, ինչի հետևանքով կորցնում է գլխի շարժումների հավասարակշռությունը: Ասեղնաբուժությունն օգնում է թուլացնել տեղային լարվածությունները, բայց պետք է շարունակել բուժումը»,- նշում է Ջոն Փաթնամը։
Հիվանդությունների առաջացման պատճառները տարբեր են։ Ողնաշարի հատվածում, ինչպես նաև մարմնի մկանային լարվածությունները կարող են անմիջական կապ ունենալ նյարդային համակարգի հետ։ Ողնաշարային ցավերից հիմնականում բողոքում են ծանր, ֆիզիկական աշխատանքով զբաղված մարդիկ, ինչպես նաև նրանք, ովքեր ունեն նստակյաց աշխատանք, և դա հիմնականում վերաբերում է համակարգչային աշխատանքին։
«Հայաստանի հիվանդների մեծ մասի մոտ ողնաշարի կորություն, ուսերի անհավասարություն ու պարանոցի մկանային հանգույցների լուրջ ախտահարումներ կան, որոնք նյարդային խնդիրների հետևանք են նաև: Հոգսաշատ դեմքեր են․․․ Կարծես երկրորդ պլան են մղել առողջական խնդիրները, բայց կարծում եմ՝ լուրջ բուժում ստանալուց հետո հնարավոր է վերանան երիտասարդների մոտ, իսկ տարեցների մոտ ցավերը գոնե կմեղմվեն»,- ասել է ֆիզիոթերապևտը։
Ամերիկացի բժիշկ մասնագետներին դիմած հիվանդներից շատերին նշանակվել է նաև դեղորայքային բուժում, տրամադրել են դեղեր, որոնք բժիշկներն իրենց հետ են բերել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...