17:42 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացել է «Բացահայտելով հնարավորությունները․ Աղքատության նվազեցում, բնության պահպանություն և օրգանական գյուղատնտեսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը, NABU Կովկասյան ծրագրերի համակարգման գծով ղեկավար Վիտալի Կովալյովը, ոլորտի այլ պատասխանատուներ, տեղացի և միջազգային փորձագետներ, այլ հյուրեր, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովը կազմակերպվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և «EcoGlobe» հասարակական կազմակերպության կողմից «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Գերմանիայի բնության պահպանության միության կողմից։
Միջոցառման սկզբում ողջունի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Խոսելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակի մասին՝ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելը շատ մեծ ջանք ու նվիրվածություն է պահանջում, սակայն աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում այս ոլորտում հնարավոր է մեծ արդյունքներ գրանցել։ Միաժամանակ փոխնախարարը շեշտել է ամբողջ աշխարհում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով սննդի հասանելիության նվազեցման միտումները։
«Ամբողջ աշխարհում բնակչության թիվը կտրուկ աճում է, միաժամանակ նույն տեմպով ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք ունեն սննդի հասանելիության կարիք։ Այս պարագայում ոլորտում գործող արտադրողների շրջանում ցանկություն է առաջանում ավելացնել արտադրությունը, չխնայել ոչ մի ռեսուրս, այդ թվում՝ բնապահպանական, սննդի մեծ քանակներ արտադրելու համար՝ առկա պահանջարկը բավարարելու նպատակով։ Եվ հենց այստեղ է առաջ գալիս անհրաժեշտությունը միջամտել, տեղեկացնել ոլորտում գործող արտադրողներին, որ այդ նույն արդյունքներին հնարավոր է հասնել ոչ միայն «քամելով» բնապահպանական ռեսուրսները, այլև առավել արդյունավետ օգտագործելով առկա ռեսուրսները»,- նշել է Արման Խոջոյանը։
OFDNA ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, նպատակն է զարգացնել կայուն գյուղատնտեսությունը և օրգանական սերտիֆիկացումը Հայաստանում, աջակցել Հայաստանի հյուսիսային շրջաններում ֆերմերներին արտադրության կազմակերպման և արտադրանքի իրացման, աղքատության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման գործում:
Համաժողովի ընթացքում քննարկվել են OFDNA ծրագրի գաղափարն ու արդյունքները, Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանն ու միջազգային նշանակությանը վերաբերող հարցեր, օրգանական գյուղատնտեսության զարգացման գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերը, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանում օրգանական սերտիֆիկացման պահանջներն ու հնարավորությունները։
Համաժողովի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվեն դաշտային այցելություններ՝ արտադրական գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով։
Naturschutzbund Deutschland (NABU) գերմանական հնագույն բնապահպանական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1899 թվականին։ Ներկա դրությամբ կազմակերպությունն ունի 860 հազար անդամ։
NABU-ն իրականացնում է բնապահպանական հատուկ ծրագրեր, աջակցում է իր սեփական գիտական ինստիտուտներին, իրականացնում է բնապահպանական կրթություն և լրատվամիջոցներին և քաղաքացիներին տեղեկացնում շրջակա միջավայրի և բնության պահպանության բնագավառում կարևոր խնդիրների մասին:
09:16 21.07.2025
Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...
09:08 21.07.2025
ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումիցԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ ռազմավարական ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։ «Հաշվի առնելով դրա արագությունը, ես որոշեցի, որ ամենաապահով բանը դրա ետևում կանգնելն էր։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք մեզ չզգուշացրին, քանի որ Ռազմաօդային ուժերի բազայում ռադար կա», – հեռուստաալիքը մեջբերում է օդաչուի […] ...
08:58 21.07.2025
Sky. Աս-Սուվեյդայի բախումների զոհերի թիվը գերազանցել է 1000-ըՍիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է 298 խաղաղ բնակիչ, ինչի հետևանքով միջհամայնքային հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 1119-ի։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 940 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզների ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերում զոհվել […] ...
08:48 21.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 21.07.2025
Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ հայտարարելով պատժամիջոցների երկարաձգման անհնարինության մասինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասին, որում ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների երկարաձգման անհնարինության օգտին փաստարկներ։ «Ես բացատրել եմ, թե ինչու «եվրոպական եռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) չունի որևէ իրավական, […] ...
08:30 21.07.2025
Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of IsraelԵրուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...