11:11 07.10.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Յաշա Աֆրիկյանն է։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոշ հանգամանքներ են բացահայտել նշված դեպքից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է՝ Յ. Աֆրիկանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Աֆրիկյանը և 39-ամյա Արտուշ Գրիգորյանը նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Ա. Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով գնացել են իրենց գյուղի «Կայի դիք» կոչվող տարածք, որտեղ միմյանց մեջ խոսք ու զրույցը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի։ Այդ ամենից հետո Ա. Գրիգորյանը իրեն պատկանող «ՄՍ-2112» մոդելի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակոց է արձակել, ինչի հետևանքով Յ. և Հ. Աֆրիկյանները մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո արդեն Յ. Աֆրիկյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են մարմի տարբեր հատվածների բազմաբեկորային վնասվածքներ, իսկ Հ. Աֆրիկյանը հրաժարվել է բժշկական օգնությունից։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են Ա. Գրիգորյանի գտնվելու վայրը և օպերատիվ խմբով մեկնել այնտեղ։ Այնուհետև մարզի ոստիկանապետի, ոստիկանության Գավառի բաժնի պետի գլխավորությամբ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Գրիգորյանը ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին՝ իր հետ բերելով նաև ողորկափող հրացանը։ Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետաքաբանական փորձաքննություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ Ա. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
16:30 25.06.2025
Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ […] ...
16:24 25.06.2025
Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի դպրոցներում հետևել է 9-րդ դասարանի քննությանը, որն անցկացվել է էսսեի ձևաչափովՀանրակրթության նոր չափորոշչի շրջանակում այսօր Տավուշի մարզում «Հայոց պատմություն» և «Գրականություն» առարկաներից 9-րդ դասարանցիների համար անցկացվել է քննություն` միասնական էսսեի ձևաչափով: Դիլիջանի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցներում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հետևել են քննության ընթացքին։ Աշակերտներին տրված էին գրականությունից և պատմությունից տեքստերի հատվածներ՝ միևնույն թեմայի ու գաղափարի շրջանակում, […] ...
16:21 25.06.2025
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցըՀայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը: Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։ Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ […] ...
16:15 25.06.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահինՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […] ...
16:10 25.06.2025
«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչինՉեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...
16:00 25.06.2025
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկըՀունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել […] ...