15:47 08.02.2018
Տաջիկստանի նոր օրենքը
Տաջիկստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որով այսուհետ թույլատրվում է նախագահի պաշտոնին հավակնել ոչ թե 35 տարեկանից, այլ՝ 30–ից: Սրա ընդունումը միանգամից հիմք տվեց կարծելու, որ դրա նպատակը նախագահ Էմոմալի Ռահմոնի որդու՝ Ռուստամ էմոմալիին նախագահ դարձնելն է: Վաղուց էր խոսվում, որ Տաջիկստանի գործող նախագահը ցանկանում է իր որդուն նախագահ դարձնել:
Ինչպե՞ս «կոլխոզի» արհկոմի նախագահը դարձավ Ազգի առաջնորդ
Ընդ որում, հետաքրքիր է, որ այս օրենքը մեկ այլ կարևոր բան էլ է նախատեսում: Այն թույլ է տալիս գործող նախագահին, կամ ինչպես ընդունված է ասել, «Ազգի առաջնորդին», երկու անգամից ավելի առաջադրվել նույն պաշտոնում: Տաջիկստանի մյուս քաղաքացիների համար երկու անգամից ավելի չառաջադրվելու սահմանափակումը մնում է ուժի մեջ:
Էմոմալի Ռահմոնը բազմազավակ ընտանիքի երրորդ որդին էր: Կարիերա տանող ճանապարհը բավական հետաքրքիր է: Դպրոցից հետո նա գործարանում էլեկտրիկ էր, ապա բանակից հետո, երբ սովորում էր համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետում, աշխատանքի անցավ կոլտնտեսությունում՝ նախ որպես քարտուղար, ապա՝ արհկոմի նախագահ: Այդ կերպ նաև ներգրավվեց կուսակցական օրգաններում:
1992 թ-ին Ռահմոնը ընտրվեց Գերագույն խորհրդի պատգամավոր: 1994թ–ին երկրում անցկացվեցին սահմանադրական հանրաքվե և նախագահական ընտրություններ: Էմոմալի Ռահմոնը ընտրողների մեծ մասի ձայները ստացավ և այդ օրվանից ղեկավարում է Տաջիկստանը: Նրան արդեն անվանում են ցմահ նախագահ:
Բացի այդ կոլտնտեսության արհկոմի նախկին ղեկավարը պաշտոնապես հռչակվեց «Տաջիկստանի խաղաղության և ազգային միասնության հիմնադիր», իսկ 2015 թ-ին հատուկ իրավական ընթացակարգով նրան «Ազգի առաջնորդ» կոչմանն արժանացրին, ինչով նա ցմահ ազատվեց քրեական պատասխանատվության ենթարկվելուց:
Ոսկե ատամները, հիջաբը, մորուքն ու սլավոնական ազգանունները
Ասում են՝ 2006թ–ին, երբ նա դպրոցներից մեկն էր այցելել, նկատել էր, որ ուսուցչուհիներից մեկը ոսկե ատամներ ունի: Ու միանգամից արձագանքել էր. «Ինչպես կարող ենք միջազգային կառույցներին համոզել, որ մենք աղքատ ենք, եթե գյուղական ուսուցիչները ոսկե ատամներով են ման գալիս»: Դրանից հետո երկրի բոլոր բնակիչներին ուղղակի ստիպեցին հրաժարվել ոսկե պրոթեզներից:
Մինչև 2007 թ-ը Տաջիկստանի այսօրվա նախագահին գիտեին որպես էմոմալի Ռահմոնով: Բայց հենց 2007թ–ին նա մի ելույթ էր ունեցել ու բոլորին կոչ արել վերադառնալ ազգային արմատներին՝ այդ թվում հրաժարվել սլավոնական ազգանունից: Հենց այդ ժամանակ էլ նա փոխեց Ռահմոնով ազգանունն ու հիմա հայտնի է որպես՝ էմոմալի Ռահմոն:
Էմոմալիի ղեկավարած երկրում մոտ 90 տոկոսը մահմեդականներ են: Բայց տարիներ առաջ դժգոհության ալիք բարձրացրեց այն, որ մինչև 35 տարեկան անձանց արգելվեց հաջի մեկնել Մեքքա: Ավելի վաղ արգելվեց կանանց հիջաբ կրել: Դրա համար նույնիսկ, այսպես ասած, «ռեյդեր» իրականացվեցին:
Բացի դրանից, նույն կտրուկությամբ որոշվեց, որ տղամարդիկ այլևս երկար մորուք չպետք է պահեն, իսկ ընդհանրապես բոլորը մինչև չափահաս դառնալը մզկիթ չպետք է այցելեն:
Սա Տաջիկստանում բացատրում էին ահաբեկչության, ծայրահեղականության և կրոնական արմատականության դեմ պայքարով: Բայց շատերը համոզված էին, որ երբ խոսքը վերաբերում է իրենց համար որոշումների ընդունմանը, ապա բոլորովին այլ ռազմավարություն է ընդունվում: Հավատացյալների նկատմամբ այդ սահմանափակումները նրանք ուղղակի բացատրում են երկրում բռնատիրությամբ:
«Բռնապետ, որը տառապում է ալկոհոլիզմով». WikiLeaks
Ասում են, որ Ռահմոնը սիրում է զվարճանալ խնջույքներում, սեր ունի ալկոհոլի նկատմամբ, չի վարանում խնջույքների ժամանակ երգել ու պարել: Քիչ չեն տեսանյութերը, որտեղ էմոմալին հարբած երգում է, պարում:
«Ալկոհոլիզմով տառապող բռնապետ Էմոմալի Ռահմոնը միանձնյա է ընդունում երկրի բոլոր որոշումները: Խորհրդարանը անհրաժեշտ է միայն դրանց հավանություն տալու համար»,- այս մասին, ըստ www.sovsekretno.ru կայքի նշված է WikiLeaks սկանդալային կայքում հրապարակված ամերիկյան դիվանագիտական գրագրություններում, որը հասցեագրված է եղել Աֆղանստանում ՆԱՏՕ–ի զորքերի գլխավոր հրամանատար Դեյվիդ Պետրեուսին: Ընդ որում, Տաջիկստանը նաև համարվում է Հարավարևելյան Ասիայից դեպի Ռուսաստան և Եվրոպա թմրանյութերի տարանցման միջանցք: Սակայն ըստ նույն փաստաթղթի՝ ամերիկյան քաղաքական գործիչները պատրաստ են համակերպվել և ալկոհոլիզմի, և թրմանյութերի տարանցման, և բռնապետական ռեժիմի հետ. «ԱՄՆ-ին այդ երկրի հետ համագործակցությունը անհրաժեշտ է առաջին հերթին աֆղանական առաքելության, երկրորդ՝ դա նաև տարածաշրջանում ազդեցությունը ամրապնդելու պլացդարմ է»:,- գրված է փաստաթղթում:
Ռուստամ էմոմալի. ամենաերիտասարդ գեներալը
Ռուստամ էմոմալին Էմոմալի Ռահմոնի երկու որդիներից ավագն է: Անցյալ տարի, երբ ընդամենը 29 տարեկան էր, նրան գեներալի կոչում շնորհեցին: Նա դարձավ ամենարիտասարդ գեներալը:
Բայց պարզվում է, նա ամենաերիտասարդն է ոչ միայն որպես գեներալ: Անցյալ տարի նա դարձավ նաև Դուշանբեի քաղաքապետ՝ դառնալով ԱՊՀ մայրաքաղաքների ղեկավարներից ամենարիտասարդը: Եվ հենց դա էլ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, թե ինչպես է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր որդուն նշանակման օրը 5 խորհուրդ տալիս:
Նա ասել էր, որ ոչ ոք չի կարող նրա վրա ճնշում գործադրել, խորհուրդ էր տվել լինել միշտ պահանջկոտ ու հետևել հանձնարարությունների իրականացմանը, բայց նաև երբեք չկոպտել ենթականերին, ժողովդի համար իջեցնել գները, բիզնեսմենների տներում էլ չճաշել:
Բազմազավակ լիդերը. նախկին ԽՍՀՄ լիդերներից առաջատարը
Պարզվում է՝ Էմոմալի Ռահմոնը միայն տղաներին չէ, որ առաջնություն է տալիս: Նրա վարչակազմում նաև աղջիկներն են տեղ զբաղեցնում: Ռահմոնի ավագ դուստրը՝ մասնագիտությամբ իրավաբան 40-ամյա Ուզուդա Ռահմոնը, զբաղեցնում է նախագահի գործադիր աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Վերջերս նրան շնորհվել է արդարադատության պետական խորհրդականի կոչում, որը համարվում է ամենաբարձրը դատաիրավական համակարգում: Ուզուդա Ռահմոնը բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև երկրի դիվանագիտական գերատեսչությունում, ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Ռահմոնն ունի 9 երեխա՝ 7 դուստր, 2 որդի: Այս տարի՝ 2018թ–ին կլրանա նախագահի պաշտոնի հավակնորդ որդու 31,իսկ իր՝ 65–ամյակը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...