ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության հերթական դեպքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության հերթական դեպքը

14:48 08.10.2021

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում են հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի նոր դեպքեր: Այս անգամ օպերատիվ աշխատակիցները բացահայտել են ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի ապօրինի վաճառքի փորձերը: Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում տեղադրված օղիների վաճառքը կասկածելի է եղել Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համար:

Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, List.am ինտերնետային կայքի ««AABBCC»» օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում գնվել է 177.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ՝ 62 շիշ: Կասկածելի է եղել նշված խմիչքների վաճառքի գները, նաև տնտեսվարող սուբյեկտի մասին վկայող տեղեկություններ, վաճառողի մատակարարման հասցեի նշագրումներ: Օղիների վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի հետազոտումից պարզվել է, որ խմիչքները դրոշմավորված են ոչ ամբողջական ակցիզային դրոշմանիշերով, այսինքն՝ դրանք կտրված են եղել ու բաժանված երկու մասի: Նման եղանակով դրոշմավորումը հնարավորություն է տալիս բազմակի անգամ օգտագործել ակցիզային դրոշմանիշերը։ Օղիների այդ ամբողջ խմբաքանակը կենթարկվի համապատասխան փորձաքննության:

Իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օղիները վաճառող ֆիզիկական անձն առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որը միաժամանակ առաջացնում է պատասխանատվություն` Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի համաձայն։

ՀՕՀ վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են նաև ծխախոտի ապօրինի վաճառքի դեպք: List.am կայքի միջոցով գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի նկատմամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում իրականացված հսկիչ գնման արդյունքում ձեռք են բերվել նաև 260․000 դրամ ընդհանուր արժեքով Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված առանց ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված 1200 տուփ տարբեր տեսակի սիգարետներ։

Միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ֆիզիկական անձն առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է առևտրային գործունեությամբ, որը առաջացնում է պատասխանատվություն Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով։

Վարչությունը հետևողական է ոչ միայն նման հանցավոր մեխանիզմների և դրանց կազմակերպիչների բացահայտելու գործում, այլև` կանխելու օրինախախտման փորձերը։ Ակնհայտ է, որ նման կարգի խախտումները չեն կարող ստվերում երկար մնալ: Տնտեսվարող սուբյեկտներին ՊԵԿ-ը հորդորում է գործել բացառապես օրենքի դաշտում, խուսափել կեղծիքից ու խաբեությունից, միաժամանակ նախազգուշացնում` հարկեր չվճարելու դիտավորությամբ հարկվող օբյեկտները թաքցնելու դեպքում կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP