22:00 08.10.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» առաջատար հեռուստաընկերությանը:
Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի եւ 44-օրյա պատերազմի հաղթահարման ուղիների մասին: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ հայկական կողմը ռազմական լուծումների կողմնակից չէ, հարցերը պետք է խաղաղությամբ լուծվեն:
Ստորեւ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ.
«Շատ կարեւոր է, որ առաջին արտասահմանյան այցը տեղի ունեցավ մի երկիր, որը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է, եւ անձամբ ինձ համար շատ կարեւոր էր առաջին հերթին Մոսկվա գալը: Կարծում եմ՝ այցն ամբողջությամբ հաջողված է»,-ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում առաջարկել է գնալ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու ճանապարհով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային հարթակներում նախապես որոշ չափով քննարկելու դիրքորոշումները՝ ավելի համաձայնեցված աշխատելու համար:
ԱԺ նախագահի հետ զրույցում հաղորդման հեղինակը հետաքրքրվում է թե՞ հետաքրքրվել է մեր երկրում պատերազմի հետեւանքների հաղթահարման մասին:
«Դժվար է ուշքի գալ, երբ ամեն օր տեղեկանում ենք ռազմագերիների մասին, երբ հարազատները սպասում են իրենց երեխաներին, եղբայրներին, ամուսիններին: Շատ դժվար է, երբ տարածաշրջանում ամեն ամիս Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում բառացիորեն մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,-ընդգծել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին եւ Ադրբեջանի հետ հնարավոր շփումներին՝ ԱԺ նախագահը փաստել է. «Չափազանց դժվար է պատկերացնել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցությունը մի իրավիճակում, երբ, օրինակ, Բաքվում կառուցում են, այսպես կոչված «ռազմավարի պուրակներ», ցուցադրվում են վառվող կամ զոհված հայ զինվորների մանեկեններ»:
Մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի հայտարարության եւ դրան հաջորդած ժամանակահատվածի իրադարձությունների շուրջ: ԱԺ նախագահը խոսել է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի, այդ երկրում պահվող հայ ռազմագերիների ու գերեւարված եւ անհետ կորած անձանց անհապաղ վերադարձի մասին:
«Ադրբեջանի զինվորները Հայաստանի տարածքում են: Մենք առաջարկեցինք հայելային հետ քաշվել, մինչեւ սահմանազատմամբ հստակեցնենք սահմանագծերը, սակայն ադրբեջանական կողմը դեռ չի արել դա: Սրանք կարեւորագույն հարցերն են գերիների վերադարձի հետ մեկտեղ»,-ասել է Ալեն Սիմոնյանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ հետպատերազմական Հայաստանին եւ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Ծավալուն հարցազրույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից տեսանյութում:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...