23:14 18.02.2025
Փետրվարի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արաքս ՏԿ-ում խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Ղազար Ղազարյանի, Խոյ ՏԿ-ում՝ Արգիշտի Մեխակյանի, Հրազդան ՏԿ-ում՝ Սևակ Միքայելյանի, Մարտունի ՏԿ-ում՝ Կարեն Սարգսյանի, Բաղրամյան ՏԿ-ում՝ Շանթ Առաքելյանի, Սպիտակ ՏԿ-ում՝ Քաջայր Նիկողոսյանի, Աշտարակ ՏԿ-ում՝ Սերգեյ Մովսիսյանի, Գառնի ՏԿ-ում՝ Ահարոն […]
22:48 18.02.2025
Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունները առաջին, բայց «մոնումենտալ քայլն» էին Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։ «Սա իսկապես մոնումենտալ քայլ է դեպի խաղաղություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում», – ասել է նա: Լևիտն ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Ուկրաինայի ղեկավարության, ինչպես նաև […]
22:27 18.02.2025
Փետրվարի 17 -ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի առևտրի պալատի ղեկավար Մահմուդ Նաջաֆի Արաբին: Այս մասին նշվում է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Ընդգծելով երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը՝ կողմերը քննարկել են այդ ուղղությամբ ընթացիկ ծրագրերը և նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
22:18 18.02.2025
Փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում: Փրկարարները հոսանքազրկել են […]
22:11 18.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է, և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ […]
21:36 18.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:25 18.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղադիր-Ալագյազ ավտոճանապարհին բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
21:16 18.02.2025
Առաջիկայում ձյան առատ տեղումների կանխատեսմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքում ակտիվ կերպով իրականացվում են եղանակային անբարենպաստ պայմաններում հնարավոր դժվարությունները հաղթահարելուն և մայրաքաղաքում կյանքը բնականոն հունով կազմակերպելուն ուղղված աշխատանքները: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել:
21:08 18.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Չարենցի փ. 18, 20, 22 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծարավ Աղբյուրի փ. 53/9-134/4 շենքեր, Նազարբեկյան փ. 31, 31Ա շենքեր, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, […]
01:50 18.02.2025
Փետրվարի 17-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցում վագոն-տնակ է այրվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուշ թաղամասի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը […]
00:50 18.02.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում հրապարակել է Միջազգային պաշտպանական համաժողովում (IDC) իր ելույթը: Նախարարը տեսանյութին կից գրել է. «Ապատեղեկատվությունը լրջագույն մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար։ Տեղեկատվության տարածման արագության և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում կեղծ, մանիպուլյատիվ տեղեկատվությունը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ հասարակությունների վրա»: Մխիթար Հայրապետյանը Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC) մասնակցում էր ԱՄԷ պաշտպանության հարցերով […]
00:34 18.02.2025
Մինեապոլիսից Տորոնտո ժամանած Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջքի ժամանակ շրջվել է։ Կան տուժածներ։ Նախնական տվյալներով՝ անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները ողջ են, հայտնել է TASS-ը: Դեպքը տեղի է ունեցել Տորոնտոյի Փիրսոն օդանավակայանում: Here pic.twitter.com/3tAwjYGuVZ — Bir Acayip Adam (@Tr19192) February 17, 2025
00:17 18.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
00:06 18.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:59 17.02.2025
Էր Ռիադում բանակցությունները տեղի կունենան միայն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք եկել ենք բանակցելու մեր ամերիկացի գործընկերների հետ։ Դրանք երկկողմանի բանակցություններ են, զուտ երկկողմանի։ Այլ բանակցություններ Էր Ռիադում չեն կարող լինել»,- նշել է նա՝ մեկնաբանելով ուկրաինական պատվիրակության ժամանումը Սաուդյան Արաբիա։ Դիվանագետի խոսքերը հեռարձակվել են «Ռոսիա-24» հեռուստաալիքով։ […]
23:49 17.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Սաուդյան Արաբիա, որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան բանակցությունները։ Կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էր Ռիադի օդանավակայանում: Այս մասին հայտնել է TASS-ը: Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը։ CNN-ի փոխանցմամբ՝ Էր Ռիադում ԱՄՆ պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահ Դոնալդ […]
23:33 17.02.2025
Փարիզում Եվրամիության անվտանգության հարցերով գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նման հանդիպումները որոշումներով չեն ավարտվում, քանի որ սա այն մարմինը չէ, որը կարող է որևէ պարտադիր և վերջնական որոշում կայացնել», – ասել է Տուսկը մամուլի ասուլիսում։
23:02 17.02.2025
Փետրվարի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը: Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում […]
22:28 17.02.2025
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այսօր այցելել է Արարատի մարզ` դիտարկելու մարզում պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը։ Փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի, մարզի համայնքապետերի հետ նախ ծանոթացել ենք Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի կամրջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք կավարտվեն այս տարի։ Հանձնարարել եմ աշխատանքներն իրականացնել […]
22:14 17.02.2025
Ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Հայաստանում է։ Նա այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ, անվանական մարզաշապիկ է ստացել ՀՖՖ նախագահի կողմից, տվել առաջին մեկնաբանությունը նշանակումից հետո։ ՀՖՖ տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ, SHANTNEWS.AM -ը հայտնել էր, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
22:03 17.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «ՔՊ նախաձեռնող խմբի նիստը Գյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին»,- տեսանյութին կից՝ գրել է նա։
21:22 17.02.2025
Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝ Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները Մինչև 8 տարեկան երեխաները Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում […]
21:14 17.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի 16 թաղ․ 4, 6, 8, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 47 շենքերի, Գևորգ Չաուշի փ. 14/3 շենքի և հարակից տարածքների էլ․ […]
01:11 17.02.2025
ԱՄՆ Ջորջիա և Կենտուկի նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է CNN-ը: Կենտուկիում փոթորկի հետևանքով զոհվել է ութ մարդ, իսկ Ջորջիայում՝ մեկ։ Վերջին 24 ժամվա ընթացքում արտակարգ իրավիճակների ծառայություններին հաջողվել է փրկել ավելի քան 1000 մարդու։ Կենտուկիի մի քանի վայրերում ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի: Տեղի իշխանությունները ստիպված […]
00:47 17.02.2025
Փետրվարի 16-ին, ժամը 17:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ջալակյան փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ տներից մեկի մոտակա անասնագոմին կից՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
00:13 17.02.2025
Իսրայելը և ԱՄՆ-ը միակարծիք են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Այս մասին Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք քննարկել ենք շատ թեմաներ, բայց դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը: Իսրայելն ու Ամերիկան ուս ուսի են կանգնած՝ դիմակայելով իրանական սպառնալիքին: […]
00:00 17.02.2025
Գամփռը Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսմանն է։ Փորձագիտական ժյուրին լավագույնը ճանաչեց հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ «Հայկական գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է այն բոլոր եղանակային պայմաններում: Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն […]