01:53 20.02.2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կարգադրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանության նախարարության բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու ծրագիր մշակել: Այս մասին հայտնել է Washington Post-ը: «Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հրամայել է Պենտագոնի բարձրաստիճան ղեկավարներին և ԱՄՆ զինված ուժերի ղեկավարներին առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանական բյուջեն տարեկան 8 տոկոսով կրճատելու պլաններ մշակել»,- նշել է հրատարակությունը։ […]
01:24 20.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հանդուրժել Վլադիմիր Զելենսկիի հռետորաբանությունը: Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով, ուկրաինական կողմից կա «զարմանալի դիմադրություն և հռետորաբանության սրացում»՝ կապված օգնության տրամադրման դիմաց ուկրաինական օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկի հետ։ «Մենք կարծում ենք, որ ամերիկացի հարկատուներն արժանի են […]
00:47 20.02.2025
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) մերժել է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու վեցերորդ բանաձևը: Այս մասին հայտնել է TASS-ը: «Կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձևը մերժվեց»,- քվեարկությունից հետո հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։ Ընդունման համար անհրաժեշտ 289 ձայնից բանաձևը ստացել է միայն 181-ը։ Բանձևը նախաձեռնել էր Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը: Խմբակցությունը դժգոհ էր Բայրուի հայտարարություններից […]
00:26 20.02.2025
Գանձ որոնող Յան Դևենին հայտնաբերել է եզակի գտածո՝ միանգամից 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամ: Ինչպես հաղորդում է 24 Канал-ը՝ Յան Դևենիին հաջողությունը ժպտացել է Շոտլանդական բարձրավանդակում գտնվող Բլեք Այլ կղզում: Հենց այնտեղ է նա հայտնաբերել այս 11 հազվագյուտ արծաթե մետաղադրամները, որոնք պատկանում են Ռոբերտ II թագավորի կառավարման շրջանին (1371-1390): «Գանձ գտնելը յուրաքանչյուր որոնողի երազանքն է, և […]
00:10 20.02.2025
Իտալիայի Սենատում այսօր «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցության նախաձեռնությունների մասին» թիվ 1-00097 բանաձևը միաձայն ընդունվել է Իտալիայի Սենատի կողմից: Իտալիայում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել բանաձևի վերաբերյալ։ «Իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների բոլոր խմբակցությունների 73 սենատորների կողմից առաջարկված բանաձևը մասնավորապես պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները, […]
23:46 19.02.2025
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շահագործման է հանձնվել վերանորոգված վարչական շենքը և կալանավորված անձանց պահման վայրը։ Բացմանը ներկա է գտնվել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ով ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում անհրաժեշտ է պատիժ կրող անձանց համար ապահովել պատշաճ պայմաններ։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
23:22 19.02.2025
Բրազիլիայից մի զույգ ապացուցում է, որ սերը չի ճանաչում ժամկետներ: Մանոել Անգելիմ Դինոն և Մարիա դե Սոուզա Դինոն Գինեսի համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ ամուսնացած լինելով 84 տարի 77 օր։ Նրանց ռեկորդը հաստատվել է Սուրբ Վալենտինի օրը LongeviQuest կազմակերպության օգնությամբ, որը մասնագիտացած է երկարակյացների կյանքի ուսումնասիրության մեջ։ Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: 105-ամյա Մանոելն […]
23:16 19.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փտրվարի 19-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշոցք-Բավրա, Ոսկեպար-Ջուջևան ճանապարհահատվածները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար […]
22:59 19.02.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին, կարևորել Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարեկամությունն ու նշել, որ չնայած սահմանների առումով առավել փոքր հատվածում են Հայաստանն ու Իրանը սահմանակից, սակայն բարեկամության, […]
22:38 19.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-15:00 Ներքին Չարբախ 1 փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-16:30 Արշակունյաց պող․ 42, 42/2, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդբեր, 11։00-17:00 Խաղաղ Դոնի փ. 27 շենք, Նազարբեկյան փ. 41, […]
22:27 19.02.2025
Փետրվարի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, դրանց ամրապնդման և զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։
22:16 19.02.2025
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Րոպեներ առաջ Իտալիայի Սենատը միաձայն՝ 112 կողմ ձայնով, ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված նախաձեռնությունների մասին» բանաձևը: Շնորհակալ եմ մեր իտալացի գործընկերներին այսօրվա քննարկումների, հանդիպումների և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար»,-գրել է նա։ Minutes ago, the #Italian @SenatoStampa unanimously […]
22:12 19.02.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հաղթանակ թաղամասի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, Ջրային կոմիտեից և այլ գերատեսչություններից։ Դեռ նախորդ՝ Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էր նախարարը խոստացել ընդունել բնակիչներին և լսել նրանց խնդիրները։ Այսօր մեկ ժամից […]
21:39 19.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու, […]
21:27 19.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին եղել է Իտալիայի Պատգամավորների պալատում՝ հանդիպելով Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: Բարձր գնահատելով երկու խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ թիրախային աշխատանքի արդյունքում հայ-իտալական հարաբերությունները կհասնեն […]
21:19 19.02.2025
Այսօր մայրաքաղաքում իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, որոնց շրջանակում տնկվել է շուրջ 250 մշտադալար ծառ։ Նոր ծառերը կհարստացնեն Երևանի հանրային տարածքները՝ ստեղծելով ավելի բարենպաստ ու առողջ միջավայր քաղաքի բնակիչների համար։ Ծառատնկման աշխատանքներին անձամբ մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ընդգծելով, որ կանաչապատումը քաղաքի զարգացման կարևոր ուղղություններից է։ Մշտադալար ծառերը ոչ միայն պահպանում են քաղաքի գեղեցկությունն ամբողջ […]
21:13 19.02.2025
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության անցակետի ստեղծան ծրագրի իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների մաքսային մարմինների միջև […]
21:04 19.02.2025
Գիրք նվիրելու օրվա շրջանակներում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հյուրընկալել էր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի աշակերտական խորհրդի անդամներին, դպրոցի տնօրենին և փոխտնօրենին։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Օրվա խորհրդին համահունչ՝ նախարարն ու աշակերտները միմյանց գիրք են նվիրել։ Աշակերտները ՆԳ նախարարի հետ քննարկել են նախարարության իրավասության շրջանակներին, կրթությանը, պետական ինստիտուտների կայացմանը վերաբերող հարցեր։ […]
20:53 19.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Վերջինս ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:
20:42 19.02.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փտրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (10-15 մետր) պատճառով Ալագյազից մինչև Ծիլքար և […]
20:33 19.02.2025
Միջին հաջողության հասած կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ին համոզեց ծախսել 350 մլրդ դոլար մի պատերազմի համար, որն անհաղթելի էր։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Զելենսկին խոստովանում է, որ մեր ուղարկած գումարի կեսը անհետացել է։ Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնել, նրա վարկանիշն Ուկրաինայում շատ ցածր է: Նրան հաջողվել է […]
20:13 19.02.2025
ԱՄՆ-ն ելնում է այն ենթադրությունից, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է տեղի ունենան թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կատարած այցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է TASS-ը: «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, (խմբ.ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփն ինձ ասել է […]
00:50 19.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել։ «Իհարկե, ես նորից կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նման խոսակցությունն օգտակար լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային մամուլին տված հարցազրույցում, որը հրապարակվել է La Depeche թերթում։
00:31 19.02.2025
Փետրվարի 18-ին, ավտովթարի է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական […]
00:16 19.02.2025
ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել: Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և […]
23:56 18.02.2025
Փետրվարի 18-ին Հայաստանի նախաձեռնությամբ կայացավ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի մասնակից պետությունների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի, Իտալիայի, Հունաստանի, Չինաստանի, Պերուի ներկայացուցիչները։ Այս մասին նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին 2024թ․ դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական […]
23:32 18.02.2025
Քաղաքապետն այսօր շրջել է Աջափնյակում: Նա եղել է այն տարածքներում, որտեղ բարկարգման աշխատանքներ են անհրաժեշտ: Անդրադառնալով վթարային շենքերի հարցին՝ Տիգրան Ավինյանը, նշել է, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:21 18.02.2025
Փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին 2 «ՍAZ» և «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտում, որոնցում կա ընդհանուր 7 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության […]