22:28 13.02.2025
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Տերունական տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների հանդիսավոր թափորի ուղեկցությամբ մուտք գործեց Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ տարվա […]
22:17 13.02.2025
Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, […]
22:08 13.02.2025
Փետրվարի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին ընդունեց Բավարիա երկրամասի Լանդթագի (խորհրդարան) նախագահ Իլզե Այգները (ՔՍՄ)։ Այս մասին նշվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանին ուղեկցում էր Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեն։ Քննարկվեց Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, […]
21:52 13.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսական ծրագրերի ԵԿԱ տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը: Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է Համաշխարհային բանկի 2025-2029թթ․Երկրի գործընկերության նոր շրջանակի հաստատումը ՀԲ խորհրդի կողմից: Ընդգծվել է փաստաթղթի նշանակությունը ՀԲ հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: […]
21:43 13.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […]
21:21 13.02.2025
Մոտ 90000 քաղաքացի օգտվում է 20 տոկոս բոնուսային նվազեցումից: Ինչպես ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը Roadpolice.am համակարգում և տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով տուգանքը վճարել 20 տոկոսով պակաս։ Հետևե՛ք քայլերին, օգտվեք թվային լուծումներից և տուգանքի գումարը նվազ վճարելու հնարավորությունից։ Ուշադրություն․ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
21:13 13.02.2025
Տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև մանկասայլակով անձանց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ` դարձնելով նրանց կյանքը ավելի հարմարավետ։ Կառուցվում են շուրջ 400 թեքահարթակներ։ Երևանի քաղաքապետարանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել:
20:44 13.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-16-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
20:39 13.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
20:14 13.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Վարդանանց-Խանջյան խաչմերուկի պոմպակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 30, 32, 34, 34ա, 36 շենքեր, Մոսկովյան փ. 7, 9 շենքեր, Սայաթ-Նովայի նրբ․ 76-84 առանձնատներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. […]
03:24 13.02.2025
Ամերիկյան ռազմական EA-18G Growler ինքնաթիռը Կալիֆորնիայի ափերի մոտ ընկել է Խաղաղ օվկիանոսը։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգո ծովածոցում՝ ԱՄՆ ռազմածովային ավիացիոն կայանի մոտ։ Երկու օդաչուներին հաջողվել է կատապուլտ անել: Որոշ ժամանկ ջրում մնալուց հետո նրանց փրկել է ձկնորսական նավի անձնակազմը: Ներկա պահին դեպքի վայրում […]
03:07 13.02.2025
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի բար-ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Ici ռադիոկայանը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Օլիմպիական ավանում գտնվող բար-ռեստորանի ուղղությամբ նետել են նռնակ: Պայթյունի հետևանքով վիրավորված 12 մարդկանցից երկուսի վիճակը ծանր է, մեկինը՝ կրիտիկական: Գրենոբլի քաղաքապետը դատապարտել է «աննախադեպ բռնության հանցավոր արարքը»։ Ներկայումս դեպքի վայրում աշխատում են 80 […]
02:53 13.02.2025
Ֆրանսիական «Մոնակոն» Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում պարտվել է պորտուգալական «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով։ Այս խաղում միակ գոլը 48-րդ րոպեին խփել է Վանգելիս Պավլիդիսը։ 52-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվել է «Մոնակոյի» կիսապաշտպան Ալի Մուսրատին։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին Պորտուգալիայում՝ Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում։
02:38 13.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
02:22 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […]
01:55 13.02.2025
Թուլսի Գաբբարդը ստանձնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS-ը: Երդման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ազգային հետախուզության տնօրենը ամերիկյան բոլոր 18 հետախուզական գործակալությունների համակարգողն է։ Նույն օրն, ավելի վաղ, ԱՄՆ Սենատը Գաբբարդին հաստատել էր Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նրա օգտնին քվեարկել էր […]
01:12 13.02.2025
Ֆրանսիայի Մարսել քաղաքում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երկրորդ տուրի խաղում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանով, որ ներկայացնում է Ռուսաստանը, պարտվել է սերբ Համադ Մեջեդովիչին։ Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:3 հաշվով՝ հօգուտ սերբ թենիսիստի։ Խաչանովը 28 տարեկան է և ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 21-րդ տեղը։
00:55 13.02.2025
Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը շաբաթ օրը պատանդներ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ «Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ ազատ չարձակի իսրայելցի առևանգվածներին, ապա նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը»,- ասել է նա։ Նախարարը հավելել է, որ եթե Գազայում […]
00:32 13.02.2025
Բրիտանական Economist ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարն անհնար է առանց գործընկերների կողմից անվտանգության երաշխիքների։ «Հրադադար չի լինի միայն հանուն հրադադարի: Հրադադարը կարող է լինել պատերազմի թեժ փուլի ավարտի մաս: Եվ հետո պետք է հասկանալ, թե որոնք են անվտանգության երաշխիքները: Առանց անվտանգության երաշխիքի … ոչ, այն անհնար է»,- ասել է նա: Մոսկվան […]
00:01 13.02.2025
ԱՄՆ-ում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկի գործը կարճվել է, նա ազատության մեջ է: Այս մասին TASS-ին հայտնել է նրա ֆրանսիացի փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։ «Ալեքսանդրի դեմ գործը փակվել է, իմ տեղեկություններով՝ նա արդեն ազատության մեջ է»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մոտ ժամանակներս նրան կուղարկեն Ռուսաստան, ասել է փաստաբանը։ Վիննիկը ձերբակալվել էր կրիպտո խարդախության համար: Ավելի վաղ SHANTNEWS.am […]
23:16 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […]
22:34 12.02.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Զրույցը շարունակվեց խաղաղության հասնելու հնարավորությունների, թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին՝ ներառյալ անօդաչու սարքերը և ժամանակակից այլ արտադրությունները: Շնորհակալ ենք նախագահ Թրամփին՝ հետաքրքրվելու համար, թե ինչ կարող ենք անել միասին»,- գրել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահը […]
22:22 12.02.2025
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը: «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում […]
22:12 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտարարել է TASS-ը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Թրամփը մտադիր է դրա արդյունքները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
22:06 12.02.2025
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […]