03:08 11.02.2025
Փետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […]
02:40 11.02.2025
Անգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։ Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է […]
02:21 11.02.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Քելլոգը տեղեկություններ կստանա Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնյաներից, ինչպես նաև Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերի ժամանակ:
01:39 11.02.2025
Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […]
00:57 11.02.2025
Արդեն ընթացքի մեջ են Խարբերդի նոր մանկապարտեզի և ջրագիծի կառուցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Խարբերդ, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ՝ ստուգելու կատարված աշխատանքները և քննարկելու ապագայում իրականացվելիք նախագծերը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
00:43 11.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ […]
00:31 11.02.2025
Փետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող արևային վահանակների պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […]
00:13 11.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:05 11.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:56 10.02.2025
Ամփոփվել են ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները, պարգևատրվել են տարվա լավագույնները: Գերատեսչությունը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել:
23:14 10.02.2025
Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում տարիներ շարունակ բնակիչները զրկված են եղել կայուն ջրամատակարարումից, բայց այժմ կառուցում և փոխարինում ենք ջրագծերը՝ ապահովելով հուսալի մատակարարում յուրաքանչյուր տանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նոր Խարբերդում ոչ միայն ջրամատակարարումն էր խնդրահարույց, այլև տարիներ շարունակ չի եղել գազատար, ինչը բարդացրել է մարդկանց առօրյան։ Այդ […]
22:54 10.02.2025
Համակարգչային շերտագրություն, ախտորոշիչ ու լաբորատոր ժամանակակից սարքեր, թվային ռենտգեն ապարատ, արյան փոխներարկման և հեմոդիալիզի ծառայություն, թերապևտիկից մինչև ինֆեկցիոն, շտապօգնությունից մինչև վիրաբուժական բարձրակարգ ծառայություններ ու վերապատրատված մասնագետներ. Մարտունու բժշկական կենտրոնը ամբողջ ծավալով բուժօգնություն է տրամադրում մարզի բնակիչներին: Մարզային բժշկական կենտրոնի մասին կարևոր վիճակագրություն` նախկին 500-ի փոխարեն 2024 թվականին այստեղ կատարվել է 2000 վիրահատություն, այդ թվում` լապարասկոպիկ: […]
22:21 10.02.2025
Երևանում շարունակվում են մանկապարտեզների լայնածավալ բարեկարգման աշխատանքները, որոնց շրջանակում բազմաթիվ հաստատություններ արդեն վերանորոգվել և հանձնվել են շահագործման՝ ստեղծելով ավելի հարմարավետ ու անվտանգ միջավայր երեխաների համար։ Քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել:
22:13 10.02.2025
Փետրվարի 10-ին, ժամը 18:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Ղռեր» կոչվող սարի վրա այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։11-ին: Այրվել է չոր խոտածածկույթ։
21:42 10.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների […]
21:33 10.02.2025
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ֆրանսիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել Փարիզում անցկացվելիք Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման […]
21:23 10.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 ‹‹Երևան›› հյուրանոց, Աբովյան փ. 3/1, 3/2 շենքեր, Բելյակովի փ. 3, 5, 9 առանձնատներ, Պուշկինի փ. 4, 6, 8, 10 առանձնատներ, Նալբանդյան փ. 15ա շենք, Թումանյան փ. 2, 2ա շենքեր, Իսահակյան փ. […]
21:12 10.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ֆրանսահայ համայնքի հետ հանդիպումից: Տեղանյութին կից նա գրել է. «Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել […]
02:35 09.02.2025
Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Չելսիին»: Խաղի արդյունքներով «Չելսին» դուրս է մնացել մրցապայքարից: Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման բոլոր գոլերը խփել են «Բրայթոնի» խաղացողները: Նախ խաղի 5-րդ րոպեին «Բրայթոնի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը դարձել է ինքնագոլի հեղինակ, ապա 12-րդ և 57-րդ րոպեներին տանտերերի կազմում աչքի են ընկել Ժորժինյո Ռուտերը […]
02:22 09.02.2025
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահները նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին: Դրանում կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեվիդ Վալադաոն հորդորել են Վաշինգտոնին շարունակել զարգացնել ԱՄՆ – Հայաստանի հարաբերությունները: Փրենկ Փալոնը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրենք (խմբ. կոնգրեսականները) պատրաստ են աշխատել և պետքարտուղար Ռուբիոյի, և պետդեպարտամենտի հետ՝ զարգացնելու […]
01:23 09.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լիբանանի նորանշանակ վարչապետ Նավաֆ Սալամին։ «Սրտանց շնորհավորում եմ Նավաֆ Սալամին՝ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է վարչապետը: Heartfelt congratulations to @nawafasalam on the appointment […]
01:14 09.02.2025
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։
01:05 09.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ոսկեպարի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և […]
00:54 09.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը»։
23:21 08.02.2025
Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը և կվերադարձնի Գազայի հատվածում շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Միացյալ Նահանգներում է: «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին: Մենք ամեն ինչ կանենք մեր բոլոր պատանդներին վերադարձնելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին համաձայն է» այդ մտքին: […]
22:54 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լծեն-Տաթև-Կապան […]
22:39 08.02.2025
«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։ Հայկական […]
22:24 08.02.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» գրոհայիններին, որոնք գործում են Լիբանանի Բեքաա հովտի «զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտում»: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ «այս վայրում գործունեությունը լուրջ խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրերի»: «Իսրայելական բանակը կշարունակի գործել՝ համաձայն հրադադարի պայմանավորվածությունների՝ վերացնելու Իսրայելի […]