TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Ռեփեր P. Diddy-ն բանտից հոսպիտալացվել է. TMZ

21:51 04.02.2025

Ռեփեր Շոն Քոմբսը, որը հայտնի է P. Diddy բեմական անունով, բանտից տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց: Պատճառը ծնկի ցավն է: Այս մասին հայտնել է TMZ-ին: Նշվում է, որ արտիստը հոսպիտալացվել է դեռ հունվարի 30-ին։ Երաժիշտին տեղափոխել են Բրուքլինի հիվանդանոց։ «Ես չեմ կարող մեկնաբանել բանտարկյալների տեղաշարժերի հետ կապված որևէ բան։ Բացի այդ, ես չեմ մեկնաբանի որևէ […]

̰
Մեր փոքրիկ շահառուներն արդեն ստանում են ջրծաղիկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը. Ավանեսյան

21:34 04.02.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Մեր փոքրիկ շահառուներն արդեն ստանում են ջրծաղիկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Ջրծաղիկը հնարավոր է կանխարգելել առկա անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի շնորհիվ»։  

̰
Հրաձգություն Շվեդիայում. կան զոհեր և վիրավորներ

21:26 04.02.2025

Շվեդիայի Էրեբրու քաղաքի դպրոցներից մեկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել: Կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Ոստիկանները հայտարարել են, որ, նախնական տվյալներով, սպանվել է մոտ 10 մարդ: Եվս 6-ը հոսպիտալացվել են: Տեղում աշխատում են ոստիկաններ, բժիշկներ ու փրկարարներ։ Ոստիկանությունը կատարվածը որակում է որպես ծանր հանցագործություն։ Իշխանությունները կոչ են արել մարդկանց հեռու […]

̰
Ալսուն կիսվել է գեղեցկության գաղտնիքներով

21:09 04.02.2025

Երգչուհի Ալսուն mk.ru-ի հետ զրույցում խոստովանել է, որ կազմվածքը պահպանում է ֆիզիկական վարժությունների և սննդակարգի միջոցով։ Երգչուհին ամեն օր ձգումներ և քսան հրում է անում։ Նա զբաղվում է սպորտով, սակայն առանց ֆանատիզմի։ Սննդի հետ կապված, Ալսուն ասել է, որ չի ուտում տապակած, շատ կծու, թթու և աղի ուտելիքներ։ «Ես սիրում եմ ամեն ինչ «չեզոք» և […]

̰
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կա տուժած

01:31 04.02.2025

Փետրվարի 3-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Ծովինար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ին Ծովակ գյուղի մոտակայքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Ղ. ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն. Փաշինյան

01:12 04.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

01:03 04.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Բեյոնսեի Գրեմմիի արձագանքը մեմ է դարձել

00:52 04.02.2025

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի արձագանքը Grammy երաժշտական ​​մրցանակին արժանանալուն մեմ է դարձել։ Երբ երգչուհի Թեյլոր Սվիֆթը բեմից հայտարարել է, որ «Cowboy Carter»-ը հաղթել է լավագույն քանթրի ալբոմ անվանակարգում, 43- ամյա Բեյոնսեն քարացել է ու դեմքի անհասկանալի արտահայտությամբ շուրջն է նայել: Համացանցի օգտատերերն այն անմիջապես մեմ են դարձրել: «Երբ ինչ-որ լավ բան է տեղի ունենում 2025 թվականին»: […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:08 04.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Վարչապետը Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

23:56 03.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Վաշինգտոնում ունեցած հանդիպումից։ Տեսանյութին կից՝ վարչապետը գրել է. «Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը կարևոր հանդիպում ունեցա ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Հիշեցնենք, որ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:

̰
Թրամփ. Կանադան կարող է խուսափել առևտրային մաքսատուրքերից մեկ պայմանով

23:46 03.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան կկարողանա խուսափել առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե երկիրը միանա ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ին։ Ամերիկացի առաջնորդը պարզաբանել է, որ Օտտավայի և Պեկինի հետ բանակցություններն այդ հարցի շուրջ հնարավոր են մնում՝ պայմանով, որ նրանք պատրաստ լինեն հաշվի առնել Վաշինգտոնի պահանջները։ «Ոչ […]

̰
Ընթացիկ տարում հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում․ Արփինե Սարգսյան

23:28 03.02.2025

Հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ […]

̰
Թրամփը հայտարարել է ուկրաինական կարգավորման հարցում մեծ առաջընթացի մասին

23:14 03.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնել է RIA Novosti-ին: «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում, տեսնենք, թե ինչ կլինի: Սակայն մեծ առաջընթաց է գրանցվել։ Մենք պետք է դադարեցնենք այս անմիտ պատերազմը»,- լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։ Սպիտակ տան ղեկավարը, սակայն […]

̰
Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն

22:56 03.02.2025

Բրիտանական Էսսեքս կոմսության Մալդոն քաղաքում որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն: Այս մասին հայտնել է BBC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 34-ամյա Շոն Ինգը կնոջ հետ ձկնորսություն էր անում։ Տղամարդուց մոտ մեկուկես ժամ է պահանջվել ձկանը ափ հանելու համար։ Նրա խոսքով՝ «հրեշավոր» լոքոն չի հանձնվել և մեկ ժամ տևած պայքարից հետո […]

̰
Ռյուտե. ԵՄ-ն չի կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության

22:43 03.02.2025

ԵՄ անդամ երկրները չեն կարողանա պաշտպանվել առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ ասուլիսում։ «Այն ենթադրությունը, որ ՆԱՏՕ-ն կարող է գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի, սխալ է բազմաթիվ պատճառներով: Եվրոպական պաշտպանությունը առանց ԱՄՆ-ի չի կարող գոյություն ունենալ բազմաթիվ պատճառներով»,- ասել է նա՝ պատասխանելով […]

̰
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

22:32 03.02.2025

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: 2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։ 2025 թվականի հունվար […]

̰
Նախագահը դեսպաններ է նշանակել

22:21 03.02.2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր Տաջիկստանի և Ֆիլիպինների Հանրապետություններում դեսպան նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով նախագահը հետ է կանչել Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպանին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ […]

̰
SHANTNEWS

22:00 03.02.2025

̰
WP. Փրկարարները Պոտոմակ գետից դուրս են բերում Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի բեկորները

21:42 03.02.2025

Վաշինգտոնում փրկարարները սկսել են դուրս հանել այն ինքնաթիռի բեկորները, որն ընկել էր Պոտոմակ գետը ռազմական ուղղաթիռի հետ բախումից հետո։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Հրատարակության տվյալներով՝ արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները սկսել են վերամբարձ կռունկի միջոցով գետի հատակից բարձրացնել American Airlines-ի ինքնաթիռի բեկորները։ Ջրից առաջինը դուրս է բերվել ինքնաթիռի շարժիչներից մեկը։ The Washington Post-ը, […]

̰
Փետրվարի 4-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:22 03.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոց 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8, 11 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր, Խաղաղ Դոնի փ. 1 շենք և հարակից […]

̰
Հնդկաստանի շրջակա միջավայրի և անտառների նախարարին թալանել են գնացքում

21:10 03.02.2025

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի շրջակա միջավայրի և անտառների նախարար Արուն Կումարին թալանել են գնացքում։ Այս մասին հայտնել է New9Live-ը։ Դեպքը տեղի է ունեցել Բարելիից Լաքնաու ճանապարհին: Հայտնի է, որ Կումարը ճանապարհորդում էր գնացքի առաջին կարգով: Չարագործը կարողացել է ներս մտնել և գողանալ նախարարի սմարթֆոնը։ Երկաթուղու անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունն անմիջապես ձեռնարկել են հանցագործին բռնելու համատեղ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

03:23 02.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
«Ռեալը» պարտվել է «Էսպանյոլի» դեմ խաղում

02:53 02.02.2025

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել է «Էսպանյոլին»։ Հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել է պաշտպան Կառլոս Ռոմեռոն: Չնայած պարտությանը՝ Մադրիդի «Ռեալը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»։ Այս խաղից հետո «Էսպանյոլը» 23 միավորով 17-րդն է: Հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կխաղա […]

̰
Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

01:53 02.02.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն թռիչքից։ Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:

̰
Իրանը ցուցադրել է թևավոր նոր հրթիռ

01:34 02.02.2025

Իրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ​​ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […]

̰
ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

01:11 02.02.2025

Փետրվարի 1-ին, ժամը 22:41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ […]

̰
Սիրիայի անցումային նախագահ ընտրվելուց հետո ալ-Շարաան առաջին արտասահմանյան այցը կկատարի Էր Ռիադ. Al Watan

01:00 02.02.2025

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կայցելի Սաուդյան Արաբիա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակում: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։ Նշվում է, որ նա Էր Ռիադ կժամանի փետրվարի 2-ին։ Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունվարի 29-ին Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների և երկրում գործող զինված կազմավորումների ղեկավարների հանդիպման ժամանակ […]

̰
ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը

00:42 02.02.2025

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը՝ վաստակելով 197.97 միավոր։ Դանիլյանցը ելույթ է ունեցել Creep երգի ներքո: Ոսկե մեդալը 267.09 միավորով նվաճել է շվեյցարացի Լուկաս Բրիչգինը, արծաթը՝ իտալացի Նիկոլա Մեմոլան՝ 262.61 միավորով, իսկ բրոնզե մեդալակիր է դարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադամ Սյաո […]

̰
Թրամփը և ալ-Սիսին քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակումը

00:00 02.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եգիպտոսի կարևոր դերը Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործում: Նախագահ ալ-Սիսին վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կարող է […]

̰
Ֆիլադելֆիայում ավիավթարի զոհերի թիվն ավելացել է

23:26 01.02.2025

ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին X-ում գրել է քաղաքապետ Շերել Փարքերը։ Նրա խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։ Տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ: Իշխանություններն ընդգծում են, որ աղետի պատճառների բացահայտումը ժամանակ կպահանջի և կոչ են անում մարդկանց խուսափել շահարկումներից։ Հիշեցնենք, […]

̰
BACK_TO_TOP