TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+29.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն ընդգրկում է ՆԳՆ մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները. նախարարն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

21:17 07.02.2025

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափորոշիչների ներդրման վարչության պետ Լիլյա Գրետարսդոթիրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշվում է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Լիլյա Գրետարսդոթիրը ձևավորված համագործակցության շրջանակում կարևորել է մասնավորապես Ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող փոփոխությունները: Նա […]

̰
Լարսը բաց է

21:09 07.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:49 07.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում. Վահագն Ալեքսանյան

20:38 07.02.2025

Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: «Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ, ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը, ՔԱՅԼ […]

̰
Հասանք միջանկյալ օդանավակայան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:16 07.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Հասանք միջանկյալ օդանավակայան»:

̰
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

02:26 07.02.2025

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։ 4 խաղափուլից հետո մեր շախմատիստները ունեն 3.5 միավոր։ Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ռուս գրոսմայստեր Վոլոդար Մուրզինը:

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. կան տուժածներ

02:18 07.02.2025

Փետրվարի 6-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-հարավ ավտոճանապարհին՝ ՀԱԹ-ից դեպի 15-րդ թաղամաս տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ (արգելափակված)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1983 […]

̰
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը

01:04 07.02.2025

Փետրվարի 6-ին, ժամը 18:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

00:23 07.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոց 37/1, 37/2 շենքեր,Ներքին Շենգավիթ 5, 6, 12 13, փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 6 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 13 […]

̰
Երևանի քաղաքապետն ու Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը զրուցել են երկու քաղաքների համար կարևոր թեմաներից

00:16 07.02.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ «Զրուցեցինք երկու քաղաքների համար կարևոր մի շարք թեմաների շուրջ։ Պատմեցի Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում։ […]

̰
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր

00:02 07.02.2025

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Քննարկվել են հանրային տրանսպորտի ռեֆորմին և հանրային հաղորդակցությանն առնչվող հարցեր։

̰
Վարչապետը հանդիպել է Heritage հիմնադրամի ներկայացուցիչներին

23:41 06.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների Heritage հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համատեքստում կարևորվել է երկկողմ փոխգործակցության զարգացումը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Մտքեր են փոխանակվել ի շուրջ:

̰
ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի դեկան Սլագյանա Տասևային

23:35 06.02.2025

Փետրվարի 6-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) դեկան Սլագյանա Տասևային, հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և դեկան Սլագյանա Տասևայի հանդիպումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի և […]

̰
Լարսը բաց է

23:11 06.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գիտագործնական կոնֆերանս՝ «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում» խորագրով

22:53 06.02.2025

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել գիտագործնական կոնֆերանս՝ «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում» խորագրով: Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը կարևորել է նմանօրինակ քննարկումների անցկացումը:

̰
Դեսպան Հակոբյանի հետ հանդիպմանն ԻԻՀ գլխավոր շտաբի պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը

22:43 06.02.2025

Իրանում դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:36 06.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ ելնելով եղանակային պայմաններից

22:26 06.02.2025

Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և […]

̰
Իրանում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

22:19 06.02.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որին մասնակցել են Թեհրանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ: Միջոցառման շրջանակում դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և վերջինիս փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույններն ու հեղափոխության հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքերը:

̰
Իրականությանը չի համապատասխանում․ ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացուն սոցքարտի տրամադրումը մերժելու մասին շրջանառվող լուրերին

22:13 06.02.2025

ԶԼՄ-ներից մեկում տարածվել է հետևյալ վերտառությամբ նյութ՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։ Նշվածի առնչությամբ հայտնում ենք, որ քաղաքացու հայտնածը չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակմամբ նշված անուն-ազգանունով քաղաքացի չի սպասարկվել տվյալ […]

̰
Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահի հետ

22:06 06.02.2025

Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը: Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն […]

̰
SHANTNEWS

22:00 06.02.2025

̰
Իրանը և Հայաստանը այդպես կոչված «Զանգեզուրի միջանցքի»-ի հարցում նույն տեսակետն ունեն

21:44 06.02.2025

Իրանի գլխավոր հանձնառությունն է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ ընդգծելով, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում միջազգային սահմանների փոփոխությանը: Ասուլիսի մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ շարժ կա. Թրամփ

21:29 06.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար և, որ այդ ուղղությամբ արդեն շարժ կա։ «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք: Եվ ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում այն դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Ուկրաինայում ռազմական գործողությունները: Սպիտակ տան առաջնորդը, որ Վաշինգտնում մասնակցել է «Ազգային […]

̰
ՀՀ Առողջապահության նախարարը պատասխանել է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին

20:50 06.02.2025

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանում է ԼՂ-ից տեղահանված անձանց կողմից հաճախ հնչող հարցերին: «Սրանք ամենաշատը բարձրաձայնվող հարցերն էին. եթե ունենաք հավելյալ պարզաբանումների կարիք, կպատասխանենք մեկնաբանությունների բաժնում, կարող եք նաև զանգահարել մեր թեժ գծին` 8003 հեռախոսահամարով»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում:

̰
Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

20:36 06.02.2025

Մոսկվայի մարզի Ռամենսկոյե թաղամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։ Նա մասնավորապես նշել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյաչկովոյի օդանավակայանի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռն ընկել է դաշտում: Վթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։ […]

̰
Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում

20:13 06.02.2025

Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութը թալանելուց հետո երեք օր շարունակ թաքնվել է առևտրի կենտրոնում, հաղորդում է Haberler-ը։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 2-ին, ժամը 23:00-ի սահմաններում: Մի տղամարդ ներխուժել է Ադանայի առևտրի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութ, շրջել է սրահով և հափշտակել 3 կգ ոսկյա զարդեր և 100 հազար լիրա։ Հաջորդ երեք օրերը գողն անցկացրել […]

̰
Նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»․ սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է․  Փաշինյան

03:25 06.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին նաև պատասխանել բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին: Դեյվիդ Քարի – Շնորհակալություն պարոն վարչապետ այս միջոցառմանը ներկա լինելու համար, դա մեզ համար պատիվ է։ Ամենակարևոր հարցն այսօր այն է, թե ինչպես հասնել խաղաղության այն բարդ տարածաշրջանում, որտեղ Դուք ապրում եք։ Ուզում եմ շնորհավորել Ձեզ` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության […]

̰
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ զոհ և երկու տուժած

03:02 06.02.2025

Փետրվարի 5-ին, ժամը 20։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի չշահագործվող հատվածում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ․ Ե․) և «BMW» (վարորդ՝ […]

̰
Փետրվարի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

02:49 06.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ Դիվելսփեր, ՔՍ Քոնսթրաքշն ՍՊԸ-ներ և հարակից […]

̰
BACK_TO_TOP