22:07 26.05.2020
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն չի կարողացել տեսնել իր մորը մահվանից առաջ՝ կարանտինային սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտնել է lenta.ru-ն: Ռուտեն անձամբ է պատմել 96-ամյա մոր մահվան մասին: Նա մահացել է Հաագայի ծերանոցներից մեկում: Քաղաքական գործիչը, Covid-19-ով պայմանավորված կարանտինային սահմանափակումների պատճառով, չէր տեսել մորը մի քանի շաբաթ: «Հիմա հրաժեշտ տվեցինք նրան ընտանեկան նեղ շրջանակով: Հույս ունենք, […]
21:48 26.05.2020
Մարտաֆիլմերի հայտնի դերասան Ջեյսոն Սթեյթեմը կարող է մարմնավորել Marvel-ի ֆիլմերում Դարեդևիլի կերպարը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Սա տեղի կունենա, եթե Չարլի Կոքսին չհաջողվի դա: Hell’s kitchen-ի սուպերհերոսը պետք է հանդես գա «Սարդ մարդը» ֆիլմի երորրդ մասում: Նա կխաղա գլխավոր հերոսի՝ Փիթեր Փարկերի փաստաբանի դերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ դերը կարող է […]
21:16 26.05.2020
ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը Twitter-ի իր միկրոբլոգում մեղադրել է Ռուսաստանին ռազմական ինքնաթիռները Լիբիա տեղափոխելու մեջ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվան սարքավորումներ է ուղարկել Wagner Group-ին աջակցելու համար: Ըստ Պենտագոնի՝ այս ընկերության վարձկանները պայքարում են Լիբիայի ազգային բանակի կողմում, որի հրամանատարն է Խալիֆա Հաֆտարը: Աֆրիկյան հրամանատարությունում հայտարարել են, որ ռազմական օդանավերը տեղափոխվել […]
20:51 26.05.2020
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը և Հայաստանը մշտապես ու անդադար աշխատանքներ են իրականացնում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցության և ռազմատեխնիկական օգնությանը, որը մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետությանը, ապա այստեղ նույնպես իրականացվում է շատ սերտ, արդյունավետ նույնիսկ ոչ թե երկխոսություն, այլ մշտական, ամենօրյա, և […]
17:30 26.05.2020
Աշխարհում նկատվում է COVID-19-ի տարածման տեմպերի նվազում: Չնայած այս հանգամանքին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է՝ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի առաջին ալիքի մեջտեղում, կա հիվանդության երկրորդ գագաթնակետին հասնելու վտանգ, իսկ երկրորդ ալիքի մասին խոսելը դեռ շատ վաղ է: Այս մասին հայտնել է NBCNews-ը: «Երբ խոսում ենք հիվանդության երկրորդ ալիքի մասին, դասական իմաստով, միշտ նկատի ունենք, որ […]
17:05 26.05.2020
Չնայած կորոնավիրուսի տարածմանը`Ուկրաինայում սկսել է աշխատել մետրոն: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Մետրո կարելի է նստել դիմակով և ձեռնոցներով, ինչպես նաև պետք է պահպանել սոցիալական հեռավորություն: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ի դեպ, Ուկրաինայում կարանտինային սահմանափակումների պատճառով փոխնակ մայրերից ծնված շուրջ 100 նորածին երեխաներ մնացել են Կիևի հիվանդանոցներում: Նրանց թիվն օրեցօր […]
13:29 26.05.2020
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը հաջողությամբ է հաղթահարում նոր տեսակի կորոնավիրուսի ընթացքը և մոտենում է համաճարակի բռնկման ավարտին: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ երկիրը ճիշտ ուղու վրա է: Էրդողանը մեկ անգամ ևս կոչ է արել ժողովրդին կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն: Այս մասին հայտնել […]
12:10 26.05.2020
Իսպանիայի առողջապահության նախարարությունը վերանայել է կորոնավիրուսով պայմանավորված մահացության տվյալները՝ դրանք նվազեցնելով մոտ 2 հազարով: Այժմ մահացության թիվը մոտ է 27 հազարի, մինչդեռ երեկ կազմում էր 29 հազար: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նախարարությունը այս քայլը բացատրել է նրանով, որ փոխվել են տվյալների հավաքագրման չափանիշները: Տվյալների հավաքման նոր համակարգը հնարավորություն է տվել մասնագետներին հայտնաբերել […]
10:41 26.05.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումները կորոնավիրուսով վարակվածների վրա՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ հոտազոտությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է սրտային խնդիրներ առաջացնել հիվանդների մոտ և մեծացնել մահվան ռիսկը: Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահը խոստովանել էր, որ […]
21:15 24.05.2020
Հնդկաստանի Կերալա նահանգում ծնվել է միաչքանի ուլիկ: Այս մասին հայտնել է National Geographic-ը: Ուլիկի միակ աչքը ճակատի մեջտեղում է: Բերանի ձևը նույնպես տարբերվում է սովորականից: Չնայած այս շեղումներին՝ ուլիկը կարող է առանց որևէ օգնության կանգնել և քայլել:
21:28 23.05.2020
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը ցուցադրել են լազերային զենքի նորագույն համակարգը՝ ծովային առաջին փորձարկման ժամանակ անօդաչու թռչող սարք ոչնչացնելով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Համաձայն աղբյուրի՝ փորձարկումները տեղի են ունեցել անցած շաբաթ, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր: Լազերային զենքի համակարգը տեղադրվել է USS Portland նավի վրա, որն այժմ գտնվում է Փերլ Հարբորում: Լազերային […]
21:10 23.05.2020
Սովորական կամ գետի կուղբերը տարածված են Ասիայում և Եվրոպայում: Դրա կենսամիջավայրերից մեկը Ֆրանսիայում գտնվող Լուարայի հովիտն է: Տեղի լուսանկարիչ Լուի-Մարի Պրեն արդեն 15 տարի նկարահանում է վայրի բնությունը: Մի անգամ լուսանկարիչը հիշել է արտասովոր տեսարան կապված կուղբերի հետ: Իր աչքի առաջ կուղբը ծառի ճյուղ էր հայթայթում իր ընտանիքին կերակրելու համար: Սակայն այդ պահին Լուին իր […]
20:12 23.05.2020
Միացյալ Նահնագների նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է հիդրօքսիքլորոքին ընդունել այն բանից հետո, երբ Սպիտակ տանը գրանցվեց կորոնավիրուսով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնել է korrespondent.ru-ն: «Ես հավատում եմ այդ դեղամիջոցին: Ես այն ընդունել եմ այն ժամանակ, երբ Սպիտակ տան երկու աշխատակիցների թեստի պատասխանները եղել են դրական: Կարծում եմ՝ լավ միտք էր այն ընդունելը»,- ասել է […]
19:37 23.05.2020
Ավստրիայում միջսահմանային ճանապարհորդություններ կթույլատրվեն հարևան երկրների հետ: Հունիսի 15-ից երկիրը իր սահմանները կբացի Գերմանիայի, Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հետ: Երկրում մինչև մայիսի 31-ը սահմանափակ ծառայություններով կգործեն Վիեննայի, Ինսբրուկի և Զալցբուրգի օդանավակայանները: Երկիր մուտք գործելու համար մարդկանց պետք են, այսպես կոչված, «Առողջության վկայականներ»: Նրանք, ովքեր չունեն նշված վկայագրերը, պետք է ինքնամեկուսացվեն 14 օր: Այս […]
17:56 23.05.2020
Մոսկվայում անհայտ անձը բանկերից մեկի մասնաճուղում այսօր 6 պատանդ է վերցրել և սպառնացել է պայթեցնել շինությունը: Ոստիկանները բանակցություններ են վարել հանցագործի հետ, ապա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել վերջինիս: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ren.tv-ն հրապարակել է միջադեպի կադրերը:
13:44 23.05.2020
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ երկիր ժամանող բոլոր մարդիկ սկսած հունիսի 8-ից պետք է 14 օր ինքնամեկուսանան: Այսկերպ կառավարությունը փորձում է կանխել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին հայտնել է BBC-ն: Ճանապարհորդները պետք է կառավարությանը տեղեկացնեն ինքնամեկուսացման վայրի մասին: Այս օրենքը չի վերաբերում բեռնափոխադրողներին և բուժաշխատողներին: Բացի այդ, սահմանափակումները չեն ազդի Իռլանդիայի հետ ընդհանուր տեղաշարժի վրա: […]
13:00 23.05.2020
Չնայած սոցիալական հեռավորություն պահելու կոչերին, Սլովոնիայում բողոքի ակցիաներ են: Հազարավոր մարդիկ, հավաքվելով մայրաքաղաքի կենտրոնում, պահանջում են, որպեսզի իշխանությունները չեղարկեն կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային կանոնները: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կառավարությունը չարաշահել է իր լիազորությունները համաճարակի ընթացքում. ճնշել է բնապահպանական խմբերին և միջամտել լրատվամիջոցների աշխատանքին: Ցուցարարների մեծ մասը չի կրել դիմակ: Սլովենիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն […]
21:50 19.05.2020
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ տնտեսության վիճակը բարելավելու համար երկիրը կբացի սահմանները հունիսի 1-ից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նա նշել է, որ հարևան պետությունների հետ սահմանային անցումների սահմանափակումները մեղմացնելու համաձայնագիրը տնտեսությանը սատարելու հիմնական տարրերից է, հատկապես զբոսաշրջության ոլորտում: Ավելի վաղ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել էր, որ երկիրը հունիսի […]
20:35 19.05.2020
Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է, այսպես ասած, ամայացել Ճապոնիան: Տեսանյութը հրապարակել է ABC News-ը: Նկարահանումներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով: Ճապոնիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 16 դեպք, որից 749-ը՝ մահվան ելքով: Drone footage shows how the lockdown emptied everything in Japan from schools and shopping malls to […]
19:07 19.05.2020
Շարունակվում են բողոքի ակցիաները Բրազիլիայում: Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց և պահանջում են, որպեսզի իշխանությունները չեղարկեն կարանտինային սահմանափակումները: Ակցիայի մասնակիցների մեծ մասը չի կրել դիմակներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցներին է միացել նաև երկրի նախագահը: Վերջինս ցանկանում է արագ «բացել» երկիրը՝ նշելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության մեծ մասի համար: […]
18:50 19.05.2020
Իտալիայում մեկնարկել է կարանտինային միջոցառումների մեղմացման երրորդ փուլը: Այստեղ արդեն բացվել են թանգարանները, բարերը և ռեստորանները: Մարդիկ կարող են հանդիպել ընկերների և հարազատների հետ: Մեղմացումների հետ մեկտեղ, երկրի իշխանությունները կոչ են անում մարդկանց պահպանել սոցիալական հեռավորությունը և կրել դիմակ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
13:02 19.05.2020
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոց՝ հիդրօքսիքլորոքին: Թրամփը նշել է, որ արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընդունում է դեղամիջոցը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Դուք կզարմանաք՝ իմանալով, թե քանի մարդ է ընդունում այն։ Առաջնագծում աշխատողները, շատ շատերը ընդունում են այդ դեղամիջոցը։ Ես […]
22:00 17.05.2020
Ամերիկացի հայտնի երգչուհի Բիլլի Այլիշը դատական հայց է ներկայացրել երկրպագուի դեմ, ով խախտել էր սոցիալական հեռավորությունը: Այս մասին հաղորդել է TMZ-ն: Երգչուհուն հաջողվել է ձեռք բերել այնպիսի դատական արգելք, որն արգելել է 24-ամյա երկրպագու Պրենելա Ռուսոյին մոտենալ իր տանը: Նշվում է, որ երկրպագուն բազմից է մոտ գնացել Այլիշի տանը առանց դիմակի և ձեռնոցների: Երկրպագուն աստղի […]
18:33 17.05.2020
Հյուսիսային Կորեայի մարաքաղաքում հիվանդանոցի կառուցման աշխատանքների ընթացքում գտել են Կորեական պատերազմի ժամանակներից չպայթած ռումբեր: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել են չպայթած 50 տարբեր, այդ թվում՝ 50 և 250 կիլոգրամանոց ռումբեր, որոնք թշնամիների կողմից նետվել են պատերազմի ժամանակ: Փհենյանի ազգային անվտանգության ծառայության սակրավորները ականազերծել են տարածքը:
17:41 17.05.2020
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ որտեղ կարմիր գայլը իրեն հետապնդող վագրին փորձել է վախեցնել հուսահատ ճիչով: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Կառնատակա նահանգում: Տեսանյութը սկզբում հրապարակվել էր Five Zero Safari ալիքի կողմից: Այն վիրուսի պետ տարածվել է համացանցում այն բանից հետո, երբ վայրի բնության հայտնի լուսանկարիչը հրապարակել է այն թվիթերի իր միկրոբլոգում: Լուսանկարիչը տարօրինակ է […]
21:33 16.05.2020
Չինացի մի կին, դավաճանելով ամուսնուն, երկվորյակներ է ունեցել և՛ ամուսնուց, և՛ սիրեկանից: Այս ցնցող լուրը պարզ է դարձել այն ժամանակ, երբ տղամարդը ԴՆԹ թեստ է հանձնել: Այս ընթացակարգը Չինաստանի համար ստանդարտ է: Այս մասին հայտնել է kp.ru-ն: Համաձայն թեստի արդյունքների՝ կինը դավաճանել է իրեն, և երեխաներից մեկը բեղմնավորվել է ուրիշից: Երկվորյակների ծնունդը տարբեր հայրերից չափազանց […]
20:18 16.05.2020
Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը պատմել է՝ ինչպես է իրեն հաջողվել ծննդաբերությունից հետո նիհարել 27 կգ-ով: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: 35-ամյա աստղը մայր է դարձել 2 տարի առաջ: Աղջկա՝ Թրուի ծննդից հետո Քլոեն 92 կգ էր կշռում: Քլոեն կարողացել է շատ արագ ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից: Նա նիհարել է 27 կգ-ով: «Հիմա իմ […]
17:00 16.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և դեղամիջոցը կհայտնվեն մինչև տարեվերջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Նպատակն է, որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման փուլը, այնուհետև սկսել դրա արտադրությունը և բաշխումը: Կցանկանայինք տեսնել՝ արդյո՞ք կարող ենք անել դա մինչև տարվա վերջ: Կարծում եմ, կունենանք […]
16:30 16.05.2020
Նյու Յորքում և Նյու Ջերսիում մարդիկ, անտեսելով կարանտինային սահմանափակումները, այցելել են լողափեր: Այստեղ հանրային լողափերը պետք է բացվեն մայիսի 23-ից սկսած: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
15:50 16.05.2020
Գերմանիայի տնտեսությունը, որն ամենամեծն է Եվրոպայում, ռեցեսիայի մեջ է: Երկրի Դաշնային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 2,2 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ եռամսյակի տվյալների: շԴա ամենացածր մակարդակն է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր: Դաշնային վիճակագրական վարչությունը նաև վերանայել է ՀՆԱ-ի իր գնահատումը 2019-ի չորրորդ եռամսյակի համար մինչև -0,1%, ինչը […]