16:03 19.11.2019
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներ են: Ցուցարարները արգելափակել են խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք է նիստ կայանար: Նրանք ճանապարհներին կառուցել են արգելապատնեշներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ պատգամավորներից մի քանիսը փորձել են անցնել դրանց միջով, ակցիայի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել նրանց վրա և մահակներով հարվածել են նրանց մեքենաներին: […]
14:09 19.11.2019
Բոլիվիայում շարունակվում են հակակառավարական բազմահազարանոց ցույցերը: Փողոց են դուրս եկել նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցները և նրան դեմ արտահայտվողները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Ակցիայի մասնակիցները տարբեր իրեր են այրել և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Դրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Զանգվածային […]
13:15 19.11.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում չեն դադարում հակակառավարական բողոքի բազմահազարանոց ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիաների ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և նռնակներ, ինչպես նաև փորձել են լազերի օգնությամբ կուրացնել իրավապահներին: Վերջիններս էլ ցույցերը ցրելու համար կիրառել են ջրցան մեքենաներ: Հակակառավարական բողոքի […]
13:12 19.11.2019
Ավստրալիայի արևելյան շրջաններում արդեն մի քանի շաբաթ է, ինչ մոլեգնում են անտառային հրդեհները: Դրանք արդեն խլել են 6 մարդու կյանք: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում են ուժեղ քամին և չոր եղանակը: BBC-ի փոխանցմամբ՝ ուժեղ քամին հարևան շրջաններից ծուխը տեղափոխել է Սիդնեյ, ինչի հետևանքով քաղաքն ամբողջությամբ պատվել է ծխամշուշով: Քաղաքի որոշ […]
12:49 19.11.2019
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ մի քանի տասնյակ ցուցարարներ շարունակում են իրենց հակակառավարական ցույցը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ կշարունակեն ցույցերը այնքան ժամանակ, մինչև «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվի իշխանությունից: Ցուցարարները նաև հայտարարել են, որ պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ կսկսվի նախօրեին կալանավորվածների […]
17:00 17.11.2019
Հնդկաստանի Ասամ նահանգում բռնել են հինգ մարդու կյանք խլած, զայրացած փղին, որը ստացել էր Բեն Լադեն մականունը (նկատի ունենալով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենին): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հոկտեմբերին փիղը նահանգի գյուղերից մեկում 5 մարդու կյանք էր խլել կատաղության նոպայի ժամանակ: Կենդանին մեկ ամիս շարունակ վախի մեջ է պահել […]
23:23 16.11.2019
Պաղեստինցի լրագրողը կորցրել է տեսողությունը այն բանից հետո, երբ իսրայելական կողմը կրակ է բացել ռետինե փամփուշտներով: Մոաթ Ամարնեհը տուժել է, չնայած այն հանգամանքին, որ կրում էր «Press» գրությամբ բաճկոնը, երբ լուսաբանում էր արևմտյան հատվածում գտնվող Հևրոն նահանգում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ Սուրիֆ քաղաքում, որտեղ տասնյակ պեղեստինցիներ բողոքի ցույց […]
20:53 16.11.2019
Կատալոնիայում շարունակվում են անկախության կողմնակիցների բողոքի ակցիաները: Այս անգամ ակցիայի մասնակիցները փորձել են փակել Բարսելոնայի երկաթուղային կայարանները: Կազմակերպիչները ցուցարարներին կոչ են արել ընտրել տարբեր կայարաններ՝ երթևեկությունը կաթվածահար անելու նպատակով: Այս մասին հայտնել է La Vanguardia-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշ կայարաններում իրավապահ մարմինները ցուցարարների առջև փակել են կայարանների մուտքերը: Կատալոնիայում բողոքի ցույցերը սկսել են հոկտեմբերի 14-ին, երբ […]
20:15 16.11.2019
Վիետնամում 5 երեխաներ «պարան» են խաղացել սատկած օձով: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկու երեխաներ բռնել օձին երկու կողմից և պտտում նրան, իսկ երրորդ երեխան ցատկում է սողունի վրայով: Այդ պահին ևս երկու երեխաներ հետևում են գործընթացին՝ սպասելով իրենց հերթին: Հայտնի է, որ Վիետնամում օձի 37 տեսակ […]
18:18 16.11.2019
Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքում՝ թուրքական սահմանից ոչ հեռու, պայթյուն է որոտացել: Զոհվել է 18, վիրավորվել՝ 27 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Թվիթերի» իր պաշտոնական էջում հայտնել էր 10 զոհի և 15 վիրավորի մասին: Նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի կանգառում: Պայթել է պայթուցիկներով լի մեքենա: […]
16:48 16.11.2019
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում կրկին վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս շաբաթ նույնպես ցուցարարները տարբեր պաստառներով դուրս են եկել փողոցներ` բողոքելու կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իրավապահները Փարիզում ցույցերը ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Կա 16 ձերբակալված: Ի դեպ, վաղը լրանում է «դեղին բաճկոնների» ակցիաների մեկ տարին: Այդ […]
14:25 16.11.2019
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են: Պատճառը վառելիքի գների բարձրացումն է: Այս մասին հայտնել է VOA News-ը: Իրանական նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը, առանց նախազգուշացման, հայտարարել է, որ 50 տոկոսով բարձրացնում է սուբսիդավորված բենզինի գինը և սահմանում է տարբեր քվոտաներ, տարբեր տեսակի մեքենաների համար: Սահմանված չափը գերազանցելուց հետո մարդիկ ստիպված կլինեն ավելի թանկ վճարել վառելիքի […]
13:40 16.11.2019
Մեծ Բրիտանիայի արևմտյան Բոլթոն քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է The Telegraph-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ մեքենա: Շենքից տարհանվել են բոլորը: Մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և հնարավորության դեպքում չմոտենալ դեպքի վայրին: Տուժածների մասին չկան տեղեկություններ:
12:14 16.11.2019
Իրաքի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ականապատ մեքենա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 30 մարդ: Իրաքում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: Ակցիայի մասնակիցները նաև պահանջում են վարչապետ Ադել […]
23:58 12.11.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվե անցկացնելուց հետո: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Լուկաշենկոյի խոսքերով՝ երկրում հաճախակի են անցկացվում հարցումներ՝ երկրում մահապատժի վերացման հետ կապված, բայց դրանք ցույց են տալիս, որ ժողովրդի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ չի փոխվել: Համաձայն Բելառուսի Սահմանադրության՝ մահապատիժը կարող է վերացվել միայն հանրաքվեի […]
21:25 12.11.2019
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս իր ցավակցություններն է հայտնել Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր՝ Աբրահամ Պետոյանի սպանության կապակցությամբ: «Ես մտերիմ եմ Սիրիայի Ղամիշլիի Հայ կաթոլիկների հետ, որոնք համախմբվել են իրենց ծխական քահանայի՝ Հայր Հովսեփ Պետրոսյանի հուղարկավորության համար: Նրան հոր հետ սպանել էին երեկ: Աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների և Սիրիայի […]
16:06 12.11.2019
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը չարտոնված ցույց է իրականացնում: Հանրահավաքի ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի ակտիվիստի: Այս մասին հայտնել է Meydan Tv-ն: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանները ձերբակալել են նաև «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր առավոտից ոստիկանությունը զանգվածաբար բերման են ենթարկվում «Մուսավաթ»-ի անդամները: https://www.facebook.com/MeydanTelevision/videos/450020638978036/
13:21 12.11.2019
Բանգլադեշի արևելյան Բրահմանբարիա քաղաքում երկու ուղևորատար գնացքներ են բախվել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է The Daily Star-ը: Համաձայն տեղի ոստիկանության նախնական տվյալների՝ բախման պատճառ է դարձել գնացքներից մեկի մեքենավարը, որը անտեսել է միջքաղաքային ճեպընթաց գնացքի մոտենալու մասին ազդանշանը: Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Կատարվում […]
13:11 12.11.2019
Հոնկոնգում չեն դադարում բազմահազարանոց բողոքի հակակառավարական ցույցերը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքում փակ են տասնյակ դպրոցներ և համալսարաններ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ցույցերի պատճառով քաղաքում խաթարվել է նաև երթևեկությունը: Ցուցարարները թույլ չեն տալիս, որ փակվեն գնացքների դռները: Դրա հետևանքով վիճաբանություն է ծագել ուղևորների և ցուցարարների միջև: Կան տուժածներ: Քաղաքի մյուս հատվածներում էլ […]
12:45 12.11.2019
ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն անդամ երկրներին ներկայացված զեկույցում հայտնել է, որ իր մասնագետները բնական ուրանի մասնիկներ են հայտնաբերել Իրանում` առանց կոնկրետ վայրը նշելու: Այս մասին հայտնել է VOA News-ը: Ատոմային էներգիայի զեկույցում նաև նշվում է, որ ցածր հարստացված ուրանի պաշարները ավելանում են՝ խախտելով 2015 թվականի միջուկային պայմանագիրը: Համաձայն ներկայացված զեկույցի՝ Իրանը ամեն ամիս հարստացված […]
23:28 09.11.2019
Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը Fast Company Innovation Festival-ի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է՝ փոխի անունը՝ դառնալով Christian Genius Billionaire Kanye West (Միլիարդատեր քրիստոնյա հանճար Քանյե Ուեսթ): Այս մասին հայտնել է CNN-ը: «Մարդիկ ասում են, որ հիմարություն է ինքդ քեզ միլիարդատեր կոչելը, ես կարող եմ օրինական կերպով մեկ տարով փոխել անունս՝ Միլիարդատեր քրիստոնյա հանճար […]
23:13 09.11.2019
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի մասին և կոչ է արել ժողովրդին համախմբվել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Եղբայրներ և քույրեր, մեր ժողովրդավարությունը պետական հեղաշրջման փորձերի պատճառով վտանգի տակ է գտնվում, որոնք փորձում են իրականացնել բռնության պատրաստ խմբերը: Նրանք հարձակում են գործում սահմանադրական կարգի վրա: Ի դեմս միջազգային հանրության՝ […]
22:00 09.11.2019
Իսպանիայում լռության օր է: Մինչ ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Իսպանիայում նախընտրական քարոզարշավը ավարտվել է երեկ: Համաձայն հարցումների՝ երկրի օրենսդիր մարմին կանցնի 5 կուսակցություն: Հիմնական պայքարը ընթանում է սոցիալիստների և Պահպանողական ժողովրդական կուսակցության միջև: Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վաղը: Այս ընտրությունները վերջին 4 տարվա […]
20:54 09.11.2019
Google որոնողական համակարգը այսօր Բեռլինի պատի անկման 30-ամյակի կապակցությամբ գլխավոր էջում փոխել է իր դուդլը` օրվա թեմատիկային համապատասխան: Դուդլը ստեղծել է նկարիչ Մաքս Գուտերը: Բեռլինի պատը գոյություն է ունեցել 28 տարի՝ 1961 թվականի օգոստոսի 13-ից մինչև 1989 թվականի նոյեմբերի 9-ը:
17:10 09.11.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Russia Today-ին տված հարցազրույցում Եվրոպային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու համար: Նա ասել է, որ Եվրոպան ուղղակիորեն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկիչներին, բայց խուսափում է նրանց ընդունել, երբ վերջիններս փորձում են ներգաղթյալների հետ անցնել Եվրոպա: Նա դա որակել է, որպես «երկերեսանիություն»: Ասադի խոսքով` սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայից Թուրքիա է գնացել մի քանի […]
16:23 09.11.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դեռ բաց է բանակցությունների համար, չնայած այն հանգամանքին, որ արդեն կատարել է միջուկային համաձայնագրից հրաժարվելու «չորրորդ քայլը»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք երբեք չենք հրաժարվել բանակցություններից և հիմա բանակցում ենք տարբեր կողմերի հետ, որոնք ցանկանում են պահել համաձայնագիրը: Մենք միշտ դռները բաց […]
14:20 09.11.2019
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի: Այս մասին հայտնել է IRNA-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհի և 312 տուժածի մասին: Ստորերկրյա ցնցումների հետևանքով ավերվել էին բազմաթիվ շինությունները: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին, Իրանի Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ տեղի է ունեցել 5.9 մագնիտուդ […]
13:30 09.11.2019
Ավստրալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Եվս 7 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակի ուժգնության պատճառով փրկարար ծառայությունները չեն կարողանում հասնել ամենից շատ տուժած վայրերին: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում […]
22:59 05.11.2019
«Armenian Power» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, Միացյալ Նահանգներում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ բազմաթիվ հանցագործությունների համար: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: Մհեր Դարբինյանը հայտնի է որպես «Մայք»: Հանցագործությունները հիմնականում կապված են եղել դրամաշորթության հետ, որի շնորհիվ նա կուտակել է 1 միլիոն դոլար: Համաձայն դատարանի որոշման՝ Դարբինյանը պետք է նաև վճարի 170 հազար դոլար տուգանք […]
19:58 05.11.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մետրոպոլիտենի աշխատակիցը փրկել է ռելսերին ընկած տղամարդու կյանքը գնացքի ժամանումից բառացիորեն մեկ վայրկյան առաջ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում: Մետրոյի անվտանգության համակարգի տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է տղամարդը երերվում, կորցնում հավասարակշռությունը և ընկնում ռելսերի վրա: Նա ընկնում է ռելսերի վրա հենց այն […]