14:00 29.12.2018
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Խաբարովսկի շրջանում ավարտվել են որոնողա-փրկարարական աշխատանքները: «Որոնողա-փրկարարական աշխատանքները տևել են ավելի քան 10 ժամ: Դրանց մասնակցում էր 55 մարդ և 6 միավոր տեխնիկա»,- ասվում է տեղի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում: Հիշեցնենք, որ տեղի ունեցածի հետևանով ձյան տակ էր մնացել 10 մարդ: Նրանցից հաջողվել էր փրկել 8-ին, դուրս էին […]
13:14 29.12.2018
Համացանցում արդեն հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում են ՌԴ Խաբարովսկի շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքները: Տեսանյութում երևում է, որ շենքերից մեկի առաջին հարկն ամբողջությամբ ծածկվել է ձյունով, ինչի հետևանքով որոշ շքամուտքեր փակվել են: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի Խաբարովսկi շրջանի Մնոգովերշին գյուղում շահագործվող բաց լեռնահանքում առավոտյան ձնքահոսք էր եղել: Դեպքի վայրում […]
11:00 29.12.2018
Իսպանիայի հարավարևելյան հատվածում գտնվող Իբի քաղաքում տեղի է ունեցել ամենամյա «ալյուրով մենամարտը»:Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տոնակատարության շրջանակներում մարդիկ դուրս են գալիս փողոցներ, որպեսզի իրար վրա ալյուր և ձու նետեն: Ավանդական այս տոնին մասնակցում են միայն տղամարդիկ: Այս տոնախմբությունը հայտնի է նաև, որպես «Անմեղների տոն»:
10:25 29.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստիպված կլինեն ամբողջությամբ փակել ԱՄՆ-ի հարավային սահմանը, եթե խոչընդոտիչ դեմոկրատները գումար չտրամադրեն պատի կառուցումն ավարտին հասցնելու համար, ինչպես նաև, եթե թույլ չտան փոխել, իր խոսքերով, ծիծաղելի ներգաղթային օրենքները: Այս մասին նախագահը գրել է թվիթերի իր միկրոբլոգում: «Մենք ստիպված կլինենք ամբողջությամբ փակել հարավային սահմանը, եթե խոչընդոտիչ դեմոկրատները չտրամադրեն մեզ […]
23:15 24.12.2018
Աշխարհի տարբեր անկյուններում կաթոլիկները դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը: Գլխավոր ժամերգությունը, ավանդույթի համաձայն, անցկացվում է Բեթղեհեմում, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը: Աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ ուխտավորներ մեկնել են Բեթղեհեմ, որպեսզի մասնակցեն Սունբ Ծննդյան պատարագին: Բացի պատարագից՝ քաղաքի կենտրոնական հրապարակում պաղեստինցի սկաուտները կազմակերպում են շքերթներ: Պատարագ է մատուցում […]
22:31 24.12.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ձգտում են Ռուսաստանին դարձնել ամերիկյան շահերը սպասարկող գործիք, բայց նրանց չի հաջողվի դա անել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգներում նույնիսկ լրջորեն քննարկում են Ռուսաստանը, որպես գործիք Չինաստանի դեմ օգտագործելու հավանականության մասին, որպեսզի այս կերպ շրջեն դիմակայությունը իրենց […]
13:55 24.12.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի ազդի իր երկրի վճռականության վրա՝ «հակազդելու Սիրիայում ռազմականորեն հաստատվելու Իրանի փորձերին»: Այս մասին հայտնում է Russia Today-ը: «Ամերիկացի 2000 զինվորների դուրսբերման մասին որոշումը չի փոխի մեր հետևողական քաղաքականությունը. մենք կշարունակենք հակազդել Սիրիայում ռազմականորեն հաստատվելու Իրանի փորձերին և անհրաժեշտության դեպքում մենք այնտեղ կընդլայնենք մեր […]
10:32 24.12.2018
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցույցեր են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ հազարավոր ցուցարարներ բողոքում են կառավարության որդեգրած քաղաքականությունից և կենսապայմաններից: Բողոքի ցույցերը ցրելու համար քաղաք են ուղարկվել զրահապատ մեքենաներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների և զինվորականների բախումներից հետո վերջիններիս հաջողվել է ցրել ցույցը: Ցույցերին մասնակցել են նաև Լիբանանի Կոմունիստական կուսակցության անդամները:
23:44 22.12.2018
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2018-ի ընթացքում կորցրել են 511 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Աղբյուրը գրում է, որ սա կապված է համաշխարհային առևտրում տիրող լարված իրավիճակի և ԱՄՆ-ում տնտեսական աճի նվազման մտավախությունների հետ: Ներկա պահին Bloomberg Billionaires Index-ում կան աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց անունները, որոնց ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 4.7 տրիլիոն դոլար: Իսկ Northern Trust […]
21:14 22.12.2018
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Վերսալում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները Փարիզում շրջել են ավտոմեքենաներ և աղբամաններ: Ի պատասխան այս գործողությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել 80 մարդու: Անվտանգության նկատառումներից ելնելով` նրանք փակել են նաև Վերսալի պալատը և դրա հարակից […]
17:30 22.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Աղբյուրը նշում է, որ Թրամփին դուր չի գալիս, որ ԴՊՀ-ն բարձրացրել է բազային տոկոսադրույքը: Թրամփի խորհրդականները, սակայն, համոզված չեն, որ նախագահը կգնա այս քայլին: Նրանք հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի զայրույթը կմեղմանա տոների ընթացքում: Ավելի վաղ […]
17:11 22.12.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Բանն այն է, որ Լեյլա և Արզու Ալիևաները փորձել են Լոնդոնում գնել 60 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք՝ գաղտնի օֆշորային կազմակերպության միջոցով: The Guardian-ի փոխանցմամբ՝ խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասի 2 տների մասին է: Տների ձեռքբերման համար աղջիկները մտադիր […]
15:33 22.12.2018
Ֆրանսիայում արդեն 6-րդ շաբաթն է, ինչ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է France 24-ը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Վերսալում: Հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Իրավապահ մարմինները անվտանգության նկատառումներից ելենելով՝ հայտարարել են, որ կփակվի Վերսալի պալատը և դրա հարակից այգիները: Facebook սոցիալական կայքում ավելի […]
14:40 22.12.2018
Կուբայի մայրաքաղաք Հավանայում տեղատարափ անձրևներ են և հեղեղումներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եղանակային վատ պայմանների հետևանքով քաղաքում սկսվել է բնակչության զանգվածային տարհանում: Հեղեղումների պատճառը նաև փոթորկի հետևանքով առաջացած 5 մետրանոց ալիքներն են: Քաղաքում և հարակից մի քանի շրջաններում երթևեկությունը կաթվածահար է եղել: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:
13:53 22.12.2018
Նիդերլանդների Հաագա քաղաքի համանուն եկեղեցում հոկտեմբերից ապաստանած Թամրազյանների ընտանիքին երկրում բնակվելու իրավունք չեն տա: Այս մասին հայտնել Dutchnews-ը: Բեթել եկեղեցու խոսնակը հոլանդական պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ չի օգտագործի իր կապերը ընտանիքի համար կեցության թույլտվություն ստանալու համար: Հաագայի եկեղեցին, բնութագրելով նախարարության ներկայացուցչի որոշումը, որպես կոշտ և անարդար, հայտարարել […]
10:56 22.12.2018
Փարիզից ոգեշնչված՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և Պորտուում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակտիվիստները սոցկայքերով մարդկանց կոչ են արել երկրի 17 քաղաքներում փողոց դուրս գալ: Նրանք կառավարությունից պահանջում են նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի բարձրացում, ինչպես նաև ԱԱՀ-ի և փոքր ձեռնարկությունների համար հարկերի նվազեցում: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, […]
10:50 22.12.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների դեմ: Արհմիությունները դա անվանում են «ստրկության մասին օրենք»: Այն ավելացնում է թույլատրելի արտաժամյա աշխատաժամերը՝ տարեկան 250-ից հասցնելով 400-ի: Իշխանությունները կարծում են, որ այդպես հնարավոր է լրացնել աշխատուժի պակասը և ավելացնել արտադրությունը: Ակցիայի […]
10:43 22.12.2018
Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ 3 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 40-ը վիրավորվել: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Իսրայելական ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել և օգտագործել արցունքաբեր գազ: Հիշեցնենք, որ իսրայելապաղեստինյան սահմանին ցույցերը սկսվել էին դեռ մարտ ամսից, երբ սկսվել էր «Վերադարձ»-ի մեծ երթը, որը պաղեստինցիների համար իրավունք […]
23:24 18.12.2018
Գերմանիայի Քյոլն քաղաքի գազալցակայաններից մեկի տարածքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 225 կգ-ոց ռումբ: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Քաղաքի իշխանություններն անմիջապես տարածքից տարհանել են ավելի քան հազար մարդու: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ սակրավորները սկսել են ռումբի վնասազերծման աշխատանքները:
19:28 18.12.2018
ՆԱՏՕ-ն վերջին հնարավորությունն է տվել Ռուսաստանին՝ կատարելու «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի կետերը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Postimes-ին տված հարցազրույցում: «Մենք վերջին հնարավորությունն ենք տվել Ռուսաստանին նորից կատարելու համար պայմանագիրը, կոչ ենք արել այն կատարել 60 օրվա ընթացքում: Եթե նրանք դա կրկին չկատարեն, ապա ԱՄՆ դուրս կգա […]
18:15 18.12.2018
Ամերիկյան Google որոնողական ընկերությունը օրեր առաջ հրապարակել է 2018 թվականի ամփոփիչ տեսանյութը: Այստեղ տեղ են գտել տարվա ուշագրավ թրենդները, ըստ՝ Google Trends-ի: Համաձայն արդյունքների՝ մարդիկ այս տարի ավելի շատ տեղեկություններ են որոնել դրական երևույթների և իրադարձությունների մասին: Google-ը նաև հրապարակել է ամենաշատ որոնված դերասանների, աթլետների, ֆիլմերի, նորությունների թոփ 5 արդյունքները: Մարդիկ Մեգան Մարքլ Դեմի Լովատո […]
10:45 18.12.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կկայանա 2019 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա մեջ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մեյը նշել է, որ մինչ այդ, հունվարի 7-ից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում, խորհրդարանը կսկսի համաձայնագրի շուրջ քննարկումները: Վարչապետը հավելել է, որ ավելի վաղ Եվրոպական երկրների առաջնորդների հետ իր հանդիպումները պսակվել […]
22:42 15.12.2018
Մեծ Բրիտանիայի Չեսթեր քաղաքի կենդանաբանական այգում խոշոր հրդեհ է բռնկվել:Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այգուց անմիջապես տարհանվել են բոլոր այցելուները: Կենդանաբանական այգու աշխատողները այժմ փորձում են փրկել նաև կենդանիներին: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Ոստիկանները կատարում են հետաքննություն: Նշենք, որ Չեսթերի կենդանաբանական այգին բացվել է 1931 թվականին: Այն համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող այգիներից […]
19:43 15.12.2018
Բրյուսելում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շրջանակում: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Իրավապահ մարմինները կարգազանցներին ձերբակալել են Լյուսեմբուրգի հրապարակում, որը մոտ է Եվրախորհրդարանի շտաբին: Այստեղից էլ «դեղին բաճկոնների» ակցիայի մասնակիցները պատրաստվում են շարժվել ԵՄ դիվանագիտական հաստատությունների թաղամաս: Հիշեցնենք, որ անցած շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի պատճառով ձերբակալվել […]
17:36 15.12.2018
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան անդամ Ռոբերտ Մենենդեսը իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել աշխատել ՀՀ-ում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Լինն Թրեյսիի և Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից առաջադրված դեսպան Էրլ Լիթցենբերգերի հետ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է Asbarez.com-ը: «Սենատում աշխատելիս ես միշտ պայքարել եմ Հայոց […]
16:30 15.12.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հարյուրավոր մարդիկ արդեն 3 օրն է, ինչ բողոքում են աշխատանքային բարեփոխումների դեմ: Ըստ այս բարեփոխումների՝ գործատուները կարող են իրենց աշխատակիցներից պահանջել տարեկան 400 ժամ արտաժամյա աշխատանք: Ցուցարարներն այս օրինագիծը որակել են որպես «ստրկության օրենք» և պահանջում են կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Euronews-ը: Thousands already in front of Parliament. #Budapest #Hungary […]
10:54 15.12.2018
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տրամվայը դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Տեղի ունեցածի հետևանքով 28 մարդ տուժել է: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Դեպքի վայր են անմիջապես շտապել ավելի քան 50 փրկարար: Բոլոր ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահները փորձում են պարզել վթարի պատճառը:
10:41 15.12.2018
Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում հարյուրավոր մարդիկ, հետևելով Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» օրինակին, դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու գնաճի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները դժգոհ են ջրի, էլեկտրականության, սննդի գների բարձրացումից, նաև հարկերի աճից: Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Իրավապահ մարմիններն էլ արդեն ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին՝ անկարգություններ հրահրելու համար:
10:30 15.12.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ երեկոյան այցելել է Ստրասբուրգ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել օրեր առաջ սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախագահը Կլեբեր հրապարակում սպիտակ վարդ է դրել զոհվածների նկարների առաջ, խոնարհվել, ապա մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: Մակրոնն այնուհետև շրջել է վերաբացված տոնավաճառում և խոսել […]
21:01 11.12.2018
Emerging Europe կայքը կազմել է տարածաշրջանում ձմեռային լավագույն հանգստյան գոտիների ցանկը, որի մեջ տեղ է գտել նաև Հայաստանը: Կայքը գրում է, որ Ծաղկաձորը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Աղբյուրը նշում է, որ հանգստյան գոտու ճոպանուղին հասնում է մինչև Թեղանիս լեռ (ծովի մակարդակից 2800 մետր բարձր.), որը կգնահատեն դահուկասահքով զբաղվող մարդիկ: Emerging […]