18:57 01.12.2018
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ, արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Ցուցարարները Փարիզում հարձակվել են ոստիկանների վրա և այրել նրանց մեքենաները: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ոստիկանության գործողությունների հետևանքով 122 մարդ բերման է ենթարկվել: Ցույցերի պատճառով Փարիզում կաթվածահար է եղել երթևեկությունը: […]
14:50 01.12.2018
Մեծ Բրիտանիայի Սասեքս քաղաքում գտնվող կենդանիների պաշտպանությամբ զբաղվող International Animal Rescue կազմակերպությունը Հայաստանում երկու արջի է ազատել վանդակներից: Այս մասին հայտնել է BBC-ն: International Animal Rescue կազմակերպությունն էլ հայտնել է, որ երկու սիբիրյան արջերն ազատ են արձակվել մեկ տարվա երկար ու համառ աշխատանքից հետո: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է 4 անասնաբույժ Հայաստանից, Իրանից և Մեծ Բրիտանիայից: […]
13:58 01.12.2018
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում սկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիանները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ակցիաները կրկին վերածվել են զանգվածային անկարգությունների: Ցուցարարները մեքենաներով փակել են քաղաքի երթևեկելի հատվածները: Անցկացվող ցույցերի պատճառով հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և […]
13:18 01.12.2018
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իրավապահ մարմինները պատրաստվում են «դեղին բաճկոնների» հերթական խոշոր բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Հազարավոր ոստիկաններից կազմված նոր ջոկատներ են բերվել քաղաքում անկարգությունները կանխելու համար: Նրանք արդեն սկսել են երկաթե պատնեշներ կառուցել մի շարք ռեստորանների և բուտիկների դիմաց: Ելիսեյան պալատը փակ կլինի հետիոտնի և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […]
10:44 01.12.2018
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովն ուղեկցվում է բազմամարդ բողոքի ակցիաներով: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և իրենց դժգոհությունն արտահայտել: Ցուցարարները պաստառներով, դրոշներով ուղևորվել են դեպի Արգենտինայի Ազգային Կոնգրեսի շենքը: Ոստիկանները 3 ցուցարարի են ձերբակալել: Այս տարի գագաթնաժողովում քննարկում են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, այսպես կոչված, […]
10:37 01.12.2018
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի բնակելի հատվածում փոքր ինքնաթիռ է ընկել տների վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ ավելի քան 12 մարդ: Ինքնաթիռի ընկնելուց հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:
00:13 01.12.2018
Բուենոս Այրեսում մեկնարկած «Մեծ քսանյակ»-ի հանդիպումների ընթացքում լրագրողների աչքից չի վրիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի ոչ ավանդական, այսպես կոչված, «եղբայրական ողջույնը»:
19:30 30.11.2018
Թուրքիայի դատարանը Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների կալանավորելու որոշում է կայացրել՝ կապված լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետ: Այս մասին հայտնել է Milliyet-ը: Նշվում է, որ դատարանը այս որոշումը կայացրել է Ստամբուլի դատախազության պահանջով: Սպանության մեջ կասկածվող 18 մեղադրյալներից 15-ը գտնվել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, երբ կատարվել էր հանցագործությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել դաժան և դիտավորյալ […]
18:52 30.11.2018
Բուենոս Այրեսում G-20-ի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Պենիա Նիետոն և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստորագրել են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա նոր առևտրային համաձայնագիր: Երկրների ղեկավարները նշել են, որ այս առևտրային համաձայնագիրը ամենամեծ, ամենակարևոր և ամենահավասարակշռված համաձայնագիրն է պատմության մեջ: Երեք երկրների առաջնորդները ընդգծել են, որ այս […]
16:40 30.11.2018
Թուրքիայի հյուսիսարևմտյան Էդիրնե և հարավարևմտյան Մուղլա նահանգներում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է Hurriyet Daily News-ը: Հորդառատ անձրևները Բոդրում քաղաքի փողոցները վերածել են գետերի՝ դարձնելով դրանք անանցանելի հետիոտների և վարորդների համար: Չդադարող անձրևները կաթվածահար են արել երթևեկությունը: Փողոցներում մնացած բազմաթիվ մեքենաներ լրջորեն վնասվել են: Հեղեղաջրերով են լցվել նաև բազմաթիվ շենքերի նկուղներ, խանութներ և սրճարաններ: […]
00:33 28.11.2018
Երեկ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին սկսել է քանդել ապօրինի կառուցված շքեղ վիլլաները: Դրանք պատկանում են իտալական հայտնի Կասամոնիկա մաֆիայի կլանի անդամներին: Այս մասին հայտնել է euronews-ը: Նախարարն անձամբ է տվել քանդման աշխատանքների մեկնարկը: Քանդված վիլլաների տեղում կկառուցվեն երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ: Սալվինին նաև խոստացել է, որ կհետապնդի հանցագործներին՝ «փողոցից փողոց, վիլլայից վիլլա և […]
23:12 27.11.2018
Ֆրանսիայում, այսպես կոչված, «դեղին բաճկոններից» բացի՝ բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև հրշեջները: Նրանք կառավարությունից պահանջում են ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները փակել են Լիոն քաղաքի ճանապարհները: Նրանք ջահերով և պաստառներով ուղևորվում են քաղաքի գլխավոր հրապարակ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում դեռ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի […]
19:00 27.11.2018
Արաբական Միացյալ Էմիրություններում Ազգային օրվան ընդառաջ տարբեր էմիրություններում համաներում կշնորհվի ավելի քան 1800 բանտարկյալի: Այս մասին հայտնել է The National-ը: ԱՄԷ-ի փոխնախագահը և Դուբայի ղեկավարը երկուշաբթի համաներում են շնորհել 625 բանտարկյալի: Իսկ ավելի վաղ ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ- Նախայան հրամայել էր ազատ արձակել 785 բանտարկյալի և վճարել նրանց ֆինանսական պարտքերը: Բացի դրանից՝ […]
16:59 27.11.2018
Հունաստանում չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլին ընդառաջ, այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել հունական լրատվամիջոցների աշխատակիցները: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Այսօր դադարեցվել են ռադիոյով և հեռուստացույցով հեռարձակվող լուրերի բոլոր թողարկումները, չի աշխատում նաև լրատվական կայքերի մեծ մասը: Իսկ վաղը՝ համազգային գործադուլի շրջանակներում չեն տպագրվի թերթերը: Լրատվամիջոցների աշխատակիցների գործադուլն ընդհանուր հայտարարված գործադուլի մի մասն է, սակայն անցկացվում […]
16:00 27.11.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններում ռազմական դրություն մտցնելը Կիևի ներքին գործն է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Անխոս, ընտրական գործընթացի ֆոնին նման քայլը, ինչպիսին ռազմական դրություն սահմանելն է, ունի իր հատուկ և փոքր-ինչ քողարկված երանգը»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքերով՝ այսպիսի որոշումը կարող […]
14:58 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «երկար ժամանակով» փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ նախագահն այսպես է արձագանքել երեկ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը գրոհով հատել ցանկացող ներգաղթյալների գործողություններին: Թրամփը նշել է, որ ներգաղթյալներից շատերը վտանգավոր հանցագործներ կամ ավազակախմբերի անդամներ են, որոնք վտանգ են ներկայացնում ոստիկանության և սահմանային պահակների համար: Ի պատասխան այն հարցի՝ […]
14:07 27.11.2018
Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը հայտարարել է, որ հնարավոր է՝ Եվրոպան հակառուսական ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Deutschlandfunk-ը: Ռետգենի խոսքերով՝ տեղի ունեցածը խոր անհանգստություն է առաջացրել: «Դեռևս չի բարձրացել ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց, ընդհանուր առմամբ, ես չէի բացառի այդպիսի հնարավորությունը»,- ասել […]
12:27 27.11.2018
Կիրակի իրանա-իրաքյան սահմանային գոտու արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է մոտ 780-ի: Ավելի քան 6 հազար ընտանիք անօթևան է մնացել: Իրանական Tansim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժից առավել տուժել են Սարպոլ-է Զահաբի և Քասրե Շիրինին բնակավայրերը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նահանգային իշխանություններին կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Իսկ իրաքյան […]
10:37 27.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկությունը կանցկացնի դեկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վարչապետը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ քվեարկությանը: Մեյը նաև ընդգծել է, որ առաջարկը չընդունելու դեպքում երկրում կտիրի անորոշություն և քաղաքական ուժերի պառակտում: […]
10:14 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին փոխանցում է Russia Today-ը: «Մեզ ամենևին դուր չի գալիս, թե ինչ է կատարվում: Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը»: Համաձայն ուկրաինական կողմի՝ իրենց նավերն ունեցել են Կերչի […]
19:40 24.11.2018
ԱՄՆ Կոնգրեսի կողմից հետաքննվող ռուսական գործը՝ կապված 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ, կարող է երկարաձգվել կես տարով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Սենատորների կոմիտեի ղեկավար Ռիչարդ Բերը հայտարարել է, որ կպահանջվի մոտ 6 ամիս, որպեսզի ավարտեն վկաների հարցաքննությունը և ներկայացնեն վերջնական զեկույցը: Միևնույն ժամանակ, սենատորը նշել է, որ չի տեսնում հրապարակային դատաքննության […]
16:43 24.11.2018
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բողոքի զանգվածային ցույցեր են: Մարդիկ պահանջում են Անդրեյ Բաբիշի կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Radio Praha-ն: Հազարավոր մարդիկ հավաքվել էր հին քաղաքի՝ Պրաժսկի Գրադի հրապարակում և անցկացվել Ստարոմեստսկայա հրապարակում, որը գրեթե ամբողջությամբ լիքն էր: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդիմադիրները չէին կարողացել բավարար չափով քվեներ հավաքել Բաբիշի կառավարությանը անվստահություն հայտնելու համար: Քաղաքական նոր ճգնաժամը Չեխիայում ծագել […]
15:50 24.11.2018
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոններ» բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ակցիան անցկացվում է Ելիսեյան դաշտերում: Ցուցարարներն արդեն մոտեցել են ցույցերի համար փակ համարվող Համերաշխության հրապարակին: Ի պատասխան ցուցարարների այս քայլերի՝ իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ և գործի են դրել ջրցան մեքենաներ:
15:30 24.11.2018
Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]
14:25 24.11.2018
Չինաստանի Ցզիլին նահանգի մեքենաշինական գործարանում հզոր պայթյուն է որոտացել: Տեղի ունեցածի պատճառով զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 60 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան: Պայթյունից հետո տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 220 հրշեջ, 150 ոստիկան և մոտ 80 բուժաշխատող: Իշխանություններն արդեն բացառել […]
13:44 24.11.2018
Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել վառելիքաքսուկային նյութերի պահեստում: Զոհվել է 2, վիրավորվել՝ 3 մարդ: Այս մասին հայտնել է НТВ-ն: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Բոլոր տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Պահեստի ամբողջ տարածքը կազմում է 200 մետր քառակուսի: Հրդեհն արդեն տեղայնացրել են:
13:20 24.11.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի խանութներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 2, վիրավորվել՝ 2 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տուժածներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Հրաձգության պատճառները և հարձակվողի ինքնությունը հայտնի չեն:
12:14 24.11.2018
Մոսկվայում՝ փողոցի երթևեկելի հատվածի վրա, փլուզվել է «Սևերյանին» բիզնես կենտրոնի շենքը: Այս մասին հայտնել է НТВ-ն: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են շենքի բեկորները ընկնում ճանապարհի վրա: Փողոցով երթևեկող մեքենաները կարողացել են ժամանակին արգելակել կամ շրջանցել: Շենքի փլուզումից հսկայական փոշու ամպ է բարձրացել: Տուժածների մասին առայժմ չկան տեղեկություններ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ […]
10:48 24.11.2018
Փոթորկից հետո Անգլիայի Լինքոլնշիր կոմսությունում ծովափը ծածկվել է տասնյակ հազարավոր ծովաստղերով: Այս մասին հայտնել է Independent-ը: Ականատեսների խոսքերով՝ նրանք երբեք այսպիսի բան չէին տեսել: «Ծովաստղերի գորգն» ամբողջությամբ ծածկել էր ծովափի՝ մոտ 9 մետր լայնությամբ և 180 մետր երկարությամբ մի հատվածը: Վերջին օրերի ընթացքում մի քանի խոշոր մակընթացություններ են եղել, ինչի հետևանքով էլ ծովային աստղերը հասել […]
10:36 24.11.2018
Ֆրանսիայում շարունակվում են, այսպես կոչված, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ակցիայի մասնակիցները մեքենաներով փակում են ճանապարհների երթևեկելի հատվածները: Ցույցերի պատճառով այսօր այցելուների համար փակ կլինի Էյֆելյան աշտարակը: Այս մասին հայտարարվել է Էյֆելյան աշտարակի թվիթերյան միկրոբլոգում: Վառելիքի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ին: Դրանց […]