TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան Բալայան

20:27 02.04.2025

Ապրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը […]

̰
Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին

20:14 02.04.2025

Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած […]

̰
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։

̰
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […]

̰
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

̰
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […]

̰
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ

23:56 01.04.2025

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․

̰
Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

23:44 01.04.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող […]

̰
13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

23:36 01.04.2025

ՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Մանվելին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

̰
«Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ»․ Տիգրան Ավինյան

23:22 01.04.2025

Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։ Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները […]

̰
ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատելուն. Մարտինես

23:11 01.04.2025

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը X-ի էջում գրել է, որ հանդիպել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ՝ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացումը: «Եվրամիությունը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և բարգավաճման համար աշխատելուն»,- նշել է Մարտինեսը: A pleasure to meet the Ambassador of Armenia 🇦🇲, @tbalayan, to discuss the […]

̰
Արարատի մարզում բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա տուժած

22:58 01.04.2025

Ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «IVECO» մակնիշի բեռնատարը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջին հայտնվել է ճանապարհի բաժնարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել […]

̰
Ապրիլի 1-ը՝ թռչունների միջազգային օր

22:46 01.04.2025

Ապրիլի 1-ին, նշվում է Թռչունների միջազգային օրը: Այն նվիրված է աշխարհում թռչունների պահպանմանը և էկոհամաակարգերում դրանց կարևոր դերի ճանաչմանը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Թռչունները պարզապես գեղեցիկ արարածներ չեն, այլ կենսական նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման և առողջ շրջակա միջավայրի ապահովման գործում։ Թռչունները զգալիորեն նպաստում են բնական գործընթացներին, ինչպիսիք են սերմերի […]

̰
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը

22:21 01.04.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը:

̰
Ծովինար Վարդանյանը հանդիպել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

22:12 01.04.2025

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ՀՀ ազգային ժողովից։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը, գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հարկային […]

̰
SHANTNEWS

22:00 01.04.2025

̰
Ավտովթար-հրդեհ՝ Արարատում․ կա տուժած

21:41 01.04.2025

Ապրիլի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում, «Toyota C-HR» մակնիշի ավտոմեքենան Ոստան բնակավայրում, երկաթգծի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, […]

̰
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյան

21:21 01.04.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

23:59 31.03.2025

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ընձառյուծների գիշերային զբոսանքը

23:48 31.03.2025

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը

23:38 31.03.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […]

̰
Վայոց ձորում բախվել են «Լադա»-ն և «KIA»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

23:23 31.03.2025

Մարտի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Զառիթափի խաչմերուկում բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են […]

̰
ԱՆ գլխավոր քարտուղարը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին

22:54 31.03.2025

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին: Միջոցառմանը ներկա էին ՌԴ, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի կառավարությունների, օրենսդիր մարմինների, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ: Ներկայացնելով Հայաստանում մոր ու մանկան առողջության պահպանման ուղղված վերջին շրջանում իրականացվող պետական ծրագրերը` Վարդուհի Գրիգորյանը հատկապես կարևորել […]

̰
Արտաշատի խճուղու մոտ բախվել են «Maybach»-ն ու «Volvo» բեռնատարը

22:39 31.03.2025

Մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած «Maybach» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են […]

̰
SHANTNEWS

22:00 31.03.2025

̰
Իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ. Դավիթ Խուդաթյան

21:41 31.03.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ ՆԳՆ

21:26 31.03.2025

Մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:11 31.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Ծ.Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի, Արմավիրի մարզ՝ 10:30-15:30 Զարթոնք գյուղ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Կանաչուտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10։00-13։00 Վեդի քաղաք մասնակի, Սիսավան, Արարատ գյուղեր մասնակի և հարակից […]

̰
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Ավինյան

23:59 29.03.2025

Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20 000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ընտրվել են ծառեր, որոնք դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, լավ են աճում Երևանի […]

̰
BACK_TO_TOP