Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Լատվիայի խորհրդարանի պատվիրակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Լատվիայի խորհրդարանի պատվիրակությունը

23:29 13.06.2025

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 13-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը:

Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը, փոխայցերի ակտիվացումը: Ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին՝ ընդգծելով այս ուղղությամբ Լատվիայի օժանդակության կարեւորությունը: Հայ պատգամավորները ներկայացրել են եվրաինտեգրման ճանապարհին մեր երկրի կողմից իրականացվող քայլերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիդանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ

15:55 14.06.2025

Ֆիդանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Ադրբեջանի և Եգիպտոսի իր գործընկերների հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 14-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի […] ...

Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

15:47 14.06.2025

Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը վերսկսել է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն: Կողմերը քննարկում են գործարքի պայմանները: Ավելի վաղ անգլիական ակումբը տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ էր առաջարկել 26-ամա ֆուտբոլիստին և պատրաստ էր 75 միլիոն եվրո հրաժարագին վճարել իտալական կողմին: Վիկտոր Օսիմհենը 2024/25 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում», 41 […] ...

Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը

15:36 14.06.2025

Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2025 թվականի հունիսի 14-ին գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։ Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։ Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել […] ...

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի. Տիգրան Ավինյան

15:25 14.06.2025

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի. Տիգրան Ավինյան

Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքի։ «Թումանյանի անվան զբոսայգու բեմում մենք հյուրընկալեցինք համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոններին։ Երեկ փառատոնի եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Այս փառատոնը մեզ համար բացառիկ իրադարձություն էր և հստակ ուղերձ՝ Երևանը վերադառնում է որպես տարածաշրջանի մշակութային […] ...

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

15:14 14.06.2025

ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

Հունիսի 13-ին Մարսելում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին և ելույթ է ունեցել «Հանգստություն հոսանքների մեջ. Հաղթահարելով հակամարտություններն ու ճգնաժամերը» խորագրով կլոր սեղան քննարկմանը։ Իր ելույթում գլխավոր քարտուղարը շեշտել է ծովային անվտանգության կարևորագույն նշանակությունը համաշխարհային առևտրի, խաղաղության և շրջակա միջավայրի կայունության գործում: Նա ընդգծել է ծովային տարածաշրջաններին սպառնացող […] ...

Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպան

15:06 14.06.2025

Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպան

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Esports World Cup կիբերսպորտի առաջնության գլոբալ դեսպան։ Այս մասին հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Esports World Cup-ը տեղի կունենա Էր-Ռիադում՝ հուլիսի 7-ից օգոստոսի 24-ը։ Մրցաշարը կանցկացվի մի շարք կիբերսպորտային կարգերում, մրցանակային ֆոնդը կկազմի 70 միլիոն դոլար։ «Ողջունում ենք Կրիշտիանու Ռոնալդուին որպես Esports World Cup-ի գլոբալ դեսպան։ Լինելով բոլոր […] ...

BACK_TO_TOP