TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+36.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։

̰
SHANTNEWS

22:00 07.06.2025

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […]

̰
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […]

̰
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]

̰
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ Պապոյան

21:08 07.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […]

̰
Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը

20:50 07.06.2025

Ջերմուկ քաղաքում ավարտին մոտեցավ Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են. 1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ 2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա 3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս 4-րդ տեղ՝ Սամուել Սևյան

̰
Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. Փաշինյան

20:41 07.06.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային Պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը

20:32 07.06.2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […]

̰
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Չեխովի փողոցում

20:21 07.06.2025

Հունիսի 7-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Չեխովի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]

̰
Կալիֆոռնիայում բողոքի ցույցեր են

20:13 07.06.2025

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանում բողոքի ակցիաներ են: Դրանք սկսվել են, երբ ԱՄՆ ներգաղթային իշխանությունները ռեյդեր են իրականացրել և ձերբակալել ավելի քան 40 մարդու: Այս մասին հայտնել է AFP-ն: Ցուցարարները հավաքվել են Լոս Անջելեսի դաշնային կալանավայրի դիմաց, որտեղ, նրանց կարծիքով, տարվել են ձերբակալվածները՝ վանկարկելով «Ազատ արձակեք բոլորին»: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Ցուցարարները իրավապահների […]

̰
SHANTNEWS

12:00 07.06.2025

̰
Փրկարարները Զորավար Անդրանիկ փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մարմին

11:56 07.06.2025

Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքում կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքից դուրս […]

̰
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել

11:50 07.06.2025

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել։ Այս մասին հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որն հարվածը հասցվել է Խան Յունիս քաղաքի փախստականների ճամբարին: Իսրայելական բանակը վերսկսել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները մարտի 18-ին՝ դրանով իսկ խախտելով այս տարվա հունվարին հաստատված հրադադարը։  

̰
ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածություն չկա. Վալենտինա Մատվիենկո

11:46 07.06.2025

Երևանում կայացել է hայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը, ինչն ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը

11:39 07.06.2025

Հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է մեր հավաքականների կազմերը. Հունահռոմեական ոճ 45 կգ Արարատ Ավետիսյան, 48 կգ Մարտին Մանջիկյան, 51 կգ Մարատ Աճեմյան, 55 կգ Վազգեն Մնացականյան, 60 կգ Հայկ Մանուկյան, 65 կգ Ջանես Նազարյան, 71 կգ Ռոման Ուսոյան, 80 կգ Վահե Հովեյան, 92 կգ Պետրոս […]

̰
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:28 07.06.2025

Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ին

11:19 07.06.2025

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու […]

̰
Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համար

11:09 07.06.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական վերջին հարվածները ռուսական կողմին պատրվակ են տվել վճռական պատասխան միջոցառումների համար։ «Նրանք Պուտինին պատրվակ տվեցին երեկ երեկոյան նրանց մինչև դժոխք ռմբակոծելու համար: Դրա համար էլ ինձ դուր չեկավ։ Երբ իմացա այդ մասին, մտածեցի. «Հիմա նրանք պատասխան հարված կստանան», – ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա […]

̰
ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահին

10:58 07.06.2025

Կրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին:  Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով […]

̰
Լարսը բաց է

10:44 07.06.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

10:31 07.06.2025

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները […]

̰
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

10:21 07.06.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։

̰
Գինու փառատոնի առաջին օրը՝ Երևանի Սարյան փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

10:15 07.06.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գինու փառատոնի բացմանը։ Ֆեյսբուքի իր էջում նա տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների՝ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱԱԾ

10:00 07.06.2025

Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ […]

̰
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

22:07 06.06.2025

ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

̰
SHANTNEWS

22:00 06.06.2025

̰
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […]

̰
BACK_TO_TOP