10:00 07.06.2025
Ի լրումն հունիսի 6–ին տարածած հաղորդագրության՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է․ «Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են եւ մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առեւանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ […]
22:07 06.06.2025
ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
21:52 06.06.2025
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […]
21:44 06.06.2025
Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […]
21:35 06.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […]
21:23 06.06.2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան համագործակցության ղեկավար Քատրին Բուդեր-Փելցին և KfW Գերմանական զարգացման բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Նախարարը ողջունել է պատվիրակության այցը՝ բարձր գնահատելով Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված […]
21:16 06.06.2025
ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության կապակցությամբ պարզաբանվում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել քաղաքաշինության ոլորտում թվային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «ՆԵՖՐԻՏ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության գրասենյակում, որտեղ հայտնաբերվել են վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և փաստաթղթեր։ Այս […]
21:08 06.06.2025
Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, կայծակնահարության հետևանքով մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
21:01 06.06.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել միկրոպլաստիկների մասին: Միկրոպլաստիկները փոքր պլաստիկ մասնիկներ են, որոնք հայտնաբերվել են օվկիանոսների խորքերում, Էվերեստի գագաթին և նույնիսկ մարդու օրգանիզմում։ Դրանք առաջանում են ինչպես հատուկ արտադրությամբ (օրինակ՝ միկրոհատիկներ կոսմետիկայում), այնպես էլ մեծ պլաստիկ իրերի քայքայման արդյունքում՝ ներառյալ փաթեթավորումներ, հագուստ, անվադողեր և ներկեր։ Այս մասին հայտնել են Հետազոտությունները ցույց են […]
20:53 06.06.2025
Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը պաշտոնանկ է արել ավստրալացի Անգե Պոստեկողլուին գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ «Անցյալ մրցաշրջանի ելույթների վերանայումից և լուրջ մտորումներից հետո ակումբը հայտարարում է, որ Անգե Պոստեկողլուն ազատվել է իր պաշտոնից», – նշվում է հայտարարության մեջ։ Պոստեկողլուն «Տոտենհեմը» գլխավորում է 2023 թվականից։ 2024/25 մրցաշրջանում լոնդոնցիները նրա գլխավորությամբ դարձել […]
20:46 06.06.2025
Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին […]
20:35 06.06.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ «Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Փաշինյանը: Congratulations to the Republic of Azerbaijan and the people of Azerbaijan on the occasion of Kurban Bayram. Wishing peace and prosperity to our countries and peoples. […]
20:27 06.06.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովի հետ: Քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանում հյուրընկալել ենք Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովին։ Երկու քաղաքների միջև համագործակցությունն ունի մեծ ներուժ։ Քննարկեցինք մի շարք ոլորտներ, որոնց ուղղությամբ կարող ենք ձևավորել փոխշահավետ և արդյունավետ գործընկերություն՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:19 06.06.2025
Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում վերջինս անդրադարձել է Երևանի ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ «Աջափնյակ» մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը, որն ամրագրված է դեռևս խորհրդային […]
20:11 06.06.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և […]
16:00 06.06.2025
Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը: Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ: Համատեղ խմբերը […]
15:58 06.06.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես […]
15:55 06.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։ Ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման […]
15:51 06.06.2025
Հոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել: Նա գրանցվել է գրքում որպես այրվող պարաշյուտով ամենաշատ ցատկեր կատարած անձ: Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: Ռեկորդը գրանցվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին՝ 8-րդ մասում նրա կատարած հնարքից հետո։ 62-ամյա Քրուզն, տեսարանի նկարահանումների ժամանակ ընդհանուր առմամբ, կատարել է 16 նման ցատկ։ Նշվում է, […]
15:38 06.06.2025
Հունիսի 6-ին, ժամը 13։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով […]
15:32 06.06.2025
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-6-ը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՄԱԿ-ի «GP2025- Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմի» աշխատանքներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ներքին և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը Գլոբալ պլատֆորմի նախարարական կլոր սեղան-քննարկումների ժամանակ անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման խնդիրներին՝ ընդգծելով […]
15:27 06.06.2025
Հունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […]
15:20 06.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման […]
15:16 06.06.2025
Մայիսի 19-ին՝ ժամը 23․10-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «ՎԱԶ»-ի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 4-ին 57-ամյա Գայանե Մ.-ն բուժհաստատությունում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
14:54 06.06.2025
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերազինվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որը համալրվել է նոր ցուցանմուշներով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթական ծրագրերն էլ ուշադրության կենտրոնում են․ «Թագուհի նանը» ծրագրի իրականացման նպատակով թանգարանը համալրվել է հայկական տարազներով, իսկ ներկայում կազմվում է Խաչատուր Աբովյանի նամակների հատընտիրը։ Մանրամասները՝ տեսանյութում:
14:48 06.06.2025
Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու թմրամիջոց […]