11:20 27.07.2025
Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։
11:09 27.07.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
10:42 27.07.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է […]
10:27 27.07.2025
Հուլիսի 26-ին, ժամը 16։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողանում ինքնուրույն իջնել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են ջրվեժից:
10:00 27.07.2025
Հուլիսի 26-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շուռ եկած մոտորանավակով երկու քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 800 մետր հեռավորությունից դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը։
23:59 26.07.2025
Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […]
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […]
23:36 26.07.2025
Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […]
23:22 26.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […]
22:55 26.07.2025
Հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար […]
22:39 26.07.2025
Հուլիսի 26-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի Փենջաբի և Հարիանայի նահանգային կենտրոնական Չանդիգար քաղաքում, մասնակցելով բնապահպանական նշանակության արարողությանը, կարևորել է Հայաստանում կայանալիք COP17-ի անցկացումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վ. Աֆյանն իր խոսքում, մասնավորապես, նշելով շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված համընդհանուր գործելու հրատապության մասին, ընդգծել է հաջորդ տարի Երևանի համաշխարհային կենսաբազմազանության քննարկումների կենտրոնում […]
22:25 26.07.2025
Գերմանիան արդեն երեք Patriot համակարգ է մատակարարել Կիևին և ներկայումս բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին: «Բեռլինն արդեն երեք (Patriot) համակարգ է մատակարարել Ուկրաինային և բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ լրացուցիչ համակարգեր մատակարարելու և փոխարինողներ ստանալու վերաբերյալ, […]
22:08 26.07.2025
Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել մարտական գործողությունները սահմանային գոտիներում՝ ուժեղ անձրևների պատճառով։ Այս մասին հաղորդում է The Nation թերթը՝ հղում անելով Թաիլանդի զինված ուժերի հայտարարությանը։ Տեղեկատվության համաձայն՝ Թաիլանդի և Կամբոջայի զինված ուժերը շարունակում են պահպանել իրենց դիրքերը անբարենպաստ եղանակային պայմաններում։ Միաժամանակ նշվում է, որ հակամարտության գոտում իրավիճակը տեղական ժամանակով կեսօրից […]
21:47 26.07.2025
Հուլիսի 26-ին, ժամը 15։27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի Պողոսյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։22-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել են Պողոսյան փողոցում գտնվող երկու տան տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ […]
21:19 26.07.2025
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդների Ստամբուլում արագ հանդիպման վերաբերյալ։ «Հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Հավատում եմ, որ երեք առաջնորդներն էլ կհավաքվեն Ստամբուլում՝ մեր նախագահի գլխավորությամբ», – Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ֆիդանը, մեկնաբանելով հուլիսի 23-ին տեղի ունեցած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ […]
23:51 25.07.2025
Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […]
23:48 25.07.2025
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […]
23:46 25.07.2025
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:
23:44 25.07.2025
Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […]
23:42 25.07.2025
ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […]
23:40 25.07.2025
Հուլիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային […]
23:36 25.07.2025
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում ունեցավ ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ: Այս մասին հայտնել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից: Քննարկվեց Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։ Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար […]
23:28 25.07.2025
Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը` Բրազիլիա) Բոգոտայի Նարինյո պալատում իր հավատարմագրերն է հանձնել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Արմեն Եգանյանը նախագահ Պետրոյին է փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքերը: Նույն օրը, ավելի վաղ, Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունում […]
23:19 25.07.2025
Հուլիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին (Thierry Burkhard)։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
23:12 25.07.2025
Հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոց թիվ 25/27 շենքի դիմաց՝ փողոցում, քամու հետևանքով ծառը արմատից կոտրվել ու տապալվել է։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ծառայության ջոկատից 1 մարտական […]
23:06 25.07.2025
Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ օգտագործման սահմանային անցակետերի ներդրման ծրագրի շրջանակում, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել եռակողմ աշխատաժողով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի մաքսային և սահմանապահ հսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում […]
22:58 25.07.2025
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը […]
22:41 25.07.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյանը օգոստոսի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ տեղական ինքնակառավարման և ենթակառուցվածքների ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների […]
22:32 25.07.2025
Սիրիայի հյուսիսում իրականացված ռեյդի ժամանակ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Հայտարարության համաձայն՝ գործողությունը իրականացվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքի տարածքում։ Նշվում է, որ ռեյդի ընթացքում ոչնչացվել է «ԻՊ-ի բարձրաստիճան առաջնորդ Զիյա Զավբա Մուսլիհ ալ-Հարդանին», ինչպես նաև նրա երկու […]