TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […]

̰
Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […]

̰
Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:36 29.07.2025

Հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […]

̰
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են

23:31 29.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Շենքի շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: Մանկապարտեզը 6 խմբանի է՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ շուրջ 170 երեխայի […]

̰
Արարատի մարզում «ՎԱԶ 21-06»-ը բախվել է «Toyota»-ին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

23:26 29.07.2025

Հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ Մ-2 ճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում, Երասխ գնալիս «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների […]

̰
Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

23:20 29.07.2025

Աթենքում ընթացող առաջնության 65 կգ քաշայինների պայքարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից և հաղթել նախ ամերիկացի, ապա ադրբեջանցի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին՝ դուրս գալով եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը 5։4 հաշվով հաղթել է վրացի Էրեկլե Տավբերիձեին՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Մանրամասները՝ տեսնյութում:

̰
Արագածոտնի մարզում կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհը

23:17 29.07.2025

Հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Օշականի ձոր իջնող ոլորաններում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհի 2 երթևեկելի գոտիները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները ու քաղաքացիները օգնել են վարորդին կցորդիչով բեռնատարը ուղղել և բացել ճանապարհը։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

̰
Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ-Իրան համագործակցության ուղղությունները

23:13 29.07.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցությունն առողջապահության ոլորտում և նշել, որ միջազգային հարթակներում Իրանի գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլերով կյանքի են կոչվում: Նախարարը հավելել է, որ իրանական արտադրության […]

̰
Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

23:03 29.07.2025

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարի Սարգսյանն անկախ Հայաստանի […]

̰
Հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը

22:42 29.07.2025

Արարատի մարզում հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

22:29 29.07.2025

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև […]

̰
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին

22:09 29.07.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Իրան) գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան պետությունների հետ՝ մասնավորապես կարևորելով նաև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության […]

̰
SHANTNEWS

22:00 29.07.2025

̰
Ախուրյան գյուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

21:34 29.07.2025

Հուլիսի 29-ին, ժամը 18։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյանի խճուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի […]

̰
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին

21:19 29.07.2025

Հուլիսի 29-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գագաթնաժողովին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասիեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը, ՄԱԿ֊ի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը

23:59 28.07.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […]

̰
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարում

23:55 28.07.2025

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով:

̰
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավոր

23:50 28.07.2025

Հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […]

̰
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում

23:44 28.07.2025

Դեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […]

̰
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավոր

23:40 28.07.2025

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […]

̰
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

23:37 28.07.2025

Համացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Առինջ գյուղում կոյուղիների վերանորոգման ժամանակ ԱՁ-ի 28-ամյա տնօրենը հոսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

23:35 28.07.2025

Հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը էլեկտրահարման հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, իրավապահները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել […]

̰
2025թ. սեպտեմբերից քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով․ Ավանեսյան

23:32 28.07.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025թ. սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) մեր քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

23:29 28.07.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 21-27-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաքը, դիտվել է առվույտի ցողունի աճ երկրորդ հունձից հետո, շարունակվել ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Արարտյան դաշտում սկսվել է խաղողի հասունացումը։ Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատունների, եգիպտացորենի, […]

̰
Առավել հաճախ հնչող հարցեր՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

23:24 28.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատասխանել է Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ՝ առավել հաճախ հնչող հարցերին: Հարց 1։ Ծրագրի շրջանակում աշխատավարձից ձևավորվող եկամտահարկն արդյոք ուղղվում է միայն անհուսալի վարկերի մայր գումարի մարմանը, թե նվազեցվում է նաև տոկոսագումարի կամ տույժ-տուգանքի չափը։ Պատասխան։ Միջոցառման շրջանակում տրվող ֆինանսական աջակցությունն ուղղվում է շահառուի վարկային պարտավորությունների ամբողջական […]

̰
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

23:20 28.07.2025

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 31-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:00-16:00 Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

23:17 28.07.2025

Կայացել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական հանդիպումն աշակերտների և ուսանողների հետ, որի ընթացքում սովորողները ներկայացրել են իրենց հուզող հարցերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումներն անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են բարձրաձայնել իրենց դիտարկումները, առաջարկները և ստանալ պատասխաններ անմիջապես նախարարից։ Մասնակցելու համար […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:10 28.07.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու […]

̰
Օպերայի շենքի նոր լուսավորությունը. Ավինյան

23:02 28.07.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Օպերայի շենքի նոր լուսավորությունը»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP