22:53 25.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը լավ հանդիպում է ունեցել։ «Ուիտկոֆը լավ հանդիպում ունեցավ», – ամերիկացի առաջնորդի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը Ուիտկոֆին ընդունել է […]
22:46 25.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին։ «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։
22:16 25.04.2025
Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատ մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում Մասիսի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սարգիս Բ.-ն իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Խաչիկ Փ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]
22:09 25.04.2025
Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Զարգացման և համագործակցության գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցիի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության խորացման և համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և ԶՀԳ-ի միջև ձևավորված երկարամյա սերտ համագործակցությունը՝ նշելով, որ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման և […]
21:48 25.04.2025
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության վեցերորդ փուլում ելույթ ունեցան նաև հայ մարզիկները։ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը անցան եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Ավետիսյանը 14, 466 միավորով գրավեց առաջին տեղը, Դավթյանը 14,200-ով երկրորդ, իսկ Մանուկյանը՝ 14,400 միավորով, երրորդ տեղում են:
21:39 25.04.2025
Ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը Արշակունյաց պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, ընթացքում տեխնիկական խնդիր է ունեցել, ինչի պատճառով էլ վարոդրդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ 2 երկաթյա դետալներ կոտրվել էին: Պարեկային ծառայությունը […]
21:26 25.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վեդիի ջրամբար՝ հետևելու ջրամբարի լցման ընթացքին: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում:
21:17 25.04.2025
Մոսկվայի մետրոյի մանուշակագույն գծի «Պոլեժաևսկայա» կայարանում ուղևորը պատահաբար ընկել է ժամանող գնացքի տակ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից։ «Պոլեժաևսկայա մետրոյի կայարանում տղամարդը պատահաբար ընկել է ժամանող գնացքի տակ։ Նա մահացել է», – ասել է գործակալության աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տագանսկո-Կրասնոպրեսնենսկայա գծի վրա՝ «Սպարտակ» կայարանից մինչև «Բարիկադնայա», երթևեկություն չի եղել՝ գծերի վրա […]
21:08 25.04.2025
Ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում վրացական համարանիշերով «Scania» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակներին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի […]
20:48 25.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն Ֆրանսիայի Կլիշի քաղաքում Ապրիլի 24-ին, Կլիշի քաղաքում գտնվող Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական միջոցառում։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը և Կլիշիի քաղաքապետի […]
20:34 25.04.2025
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Այս մասին հայտնել են ԱԱԾ-ից: Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։
20:16 25.04.2025
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի այցը Ռուսաստան մաքոքային դիվանագիտություն է (խմբ. օգտագործվում է նկարագրելու համար երրորդ կողմի գործողությունները, որը հանդիսանում է միջնորդ հակամարտող կողմերի միջև առանց վերջիններիս անմիջական կապի). նա ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ուղերձները հասցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հակառակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա […]
00:30 25.04.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մեծ պատիվ ունեցա 2022-ին թվականին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին»,-գրել է նա: Փելոսին […]
00:15 25.04.2025
Արգենտինայի Վարդագույն տունը (նախագահական նստավայր) X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում նշվում է, որ ապրիլի 24-ը ցավի և հիշատակի հետքը կրող ամսաթիվ է ողջ աշխարհում, քանի որ այդ օրը հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: «Հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին և վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը»: Honramos […]
00:09 25.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
23:56 24.04.2025
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025 թվականի ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի: Եվ մինչ մենք հիշում ենք անցյալը, եկեք նաև […]
23:53 24.04.2025
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, Սլովակիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և դեսպանության անձնակազմը Բրատիսլավայում մասնակցել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ են զետեղել խաչքար-հուշակոթողի մոտ: Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը և ՀՀ պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը:
23:49 24.04.2025
Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի […]
23:45 24.04.2025
2025 թ․ ապրիլի 24-ին Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն։ Այս մասին հայտնել են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Արարողության ընթացքում ելույթ է ունեցել Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։
23:41 24.04.2025
Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, որից հետո դեսպան Հակոբյանը և ՀՀ դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից:
23:36 24.04.2025
Ապրիլի 24-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանն, ինչպես նաև Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետները մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բելգիայի Սբ․ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում և 1915թ․ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի մոտ կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։ Դեսպան Բալայանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ […]
23:31 24.04.2025
Ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել հաստաբուն ծառին և պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են 1-ը՝ «Սևան» […]
23:06 24.04.2025
Ապրիլի 24-ին, ժամը 18։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 15/1 հասցեի մոտակայքում բախվել են «Lexus» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները, […]
22:39 24.04.2025
Ապրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից:
22:26 24.04.2025
ԱՄՆ–ն սպասում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շարունակությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ արված իր ուղերձում: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք այն հրաշալի հոգիների հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես […]
22:10 24.04.2025
Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը։ «Հիշելով և դասեր քաղելով անցյալից՝ քաղաքական գործիչները պարտավոր են աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Ժամանակն է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորումն ընթացք ստանա»,- նշել է պաշտոնյան։ Գրառմանը կից՝ […]
21:44 24.04.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 3/2, 5/1, 11, 13, 37, 39, 41, 40-48 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 7, 7/1, 8, 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. […]