01:53 02.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևան-Ֆրանկֆուրտ-Վաշինգտոն թռիչքից։ Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով:
01:34 02.02.2025
Իրանը ներկայացրել է նորագույն թևավոր հրթիռ` Qadr-380-ը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Նշվում է, որ Qadr-380 հրթիռը կարող է խոցել թիրախները ավելի քան 1000 կմ հեռավորության վրա: Հրապարակված տեսանյութում երևում է, որ արկն արձակվում է շարժական կայանից: «Sepah News» հեռուստաալիքն էլ նշել է, որ հրթիռը զինված է արհեստական ինտելեկտով, դիմացկուն է էլեկտրոնային խափանումների նկատմամբ և […]
01:11 02.02.2025
Փետրվարի 1-ին, ժամը 22:41-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ […]
01:00 02.02.2025
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կայցելի Սաուդյան Արաբիա՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցի շրջանակում: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը։ Նշվում է, որ նա Էր Ռիադ կժամանի փետրվարի 2-ին։ Այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունվարի 29-ին Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների և երկրում գործող զինված կազմավորումների ղեկավարների հանդիպման ժամանակ […]
00:42 02.02.2025
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը՝ վաստակելով 197.97 միավոր։ Դանիլյանցը ելույթ է ունեցել Creep երգի ներքո: Ոսկե մեդալը 267.09 միավորով նվաճել է շվեյցարացի Լուկաս Բրիչգինը, արծաթը՝ իտալացի Նիկոլա Մեմոլան՝ 262.61 միավորով, իսկ բրոնզե մեդալակիր է դարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադամ Սյաո […]
00:00 02.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եգիպտոսի առաջնորդ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եգիպտոսի կարևոր դերը Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործում: Նախագահ ալ-Սիսին վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմը կարող է […]
23:26 01.02.2025
ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Այս մասին X-ում գրել է քաղաքապետ Շերել Փարքերը։ Նրա խոսքով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր վեց զոհի մասին։ Տուժածները տեղափոխվել են նահանգային հիվանդանոցներ: Իշխանություններն ընդգծում են, որ աղետի պատճառների բացահայտումը ժամանակ կպահանջի և կոչ են անում մարդկանց խուսափել շահարկումներից։ Հիշեցնենք, […]
22:59 01.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-2 թաղամասի և Ծիծեռնակաբերդի համալիրի տարածքի էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 10։00-16։00 Նորաշեն 25 շենք, Ամառանոցային 1 տարածք, «Արմենիկում» բժշկական կենտրոն, […]
22:37 01.02.2025
«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հարձակվող Ջոնել Դեսիրեն: Այս մասին նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: 27-ամյա փորձառու ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում: 2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։ Արտերկրում «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ) և «Օլիմպիակոս» (Կիպրոս) ակումբներում հանդես եկած Ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական […]
22:20 01.02.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել […]
21:48 01.02.2025
Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը: Ներկայացուցչական ընդգրկուն կազմ ունեցող այս միջոցառումը մեր երկիր է բերել ոլորտի առաջատար մասնագետների եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, հարևան Վրաստանից և ոչ միայն: «Այս տարի Հայաստանում ընդլայնվեց ուռուցքաբանության ծառայությունների շրջանակը։ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ մեր երկրում առկա է ճառագայթային ախտորոշման և բուժման ողջ սպեկտորը։ Ընդլայնվում են սքրինինգային […]
21:31 01.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով գործարքը հնարավոր է, եթե Վաշինգտոնը ցուցաբերի «բավարար տոկունություն»: Այս մասին The Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Հարցն այն է, թե արդյոք [խմբ. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] ներկայիս վարչակազմը կարող է բավարար տոկունություն ցուցաբերել, որպեսզի Պուտինը տեսնի, որ մենք պատրաստվում ենք […]
21:18 01.02.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը։ Այս մասին փոխանցում է Arm Sport-ը: «Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու […]
23:12 29.08.2022
Պակիստանում հունիսից շարունակվում են տեղատարափ անձրևները: Հեղեղումների պատճառով զոհերի թիվը գերազանցել է հազարը: Ավելի քան 1500 մարդ վիրավոր է: Երկրի աղետների կառավարման ազգային կառույցի տվյալներով՝ հեղեղումների հետևանքով վնասվել է ավելի քան 3400 կմ ճանապարհ, քայքայվել է 157 կամուրջ, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է 9 00 000 տուն, ոչնչացվել է ավելի քան 719 000 գլուխ անասուն […]
21:50 29.08.2022
Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այստեղ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ շիա առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է քաղաքականությունից վերջնականապես հեռանալու մասին: Այս մասին հայտնել է The Sun-ը: Մայրաքաղաք Բաղդադում ցույցերի ընթացքում եղել են բախումներ: Զոհվել է 3 մարդ, առնվազն 19-ը վիրավոր են: Աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի «կանաչ գոտի» […]
14:44 29.08.2022
ԱՄՆ հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է պետքարտուղարության՝ 2023 թ. սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին ուղղված ֆինանսական հատկացումների վերաբերյալ զեկույցը։ Փաստաթղթի մեջ մասնավորապես նշվում է, որ կոմիտեն նախատեսում է տրամադրել ոչ պակաս, քան 60 միլիոն դոլար Հայաստանի տնտեսական և մասնավոր ոլորտի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակների համար: Զեկույցով […]
14:22 29.08.2022
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե ԱՄՆ դեսպանատունը բացահայտ անտեսել է Շուշի մեկնելու Ադրբեջանի կառավարության հրավերը։ «Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության հարցմանը դեսպանատան խոսնակն ասել է. «Միացյալ Նահանգները կարծում է, որ շարունակական երկխոսության, շարունակական ներգրավվածության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու հասնել կայուն […]
21:21 07.06.2022
Եվրոպական խորհրդարանը 448 կողմ, 67 դեմ և 107 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը: Եվրախորհրդարանի պատգամավորները զգուշացնում են, որ չնայած Թուրքիայի բազմաթիվ հայտարարություններին, որ երկիրը նպատակ ունի դառնալ ԵՄ անդամ, վերջին երկու տարիներին Անկարան հետևողականորեն հետ է կանգնել իր պարտավորություններից՝ անդամակցության գործընթացի հետ կապված։ Այս մասին ասվում է կառույցի կայքում: Փաստաթղթում անդրադարձ է […]
16:52 29.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարված են, ինչը, նրա խոսքերով, հնարավորություն է տալիս կենտրոնանալ գլխավոր նպատակի՝ Դոնբասի ազատագրման վրա: «Ուկրաինայի զինված ուժերին զգալի վնաս է հասցվել: Նվաճել ենք օդային գերակայություն: Գործնականում ոչնչացվել են ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանության համակարգը: Երկրի ռազմածովային ուժերը դադարել են գոյություն ունենալ: […]
20:51 01.03.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին: Պաշտպանական գերատեսչությունը մարդկանց կոչ է արել հեռանալ իրենց տներից: Կիևի բնակիչները համացանցում տեսանյութեր են տեղադրում, որտեղ երևում են հեռուստաաշտարակի մոտ պայթյունները: Ըստ Daily Mail-ի՝ տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթյուններից հետո աշտարակը կանգուն է մնացել: Kyiv Independent-ը հայտնել է, որ ուկրաինական հեռուստաընկերությունները դադարեցրել են […]
10:00 26.12.2021
Ջեյմս Ուեբ ուղեծրային աստղադիտակը անջատվել է Ariane 5 հրթիռից, որն արձակվել է շաբաթ oրը ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից: Դրանից հետո, ըստ Եվրոպական տիեզերական գործակալության, աստղադիտակը չորս շաբաթվա ընթացքում կշարժվի իր նշանակետը՝ Լագրանժի երկրորդ կետը։ Այն գտնվում է Երկրից չորս անգամ ավելի հեռու, քան Լուսինը, Արեգակի հակառակ կողմում 1,5 միլիոն կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել […]
22:58 16.11.2021
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն անհանգստություն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ռազմական նոր բախումների կապակցությամբ և կոչ արել կոմերին ցուցաբերել զսպվածություն: Այս մասին հայտնել է IRNA լրատվական գործակալությունը: Խոսնակն ընդգծել է երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հակասությունները կարգավորել բանակցությունների և այլ խաղաղ ճանապարհով։ Խաթիբզադեն ներկայիս լարված իրավիճակը […]
22:18 16.11.2021
Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում պահպանել 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված զինադադարի պայմանները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը: «Ֆրանսիան խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, […]
12:26 13.07.2021
Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի հյուրանոցներից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ, այդ թվում՝ 1 երեխա: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել քառահարկ հյուրանոցի խոհանոցում: Պայթյունի հետևանքով քանդվել են առաստաղներն ու արտաքին պատը, ինչպես նաև վնասվել են մոտակայքում կայանված մեքենաները։ Փրկարարները տարհանել […]
12:08 21.06.2021
Ուելսի արքայազն Չարլզն արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդուն կզրկի բարձրագույն տիտղոսից: Այս մասին հայտնել է Mirror-ը: Արքայազն Չարլզը պատրաստվում է փոխել հիմնական իրավական փաստաթղթերը, որպեսզի իր թոռ Արչին երբեք արքայազնի կոչում չստանա: Համաձայն աղբյուրի՝ Չարլզը, որը բրիտանական գահի ժառանգների շարքում առաջինն է, գահին տիրելուց հետո նախատեսում է սահմանափակել արքայական անձանց թիվը, քանի որ հարկատուների […]
11:59 21.06.2021
Պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկները հուլիսի 1-ից կկարողանան մուտք գործել Իսրայել: Այս մասին հայտնել են երկրի Արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում է RIA Novosti-ն: «Իսրայելի ներքին գործերի նախարար Ալետ Շաքեդը հայտնել է, որ հուլիսի 1-ից պատվաստված զբոսաշրջիկները կկարողանան մուտք գործել Իսրայել մասնավոր, ոչ խմբավորված և առանց նախնական թույլտվության՝ համաձայն վիզայի նորմալ պահանջների», – ասվում է Իսրայելի ԱԳՆ տարածած […]
18:47 20.06.2021
Միացյալ Նահանգները կշարունակի պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարը կառուցող ռուսական ընկերությունների նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: CNN- ի եթերում Սալիվանին հարցրել են, թե ինչու է Միացյալ Նահանգները դադարեցրել պատժամիջոցների սահմանումը եվրոպական Nord Stream 2 AG ընկերության նկատմամբ, որը կառուցում է գազատարը: «Նախագահ Բայդենն ասել է. «Ես […]
21:14 01.05.2021
«Ես մշտապես հայ համայնքի կողքին եմ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակված սրբերի հիշատակին: Մեր գործը շարունակվում է, քանի որ մենք պայքարում ենք հանուն արդարության ու հատուցման»,- այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև նշել է, որ կշարունակի լինել հայ համայնքի կողքին, քանի որ «պահանջում են խաղաղություն և անկախություն […]
13:40 01.05.2021
Եվրամիությունը հայտարարել է Ռուսաստանի նոր պատժամիջոցներին պատասխանելու իրավունքի մասին: Այս մասին ասվում է երեք եվրոպական հաստատությունների՝ Եվրոպական խորհրդի, Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ եվրոպացի պաշտոնյաների դեմ Մոսկվայի պատժամիջոցները հիմք չունեն և ուղղված են ամբողջ Եվրամիության դեմ: Ավելի վաղ Ռուսաստանը արգելել էր ԵՄ […]