22:38 19.04.2025
Յալթայում և Մասանդրայում ավելի քան 12 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ ցանցերում տեխնիկական խափանման պատճառով։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Ղրիմի Հանրապետության վառելիքի և էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Վորոնկինը։ «Ղրիմի Հանրապետության «Ղրիմէներգո» պետական ձեռնարկության ցանցերում տեխնիկական խափանման պատճառով անջատվել են Յալթայի քաղաքային շրջանի՝Յալթա, Վինոգրադնոյե, Մասսանդրա բնակավայրերի էլեկտրամատակարարումը: Անջատվել են՝ 76 տրանսֆորմատորային ենթակայաններ, […]
22:13 19.04.2025
Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի 59 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Պավել Պ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը […]
21:49 19.04.2025
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո հայտարարել է, որ բանակցային գործընթացը թափ է հավաքում և հնարավոր է դարձնում «նույնիսկ անհավանականը»։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և (խմբ.ԱՄՆ) նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆին այսօրվա բանակցություններին իրենց շատ կառուցողական մոտեցման համար։ Այս բանակցությունները թափ […]
21:36 19.04.2025
Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ […]
21:17 19.04.2025
Ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […]
00:00 19.04.2025
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 18.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […]
23:47 18.04.2025
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […]
23:46 18.04.2025
Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […]
23:35 18.04.2025
Մոլդովայում շարունակվում է Եվրոպայի առաջնությունը, որտեղ ապրիլի18-ին պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Հայաստանի կանանց ընտրանու անդամ Աննա Ամրոյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ բարձրացրեց 95 կգ և 100 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը բարձրացրեց 126 կգ ու 131 կգ: Այս վարժությունում Աննան նվաճեց բրոնզե մեդալ: […]
23:26 18.04.2025
Ապրիլի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգին ընդառաջ, տեղի է ունեցել 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը: Այդ մասին հայտնել են ԱԳՆ-ից: Բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության […]
23:07 18.04.2025
2024 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր հղիներին 35–37 շաբաթական հղիության ժամկետում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում, որը պարզ և անվտանգ հետազոտություն է. Բ խմբի ստրեպտոկոկային վարակը վաղ նորածնային շրջանում (մինչև կյանքի 7-րդ օրը) հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից է: Կանանց սեռական ուղիների ստորին հատվածը հաճախ կոլոնիզացված է Բ խմբի ստրեպտոկոկով: Այս վարակը կնոջ համար […]
22:49 18.04.2025
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանում պետական հաշվառմամբ գրանցված ավելի քան 25,000 պատմամշակութային հուշարձան կա։ Առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի պետական ցուցակում շուրջ 700 նորահայտ հուշարձան ընդգրկելու նախագիծը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը ներկայացնում է մշակութային ժառանգության պահպանման […]
22:37 18.04.2025
Այս շաբաթ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձյալ հանդիպելու են Օմանում, չնայած որ երկրորդ հանդիպման վայր էր նշվել Հռոմը: Ինչո՞վ ավարտվեց Օմանի նախորդ հանդիպումը: «Հորիզոնն» ամփոփել է այս շաբաթ աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևորն իրադարձությունները: Մանրամասները ներկայացնում է Ալլա Ղալաչյանը:
22:22 18.04.2025
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի անդամները փայլուն արդյունքներ գրանցելով՝ նվաճելով երեք մեդալ: Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մեդալներ են նվաճել օղակների վարժությունում: Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը եզրափակչում հավաքել է 14.333 միավոր և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը 14.200 միավորով արժանացել է բրոնզե մեդալին: Այս մասին հայտնել […]
22:11 18.04.2025
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և […]
21:57 18.04.2025
Ապրիլի 18-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե ֆուտզալի հանդիպումը, որին ներկա էին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ոստիկանություն-Պետական եկամուտների կոմիտե դիմակայությունում 2-1 հաշվով հաղթել է Ոստիկանության հավաքական թիմը։ Համառ պայքարի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ դուրս էին եկել Ոստիկանության, Պետական Եկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության […]
21:39 18.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հրադադարի և հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունների հասնելու գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։ «Տեսնենք՝ կարո՞ղ ենք դրան հասնել: … Կարծում եմ՝ մենք իսկապես լավ հնարավորություն ունենք սա ավարտին հասցնելու։ Եվ հիմա ամեն ինչ իր հունով է ընթանում», – […]
21:15 18.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել են «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր […]
20:57 18.04.2025
Գործարար աշխատաժողովի մասնակցիների հետ այցելել ենք Կիրանց եւ դիտարկել՝ սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները եւ բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքները: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում:
20:46 18.04.2025
Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […]
20:16 18.04.2025
Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […]
00:00 18.04.2025
Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […]
23:59 17.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: