14:18 16.03.2025
Ոստիկանը պիցցա է հասցրել ամերիկուհուն առաքչի փոխարեն, որին վախեցրել էր ալիգատորը, հայտնում է ABC News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 9-ին Ֆլորիդայի Բրեդենթոն քաղաքում։ Վախեցած առաքման վարորդը ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ տեսել է գրեթե 8 ոտնաչափ (2,5 մետր) ալիգատոր River Isles շրջանում: Զանգահարողի խոսքով՝ սողունը թաքնվել է տան մոտ կայանված մեքենայի տակ, որտեղ […]
14:04 16.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս […]
14:01 16.03.2025
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն «սերուցքայինների» կազմում առաջին մրցաշրջանում խփած գոլերով գերազանցել է բրազիլացի Ռոնալդուին։ Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: 26-ամյա ֆրանսիացին Լա լիգայի 28-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել 17-րդ և 23-րդ րոպեներին։ Այդ հարվածները Մբապեի համար 30-րդ և 31-րդն էին այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում: Լավագույն ռմբարկուների մրցավազքում […]
13:43 16.03.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար, եթե Վաշինգտոնն նման մտադրություն հայտնի: Այս մասին քաթարյան Al Araby հեռուստաալիքին հայտնել է ապստամբների անանուն ներկայացուցիչը։ «Ամերիկյան ագրեսիան չարդարացված հարձակում է և մեր ինքնիշխանության խախտում: … Բանակցությունների խողովակները կարող են բացվել, մենք միշտ պահպանել ենք երկխոսությունը»,- հեռուստաալիքին ասել է շարժման […]
13:29 16.03.2025
Մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի ծառայողների կողմից, բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մ․ Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համար կազմակերպվել են տեսական և գործնական դասընթացներ՝ «Արտակարգ իրավիճակների ժամանակ աշխատակիցների վարքականոնները և անհրաժեշտ գործողությունները» թեմայով: Դասընթացների նպատակն էր ապահովել թանգարանի աշխատակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում՝ դրանց ճիշտ արձագանքման, […]
13:13 16.03.2025
Նախաճաշին չի կարելի ուտել սենդվիչներ, արագ պատրաստման շիլաներ, չոր նախաճաշեր (խմբ.հացահատիկային կամ հատիկային նախաճաշեր) կամ սոված փորին սև սուրճ խմել,- Gazeta.Ru-ին ասել է դիետոլոգ, հոգեթերապևտ, պրոֆեսոր և Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Գինցբուրգը։ «Շատերը սովոր են իրենց առավոտը սկսել սենդվիչներով, արագ պատրաստվող շիլաներով կամ չոր նախաճաշերով: Առավոտյան մենք հաճախ ժամանակ չենք […]
12:56 16.03.2025
Մարտի 15-ին, ժամը 13։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում՝ «Ճգնավոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 19:01-ին: Փրկարարներին հաջողվել է մարել խոտածածկ տարածքի հրդեհը։
12:41 16.03.2025
Եմենի տարածքին ԱՄՆ-ի հարվածները չեն ազդի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների՝ Կարմիր ծովում և Ադենի ծոցում իսրայելական նավերի վրա հարձակվելու մտադրության վրա։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլահի» պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Աբդել Սալամը։ «Բաբ էլ-Մանդեբի նեղուցով միջազգային նավագնացությանը սպառնացող վտանգի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունները կեղծ են և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Եմենի կողմից, ի պաշտպանություն […]
12:27 16.03.2025
Մարտի 15-ին, ժամը 11։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել […]
12:11 16.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և Հայաստան–Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
12:01 16.03.2025
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է պատասխանել «էսկալացիային էսկալացիայով» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը զանգվածային հարվածներ հասցրեց Եմենի տարածքին։ «Եմենի մայրաքաղաք Սանայում բնակելի թաղամասերի դեմ ուղղված ագրեսիան դավաճանական և հանցավոր արարք է: Այս ագրեսիան անպատասխան չի մնա. մեր զինված ուժերը լիովին պատրաստ են էսկալացիային արձագանքել էսկալացիայով», – ասվում է Հութիի քաղբյուրոյի հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]
11:46 16.03.2025
Առնվազն 31 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վիրավորվել Եմենի հյուսիսային և կենտրոնական հատվածների վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով: Այս մասին հայտնել է ապստամբների առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «Նախնական տվյալներով՝ Սանայում, Սաադա, Ալ-Բայդա և Ռադա նահանգներում քաղաքացիական (օբյեկտների) և բնակելի թաղամասերի դեմ ուղղված ամերիկյան ագրեսիայի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 101-ը վիրավորվել […]
11:25 16.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում մասնակցել է «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպմանը: Նա նաև հանդես է եկել բանախոսությամբ, որից մի հատված հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում՝ կից գրելով. «Չենք թերագնահատում որեւէ մեկի գիտելիքը, բայց այսօր ցանկացած գիտելիք արագ հնանում է»: Մանրամասները՝ տեսանյութում:
11:06 16.03.2025
Մարտի 15-ին, ժամը 13։36-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել […]
10:38 16.03.2025
Մարտի 15-ին, ժամը 12։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Իսահակյան փողոցում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:47-ին, մարվել՝ 12:59-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ):
10:21 16.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
10:06 16.03.2025
Մարտի 15-ին, ժամը 15։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թեղուտ գյուղի 2-րդ փողոցում գտնվող շինությունում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, […]
00:45 16.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:39 16.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:29 16.03.2025
Սիրիայի հարավային Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 3 կին և 2 երեխա, ևս 14-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Բացառված չէ, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածների […]
00:11 16.03.2025
ԱՄՆ զինված ուժերը լայնածավալ գործողություններ են սկսել «Անսար Ալլահ» շարժման (Հութի) ապստամբների դեմ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ «Գործողությունը ներառում է մի շարք ճշգրիտ հարվածներ հութիների թիրախների դեմ Եմենի տարածքում՝ պաշտպանելու ամերիկյան շահերը, զսպելու թշնամիներին և վերականգնելու նավարկության ազատությունը»,- նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը […]
23:58 15.03.2025
Առնվազն ինը մարդ է զոհվել և ինը վիրավորվել` Եմենի հութիների կողմից վերահսկվող տարածքին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է հութիների կառավարությունում առողջապահության նախարարության ներկայացուցիչ Անիս ալ Ասբահին։ «ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի թշնամական հարվածների առաջին զոհերը դարձել են 9 սպանվածները և 9 վիրավորները»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ […]
23:47 15.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերին հրահանգ է տվել ռազմական գործողություններ սկսել Եմենում՝ հութիների դեմ: «Այսօր ես Միացյալ Նահանգների զինվորականներին հանձնարարել եմ վճռական և հզոր ռազմական գործողություններ ձեռնարկել Եմենում հութի ահաբեկիչների դեմ։ Նրանք ծովահենության, բռնության և ահաբեկչության անողոք արշավ են վարում ամերիկյան և այլ նավերի, ինքնաթիռների […]
23:35 15.03.2025
Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում մի հատված է հարապարակել իր ելույթից: «Ուզում եմ վերադառնալ հայտնի ասացվածքին, որ ասում է՝ ուզում ես վերափոխել աշխարհը, վերափոխիր ինքդ քեզ, և ես ուզում եմ դա տեղայնացնել։ Ուզում ես վերափոխել երկիրդ, […]
23:23 15.03.2025
Բեկում՝ Կովկասում. Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտեցնելով իրենց երկարամյա հակամարտության կարգավորումը, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարարի հայտարարությունը հրապարակել է Հունգարիայի միջազգային կապի և միջազգային հաղորդակցության և միջազգային հարաբերությունների գծով պետքարտուղար և կառավարության խոսնակ Զոլտան Կովաչին X-ի միկրոբլոգում։ «Նախարարն ընդգծել է, որ թեև սա խաղաղության գործընթացի ավարտը […]
23:15 15.03.2025
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս հանդիպմանը գրանցել է 100 գոլային գործողություն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Մարտի 15-ին «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի է խաղացել (խմբ.2:2) «Բրայթոնի» հետ 29-րդ տուրի խաղում: Հաշիվը 11-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Հալանդը՝ իրացնելով 11 մետրանոցը՝ իր թիվը […]
23:04 15.03.2025
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար: Քսավյե Բետելն X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լյուքսեմբուրգը ողջունում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության երկկողմ համաձայնագիրն ամբողջացնելու մասին։ Դրա հնարավորինս շուտ ստորագրումը որոշիչ քայլ կդառնա երկու երկրների հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին»: Luxembourg welcomes the statements of […]
22:51 15.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը ավելի քան ինը ժամ ստիպված է եղել սպասել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ «Ինչպես միշտ կեղծ լուրեր են շրջանառվում: Ինչո՞ւ չեն կարող գոնե մեկ անգամ ազնիվ լինել: Անցած գիշեր կարդացի, որ Ռուսաստանի […]
22:22 15.03.2025
Մարտի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Պարզվել […]