23:01 16.03.2025
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում անցկացվող Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման` նրա զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակներում մարտի 15-ին և 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԱՑԻԶՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ» խորագրով միջազգային գիտաժողովը: Այս մասին հայտնել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն բացման իր խոսքում նշեց, […]
22:43 16.03.2025
Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Մայք Ուոլցը X-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են […]
22:22 16.03.2025
Իրանի նախագահ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում, հատկապես հարևան երկրների միջև խաղաղության, մերձեցման և կայունության օգտին՝ միաժամանակ ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։ Այս մասին նախագահ Փեզեշքիանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր […]
22:11 16.03.2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ողջունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը՝ […]
21:52 16.03.2025
Մարտի 16-ին, ժամը 11:08-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես և Չորաթան գյուղերի մոտակայքում գտնվող «Թոփեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների […]
21:39 16.03.2025
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան–ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող այլ հարցեր։
21:36 16.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]
21:19 16.03.2025
Հութիների խոսնակը հայտարարել է, որ հարվածներ են հասցրել ամերիկյան USS Harry Truman ավիակրին՝ 18 հրթիռներով և անօդաչու սարքերով։ Հութիների խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ը 47 հարված է հասցրել Եմենի յոթ նահանգներում:
21:10 16.03.2025
Մարտի 16-ին, ժամը 15։57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկին հարակից այրվում է խորդանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի փողոցի տներից մեկին կից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
20:57 16.03.2025
Մարտի 16-ին, ժամը 14։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գևորգ Չաուշի փողոցի տներից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:20-ին։ Այրվել է […]
20:43 16.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]
19:49 16.03.2025
Շարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Մարտի 17-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները՝ Ժամը 14:00-16:00-Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրություն Ժամը 15:00-18:00-«Ֆրանսիական դիմադրության հայ հերոսները» խորագրով գիտաժողով Ժամը 19:00-Էլիզաբեթ վան Զեյլ Լանգհաութի «Կարմիր աֆիշի պարտիզանները» վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում ֆիլմի համահեղինակ Սելին Չիչեկողլուի և պատմաբան Դենի […]
19:28 16.03.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին: Զելենսկու հրամանագրով՝ Անատոլի Բարգիլևիչին կփոխարինի գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը: Վերջինս նախկինում եղել է գերատեսչության ղեկավարի տեղակալը։ Այս մասին ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հրամանագրերում։ Կադրային փոփոխությունների պատճառները չեն բացահայտվում։
19:08 16.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ «Ես ակնկալում եմ, որ այս շաբաթ (խմբ. նկատի ունի եկող շաբաթվա սկիզբը) երկու նախագահների միջև հեռախոսազրույց տեղի կունենա: Մենք նաև շարունակում ենք շփվել և զրուցել ուկրաինացիների […]
18:47 16.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հութիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ նավագնացության ակտիվները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»,- նշվում է գրառման մեջ: Լուսանկարներից երևում է, որ Թրամփի հետ գործողության հետևել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո […]
18:19 16.03.2025
ԱՄՆ-ին պատուհասած հզոր փոթորկի զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ նշելով, որ միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են մնալ բարձր ռիսկային գոտում՝ տորնադոյի և փոթորիկ քամիների սպառնալիքի պատճառով։ Փոթորիկը, որն ուղեկցվում է մինչև 130 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով և մեծ կարկուտով, շարունակում է շարժվել դեպի արևելք՝ սպառնալով երկրի միջին և հարավային շրջաններին։ […]
18:02 16.03.2025
Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի՝ Քրիստոսի պատմած «Անառակ որդու առակ»-ի անունով, որն էլ ընթերցվում է այդ օրը: Առակի հերոսը երջանիկ ընտանիքի կրտսեր որդին է, որը մեղքեր, սխալներ գործելուց հետո զղջմամբ ու ապաշխարությամբ դառնում է դեպի գթասիրտ Հայրը․ «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…» (Ղուկաս 15:21): Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի […]
17:43 16.03.2025
Մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմանում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Հայկ Մկրտչյանի վարած Honda մակնիշի և 28-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած Porsche Panamera մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, հարվածել նստարանին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]
17:28 16.03.2025
Մարտի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
17:14 16.03.2025
Մարտի 16-ին, ժամը 11:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զաքարյան փողոցում այրվում է խոտածածկույթ և չգործող շինության տանիքը (մոտ 160 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
17:01 16.03.2025
Էկվադորում 95 օր անց ողջ են գտել, անհետ կորած համարվող, պերուացի ձկնորսին։ Այս մասին հայտնել է Peru 21-ը: Նապա Կաստրոյին վերջին անգամ տեսել են 2024 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ նա ծով է դուրս եկել իր ձկնորսական նավով՝ հայրենի Մարկոնա քաղաքից: Տղամարդը կապի մեջ է եղել իր հարազատների հետ, սակայն անհետացել է 10 օր անց Սանտա […]
16:45 16.03.2025
Բելգրադում մարտի 15-ի երեկոյան բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 56 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Շտապ օգնության կենտրոնում կա 44 մարդ, «Звездара» կլինիկական հիվանդանոցում՝ 11, «Զեմունում»՝ 1, ընդհանուր՝ 56 մարդ», – սերբ առաջնորդի խոսքերն է մեջբերում Вечерне новости թերթը։ Վուչիչը նաև նշել է, […]
16:33 16.03.2025
Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավար-ևմտյան՝ 2-5 մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, 17-ին […]
16:16 16.03.2025
Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականներն առաջին անգամ իրական ժամանակում ֆիքսել են խոլեստերինի բյուրեղների առաջացումը մարդու օրգանիզմը նմանակող պայմաններում: Բացահայտումը կարող է օգնել մշակել սրտի հիվանդությունների և լեղապարկի քարերի բուժման թերապիա: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում: Խոլեստերինի բյուրեղները կարող են կուտակվել արյան անոթներում կամ լեղապարկում՝ առաջացնելով խցանումներ, ցավ և […]
16:03 16.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նոովա փողոցներից: «42 տարի անց Իջևանի Թուխիկյան և Սայաթ-Նոովա փողոցներում»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:
15:47 16.03.2025
ԱՄՆ Ձկան պաշարների և վայրի բնության ծառայության (USFWS) աշխատակիցները Ֆեյսբուքում հայտնել են, որ Փենսիլվանիայի ջրամբարներից մեկում հսկայական ոսկե ձկնիկ են բռնել։ Եզակի նմուշը հայտնաբերվել է Presque Isle պետական այգում։ Լրագրողների տվյալներով՝ իր չափերի պատճառով ձուկը ստացել է «մեգալոդոն» անունը։ Ծառայության աշխատակիցները նշել են, որ ինչ-որ մեկը կարող էր ձկանը բաց թողնել ջրամբար։ Սակայն նման գործողությունները […]
15:17 16.03.2025
Երեք տարվա ընթացքում Ջեյմս Ուեբ աստղադիտակը տրամադրել է բազմաթիվ եզակի տվյալներ Տիեզերքի հեռավոր անկյունների մասին: Կանզաս նահանգի համալսարանի գիտնական Լիոր Շամիրի ղեկավարած նոր հետազոտությունը բացահայտել է խորը տիեզերքի ամենազարմանալի և առեղծվածային առանձնահատկություններից մեկը. գալակտիկաների մեծ մասը պտտվում է նույն ուղղությամբ: Աշխատանքը հրապարակվել է Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS) ամսագրում: Խորը տիեզերքի պատկերների […]
14:52 16.03.2025
Ամազոնում տեղացիները տեսանկարահանել են, թե ինչպես է անակոնդան «երթևեկում» կայմանի (խմբ.ալիգատորների ընտանիքի սողուն) մեջքին: Տեսանյութը հրապարակել է Whatsthejam-ը: Կադրերը նկարահանվել են Բրազիլիայի արևմուտյան Մատո Գրոսո նահանգի Պանտանալ ճահճային տարածքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեծ կայմանը լողում տեղացի ձկնորսների կողքով ծանծաղ ջրում: Կայմանի մեջքին էլ հարմար տեղավորվել է դեղին անակոնդան։ Այն երկրագնդի ամենամեծ ոչ […]