16:44 19.09.2022
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
16:36 19.09.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկվում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»: «Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների կարիքներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստեղծված «Առաջնային կարիքի հավաքագրման հարթակի» միջոցով շարունակվում են գույքագրվել և բավարարվել։ Թեպետ պատասխանատու գերատեսչությունների կողմից տարածված հայտարարություններին այն մասին, […]
16:30 19.09.2022
Շարունակվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի շրջայցերն ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր: Գերատեսչության ղեկավարը սեպտեմբերի 19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: ԱԻ նախարար Ա. Փամբուխչյանի առաջին կանգառը մարզային փրկարարական վարչությունն էր: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել փրկարար ծառայության մարզային կառույցի ղեկավարության և աշխատակիցների հետ, տվել համապատասխան հանձնարարականներ: Այնուհետև նախարար Փամբուխչյանն այցելել է Վարդենիս խոշորացված […]
16:24 19.09.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: Հակոբ Արշակյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: «Հայաստանին […]
16:14 19.09.2022
Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողները բուժօգնություն են ստանում զինվորական և քաղաքացիական բուժհաստատություններում։ «Զինուժ մեդիայի» տեսանյութը:
16:08 19.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում՝ առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը աշխատանքային […]
16:57 17.09.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 16-ին Որմնադիրների փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 38-ամյա Սամվել Ն.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
16:37 17.09.2022
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝ անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է այցի վերաբերյալ Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ ուրախ են այցելել Երևան 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական […]
16:17 17.09.2022
Ստեփանակերտի օրվան ընդառաջ այսօր մայրաքաղաքում կազմակերպվել է համաքաղաքային շաբաթօրյակ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Երիտասարդական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ ներկայացնող 150 կամավորական քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունների աշխատակիցների հետ մաքրման աշխատանքներ են իրականացրել քաղաքի մի շարք հատվածների ոչ բնակելի տարածքներում, այդ թվում՝ բնակելի շենքերի նկուղային հարկերում: Մայրաքաղաքն ավելի մաքուր և ակնահաճո դարձնելու գործին միացել էր նաև ԱՀ պետական […]
15:57 17.09.2022
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները: «Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում: Հեռախոսազրույցը տեղի է […]
15:49 17.09.2022
Տաջիկստանի և Ղրղզստանի Սուղդի և Բատկենի շրջանների անվտանգության ուժերի և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են, իրավիճակը կայունանում է, հաղորդում է Սուղդի շրջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ շաբաթ առավոտյան Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը կայունացնելու համատեղ հանձնաժողովը շարունակել է աշխատանքը։ «Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո իրավիճակը սահմանին […]
15:20 17.09.2022
Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ: Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Նախարար Ա. Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, […]
15:11 17.09.2022
Վաղը՝ սեպտեմբերի 18-ին, շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի-Հրաչյա Աճառյան փ. կամուրջը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հիշեցնենք, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր: Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, […]
15:04 17.09.2022
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր ավելի ուշ Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը։ Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, […]
14:55 17.09.2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին Սարի թաղի 10-րդ շարք փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա Վարդան Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]
14:37 17.09.2022
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Հարգելի՛ համերկրացիներ Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ Նախագահի ֆեյսբուքյան էջով: ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու […]
14:16 17.09.2022
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 58 հազար նոր դեպք, մահացել է 107 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Հայտնաբերվել է COVID-19-ի 58 305 նոր դեպք, մեկ օրում մահացել է 107 մարդ»,- ասվում է զեկույցում։ Ըստ զեկույցի՝ մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 49962 մարդ, ինչը սեպտեմբերի 16-ի համեմատ 0,1%-ով պակաս […]
14:06 17.09.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով դիմում է Արդարադատության միջազգային դատարան:
14:00 17.09.2022
Հայաստանի Հանրապետության նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազներից: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի՛ Աննա Կարենի, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Ռուսաստանի և Հայաստանի դատախազության մարմիններին ավանդաբար կապում են փոխըմբռնման, հարգանքի […]
13:36 17.09.2022
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սամարղանդում կայացած հանդիպմանն անընդունելի է համարել միջազգային ճանաչված սահմանների որևէ փոփոխություն տարածաշրջանում։ Իրանի ղեկավարը նշել է, որ պետք է պահպանվի տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ռաիսիի խոսքերը փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։ «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագրերը պետք […]
13:22 17.09.2022
Սեպտեմբերի 17-ին, ժամը 02։27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։20-ին, մարվել՝ 11։07-ին։ Այրվել է մոտ 4000 հակ կուտակած անասնակեր։
13:13 17.09.2022
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ: «Վերոհիշյալ նպատակներով տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա: ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր քաղաքացիների մտահոգություններն ու բանակին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը: Այդուհանդերձ, եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը […]
13:06 17.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը: Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:
19:30 16.09.2022
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։32-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է հնձած արտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 50 հա տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին։
19:27 16.09.2022
ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը, ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։ Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին […]
19:24 16.09.2022
Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հունաստանը հաստատում է իր դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է հարգել բոլոր պետությունների […]
19:14 16.09.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Բուժկենտրոններն ու անձնակազմն աշխատում են համակարգված և ապահովված են […]
19:05 16.09.2022
Սեպտեմբերի 15-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Դեսպան Պապիկյանը մասնակից պետությունների առաքելությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները։ Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական […]