16:44 15.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գործուղվել են Վայոց ձորի մարզ: Նպատակն է ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնել բժշկական աջակցության և այլ գործառույթներ։
16:26 15.09.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ այդմ՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ներառյալ, Երևանի թիվ 198 ավագ դպրոցում: Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», […]
16:20 15.09.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի, Չերկասի փողոցների, Համբարձումյան փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի, Բուլղարական 1-ին ավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
16:14 15.09.2022
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշվում է ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ: «Մեզ ոգևորում են տեղերից ստացվող զեկույցները, որոնցում նշվում է, որ հրադադարը, մինչև այժմ, պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և […]
16:06 15.09.2022
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:49-ին, մարվել՝ 15։44-ին։ Այրվել են մոտ 35 հա խոտածածկույթ և 15 հա ցորենի չհնձած արտ։
18:29 14.09.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է վիրավորներին ցուցաբերվող բուժօգնությամբ և նրանց սննդի կազմակերպմամբ: «Ինչի՞ կարիք ունենք»,- հարցրել է նա: Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, որ առողջապահության համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, և բոլոր բուժհաստատությունները համալրվել են դեղորայքով, բժշկական պարագաներով և շտապօգնության բրիգադներով: Անահիտ Ավանեսյանն ընդգծել […]
18:17 14.09.2022
Սեպտեմբերի լույս 12-ի գիշերը՝ ժամը 01։41-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում տվեց 58-ամյա մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ ժամեր առաջ Իսակովի պողոտայում տուժել է հանցագործությունից։ Մասնավորապես, մի տղամարդ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա հափշտակել էր 35 հազար դրամ, Հայաստանի և օտարերկրյա քաղաքացու անձնագրերն ու բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ տարածքային քննչական […]
18:09 14.09.2022
Հայաստանն օգտագործելու է բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Վարչապետը հիշեցրել է, որ նախորդ տարվա մայիսի իրադարձություններից հետո հայկական կողմը հանդես էր եկել զորքերի հայելային […]
17:56 14.09.2022
Սեպտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 1։30-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում ստացվեց «Թալին» բժշկական կենտրոնից. կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել Թալին քաղաքի մի բնակիչ: Հիվանդանոց մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր: Ձեռնարկվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ Թալինի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացան տվյալներ տեղի ունեցածի մասին, որոնք արագ ճշտվեցին: Պարզվեց, որ կեսգիշերին Ոսկեթաս համայնքի կենտրոնում ծագել էր վեճ նույն […]
17:47 14.09.2022
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ մեր երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ օրը՝ կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։ Մենք Անվտանգության խորհրդի և այլ ձևաչափերով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում […]
17:33 14.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին. Ադրբեջանը Արևմուտքում փորձ է անում Հայաստանին ներկայացնել որպես խիստ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ որպես խիստ արևմտամետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին: Թորոսյանը հետաքրքրվել է, թե արդյոք վարչապետը Ադրբեջանի այս հարձակման համար որպես գործոն […]
17:23 14.09.2022
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: «Հանդիպմանն անդրադարձ եղավ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին, առաջնագծում տիրող իրավիճակին։ Մասնավորապես քննարկվեցին գնդերեցների ծառայությանն առնչվող հարցեր։ Հայոց Հովվապետը կարևոր […]
17:14 14.09.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 24-րդ փողոցի և հարակից տարածքների գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից […]
17:09 14.09.2022
Իտալիայի խորհրդարանի վերին և ստորին պալատների մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին բռնկված հակամարտության վերաբերյալ՝ կոչ անելով դադարեցնել զինված ագրեսիան և հստակ մատնանշելով, որ այն տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը՝ վկայակոչելով իտալացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը: Իտալացի խորհրդարանականները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը բացահայտորեն […]
17:55 13.09.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիային՝ կոչ անելով կողմերին կարգավորել հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ «Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորել՝ մասնավորապես պահպանելով միջազգային […]
17:50 13.09.2022
Եվրախորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին սեպտեմբերի 13-ին ԵԽ-ում ելույթ է ունեցել՝ խստորեն դատապարտելով Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը արձանագրել է, որ Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման ընթացքում Ադրբեջանը ակտիվ հրետակոծել է Հայաստանի տարբեր քաղաքներ ու գյուղեր, ընդ որում ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական օբյեկտներ՝ որը հայկական կողմում հանգեցրել […]
17:41 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 11։59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի նախկին ջերմոցների տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
17:16 13.09.2022
Գեղարքունիքի մարզում և Վարդենիս քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը նախ հերքեց լուրերը, թե Վարդենիս քաղաքի վրա արկեր են ընկել: «Արկեր չեն ընկել քաղաքի վրա ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր: Արկեր ընկել են միայն սահմանամերձ գյուղերի` Սոթքի, Կութի, Նորաբակի ուղղությամբ: Հրետակոծությունը գյուղերի ուղղությամբ արդեն դադարել է, […]
17:07 13.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի […]
16:49 13.09.2022
Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը: Այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: Ավելի վաղ Ֆիլիպ Ռիքերը Երևանում էր, նա հանդիպել էր ՀՀ պաշտոնատար անձանց հետ […]
16:37 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Նախարար Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական […]
16:26 13.09.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առցանց քննարկումներ է ունեցել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական շարունակվող հարձակման հետևանքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակի փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի վերաբերյալ աշխատակազմի փաստահավաք տվյալները, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց թիրախավորման փաստերը, […]
16:16 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին […]
16:11 13.09.2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։40-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է երկհարկանի առանձնատուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի առանձնատներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13:35-ին: Այրվել […]
17:00 10.09.2022
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը 2017 թ. ապրիլի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա փոխանցվել է Մուշի բաժնի ծառայողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
16:37 10.09.2022
ԱՄՆ-ն «Մեծ յոթնյակ»-ի և Եվրամիության երկրների հետ միասին դեկտեմբերի 5-ից ծովային ճանապարհով ռուսական նավթի փոխադրման արգելք կսահմանի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ռուսական նավթի սահմանային գների կիրառման վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկատվական նյութերում։ Փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 5-ին արգելքը կտարածվի մնացած նավթամթերքի վրա։ Ընդ որում, այն երկրներն ու ընկերությունները, որոնք Ռուսաստանից […]
16:20 10.09.2022
Այսօր «Կապուտակ Սևանի» լողափին արդեն 9-րդ անգամ տեղի ունեցավ ավանդական դարձած և հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ձեռք բերած և սիրված «Tri4All» (Թրայ Ֆոր Օլ) եռամարտի մրցույթը, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Այն հանդիսանում է օլիմպիական մարզաձև և իր մեջ ներառում է երեք բաղադրիչ՝ լող, հեծանվային սպորտ և վազք։ Մրցույթը կազմակերպել էր TriClub Yerevan եռամարտի […]