15:40 04.06.2022
Հունիսի 4-ին, ժամը 11:42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մյասնիկյան-Դալարիկ տանող ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ավտոմեքենան, դուրս […]
15:24 04.06.2022
Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն ցանկանում է մնալ «Բարսելոնայում»՝ առանց աշխատավարձի կրճատման, հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցում, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» սպասում է ֆինանսական խնդիրների լուծմանը, ուստի չի շտապում նոր պայմանագիր առաջարկել խաղացողին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն մերժել է «Բարսելոնայի» առաջարկը՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թվականի […]
14:54 04.06.2022
Հունիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» առաջին միջազգային համաժողովի մասնակիցներին։ «Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» նախագահ Գոռ Մնացականյանը տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել իրավաբաններ և միջազգային իրավունքի առաջատար փորձագետներ […]
14:42 04.06.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Իտալիայի ազգային տոնի առթիվ հունիսի 2-ին հյուրընկալվել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։ «Իտալիայի ազգային տոնի կապակցությամբ հունիսի 2-ին հյուրընկալվեցի և ելույթով հանդես եկա Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։ Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնի հետ փոխադարձաբար ընդգծեցինք հայ և իտալացի ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում ունեցած բարեկամական ջերմ հարաբերությունները, խոսեցինք մշակութային, […]
14:27 04.06.2022
Ժամը 13:30-ի դրությամբ՝ երեկվա միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ: Մյուս տուժածները դուրս են գրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների օրակարգով հրավիրած արտահերթը նիստը չի կայացել նաև ժամը 20։00-ին` քվորում չլինելու պատճառով: «Դիմադրություն» […]
14:14 04.06.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4101-ով՝ հասնելով 18 348 065-ի։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից։ Կորոնավիրուսի հետևանքով օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 1493, ինչը 28,7%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: ՌԴ 63 մարզում հոսպիտալացումների թիվը նվազել է, 14-ում՝ ավելացել։
13:57 04.06.2022
Մալիում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ նրանց ավտոմեքենան հարվածել է ինքնաշեն պայթուցիկ սարքին: Նա նշել է, որ մայիսի 22-ից ի վեր սա 6-րդ միջադեպն է, որ պատահում է ՄԱԿ-ի խաղաղապահ շարասյան հետ։ Հունիսի 1-ին Մալիում տեղի ունեցած […]
13:44 04.06.2022
Ուկրաինան խնդրել է Հնդկաստանին դառնալ իր անվտանգության երաշխավորներից մեկը, հայտնում է The Hindu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Հնդկաստանը կարող է Չինաստանի և Թուրքիայի հետ միասին դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։ «Ուկրաինան խնդրել է Հնդկաստանին դառնալ երկրի անվտանգության երաշխավորներից մեկը՝ մի քանի այլ երկրների հետ միասին: Մենք նաև ակնկալում ենք, որ […]
13:30 04.06.2022
Թուրքիան մտադիր է նոր անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ իր հարավային սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի մեր զինված ուժերը դառնան աշխարհի ամենաժամանակակից բանակներից մեկը։ Մենք ոչնչացրել ենք ահաբեկչության միջանցքը, որը փորձում […]
13:14 04.06.2022
Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են եղել խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է եղել […]
19:30 03.06.2022
N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 2-3-ն անցկացվել են շտաբային մարզումներ։ Անձնակազմին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ըստ ուղղությունների՝ միջոցներ ձեռնարկվել դրանց լուծման համար: Ստուգվել են մարտական իրադրության պայմաններում սպաների՝ արագ և նպատակային որոշումների կայացման և մարտական փաստաթղթերի մշակման ունակությունները։
19:20 03.06.2022
Արդարադատության նախարարությունը և «Checchi and Company Consulting» միջազգային զարգացման ընկերությունը որակավորված տեղական ընկերություններին և կազմակերպություններին հրավիրում են համագործակցության՝ արդարադատության նախարարությանը 2022-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման գործում տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար: Ընտրված ընկերությունը կամ կազմակերպությունը պետք է անցկացնի բոլոր առկա համապատասխան զեկույցների ստուգում (ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով), փաստաթղթերի հետազոտություն՝ բոլոր շահագրգիռ կողմերից […]
19:14 03.06.2022
N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 3-ին անցկացրել են մարտավարական պարապմունքներ։ Ըստ պարապմունքների սցենարի, զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժն ու առգրավել կարևոր փաստաթղթերը:
19:06 03.06.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №2025-Ա որոշման համաձայն՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սահակ Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը: «Սահակ Վարդանյանը ծնվել է 1981թ. մայիսին Երևանում: 1987-1997թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։ 1997-2002թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում։ […]
18:58 03.06.2022
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում 36-ամյա Բաբկեն Դավթյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Ստեփանավանի թունելից դուրս գալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև ծառերին և հայտնվել գետում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: […]
18:52 03.06.2022
Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն արդեն պատրաստ է: Հունիսի 4-ին այն կհանձնվի շահագործման: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում:
18:45 03.06.2022
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի հունիսի 9-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
18:37 03.06.2022
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18։00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել, տեղեկացնում են […]
18:30 03.06.2022
Օրերս Լիտվա կատարած այցի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար, Հայաստան-Լիտվա առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի և ինովացիաների նախարարի տեղակալ Յովիտա Նելիուփշինեին: Հանդիպմանը քննարկվել են աշնանը Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորությունները և դրա նախնական օրակարգը: Անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ սննդի անվտանգությանը, գյուղատնտեսությանը, […]
18:22 03.06.2022
Հունիսի 3-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, որի ընթացքում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տվել համապատասխան հանձնարարականներ։
18:14 03.06.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
18:07 03.06.2022
2021թ. էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի համար ճշգրտված տարեկան բյուջեն կազմել է 26 մլրդ 216 մլն 114 հազար դրամ, կատարողականը եղել է 95,38 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: Այս մասին տեղեկացնում […]
17:55 03.06.2022
Եվրոպական միության «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» ծրագրի 3-րդ փուլում (PPRD East 3) տեղի է ունեցել սեմինար-քննարկում՝ անտառային հրդեհների կանխարգելմանն ու վաղ ազդարարմանն ուղղված։ Միջոցառմանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու շրջակա միջավայրի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները: […]
17:51 03.06.2022
Հունիսի 3-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ներկայացվել են ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը: ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և Նիկոս Խարդալիասը կարևորել են հայ-հունական բարեկամական կապերի և փոխգործակցության զարգացումը, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում:
17:46 03.06.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։ Դպրոցական Վերջին զանգը նոր, կարևոր հանգրվան է ձեր կենսագրության մեջ։ Ավարտելով դպրոցը՝ դուք մտնում եք մեծ կյանք։ Ձեր առջև բացվում են բազում հնարավորություններ, և չափազանց կարևոր է կատարել ճիշտ ընտրություն ուսման և աշխատանքի միջև։ Ի սրտե […]
17:36 03.06.2022
Հունիսի 2-ին ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում: Հյուրերին է ներկայացվել ՊԱՀՀ-ի կազմավորման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կրթական ծրագրերը, քննարկվել են ռազմական կրթության ոլորտի բարեփոխումներին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
17:30 03.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային այցի շրջանակում եղել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Փոխնախարարը հանդիպել է ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկել մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում բուհի համար առաջնահերթ որոշ հարցեր ստացել են իրենց լուծումները: Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական […]
17:25 03.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը: […]