TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է վերազինված «Stroke» կենտրոնի բացմանը

17:16 03.06.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերազինված «Stroke» կենտրոնի բացմանը, որը համալրվել է «ARTIS Icono» անգիոգրաֆիկ համակարգով, ինչը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնը, ինչպես նաև Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր բաժանմունքը, որը հագեցվել է «SIEMENS VIDA 3T» գերժամանակակից սարքով: Անգիոգրաֆիկ բազմաֆունկցիոնալ սարքի օգնությամբ […]

̰
Զինծառայողների հետ անցկացվել են տեսական պարապմունքներ

18:30 02.06.2022

Հունիսի 1-2-ը N զորամասի զինծառայողների հետ անցկացվել են տեսական պարապմունքներ։ Քննարկվել են ամենօրյա գործունեության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարման, ծառայության կազմակերպման, ի հայտ եկած խնդիրների շտկման և այլ հարցեր։

̰
ՀՀ ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արցախի գործադիր և օրենսդիր պատվիրակության հետ

18:27 02.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Հասմիկ Մինասյանը և Միքայել Համբարձումյանը: Ներկա են […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

18:25 02.06.2022

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության տարածաշրջանային վարչության պետ, գնդապետ Ջեֆրի Ռայթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք հաստատվել է ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային […]

̰
Շենգավիթի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

18:16 02.06.2022

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 1-ին Շահամիրյանների փողոցից բերման են ենթարկել 30-ամյա Հրանտ Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը […]

̰
Ղազախական FlyArystan ավիաընկերության ինքնաթիռն այսօր առաջին անգամ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

18:09 02.06.2022

Ղազախական FlyArystan ավիաընկերության ինքնաթիռն այսօր առաջին անգամ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Այսուհետև շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին կիրականացվեն Ալմաթի-Երևան-Ալմաթի թռիչքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Օդանավակայանում տեղի է ունեցել օդանավի դիմավորման արարողություն ջրային կամարով։ Դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]

̰
SHANTNEWS

18:00 02.06.2022

̰
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

17:58 02.06.2022

Հունիսի 1-ին տեղի է ունեցել Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ Մեջլիսի միջազգային հարաբերությունների գլխավոր վարչության պետ Քազեմ Շաֆեիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկու պետությունների խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանը, այնպես էլ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

̰
Ներկայացվել են պետական կառավարման մարմինների ծախսերը

17:54 02.06.2022

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 1 ծրագրի շրջանակում 2021 թ. իրականացրել է 9 միջոցառում: Կատարողականը կազմել է 93,9 տոկոս: Նախապես հաստատված պլանով այս կառույցին պետք է հատկացվեր 1 մլրդ 865,6 մլն դրամ, սակայն ճշտված պլանը կազմել է 6 մլրդ 373 մլն դրամ` պայմանավորված ԱԺ արտահերթ և ՏԻՄ ընտրություններով: Արդյունքում` փաստացի ծախսվել է 5 մլրդ 985,8 մլն դրամ: […]

̰
Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունն այցելել է Հայաստան

17:49 02.06.2022

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանում էր Չեխիայի Հանրապետության անվտանգության ուժերի գլխավոր տեսչության պատվիրակությունը՝ տնօրեն, բրիգադի գեներալ Ռադիմ Դրագունի գլխավորությամբ։ Մայիսի 30-ին պատվիրակությանն ընդունեցին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանն ու ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Ողջունելով հյուրերին՝ Արմեն Մկրտչյանը կարևորեց ԵՄ երկրների իրավապահ կառույցների հետ ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը։ Նշեց, որ Չեխիայի […]

̰
Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

17:45 02.06.2022

Ուսումնական տարվա ավարտին նվիրված միջոցառումների ընթացքում պարեկային ծառայության կարգախմբերն ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացնելու Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում։ Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ շրջանավարտների ծնողներին հորդորելով տրանսպորտային միջոցները չվստահել երեխաներին։ Պարեկային ծառայողները հետևողական են լինելու և յուրաքանչյուր ապօրինության արագ արձագանքելու են։

̰
Անցկացվել է վերապատրաստման դասընթաց «Աղետի լուսաբանում՝ բարձրորակ տեղեկատվության միջոցով կյանքեր փրկելու համար»

17:39 02.06.2022

Մայիսի 31-ից հունիսի 2-ն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Աղետի լուսաբանում` բարձրորակ տեղեկատվության միջոցով կյանքեր փրկելու համար» խորագրով սեմինար, որն իրականացվել է Ճապոնիայի միջազգային գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի կողմից: «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում անցկացված եռօրյա վերապատրաստման դասընթացին մասնակցել են ԱԻՆ համապատասխան […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

17:33 02.06.2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի համար ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել 2019-2023թթ. համատեղ գործունեության ռազմավարության կարևորությունը: Օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին Քովիդի դեմ պայքարի […]

̰
Կապավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

17:25 02.06.2022

Զորամիավորումներից մեկի կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Վարժանքների ընթացքում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

̰
Նոր Արեշի փողոցում բռնկված հրդեհը մարվել է

17:20 02.06.2022

Հունիսի 2-ին` ժամը 15։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող շինություններից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի հետ

17:16 02.06.2022

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակին, ոլորտում առկա առավել արդիական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից մեկին՝ խաղողագործությանը։ Այս համատեքստում կարևորվել է ֆիլոքսերայի դեմ պայքարի և այդ վնասատուի հետագա տարածումը կանխելու համար […]

̰
Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17:10 02.06.2022

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ամենայն Հայոց կաթողիկոսն իր ուրախությունը հայտնեց երկու երկրների ռազմական […]

̰
Անցկացվել է ցուցադրական զորավարժություն

17:04 02.06.2022

Հունիսի 2-ին N զորամիավորումում անցկացվել է ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները վարել են պաշտպանական մարտ, անցել հակահարձակման, այլ ստորաբաժանումների օժանդակությամբ ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու բարելավել զբաղեցրած դիրքերը։

̰
Սիրիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

16:57 02.06.2022

Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Նորա Արիսյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Զրուցակիցները մեծապես արժևորել են փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու […]

̰
Հրդեհ Նոր Արեշ փողոցում

16:50 02.06.2022

Հունիսի 2-ին՝ ժամը 15։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 22-րդ փողոցում գտնվող շինություններից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին:

̰
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է խոշոր գումարով դրամապանակ

16:38 02.06.2022

Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական: Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ուղևորներին հորդորում է առավել զգոն և ուշադիր լինել […]

̰
Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակը

16:33 02.06.2022

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։ Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

16:26 02.06.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերն իրականացնելու նպատակով: Նախատեսվում է, մասնավորապես, միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ աշխատանքի և […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում իրականացված ստուգումների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել

16:20 02.06.2022

𝟐𝟎𝟐𝟐 թվականի գործունեության տարեկան ծրագրով առաջին եռամսյակում իրականացվել է 𝟔𝟖 ստուգում։ Միաժամանակ իրականացվել է ոչ պլանային 𝟏𝟎 ստուգում՝ 𝟕-ը` Երևանում, 𝟐-ը` Կոտայքի և 𝟏-ը Շիրակի մարզերում։ Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 𝟕𝟖 ստուգում, որից 𝟐𝟒-ը՝ Երևանում, 𝟏𝟎-ական՝ Սյունիքի և Արմավիրի մարզերում, 𝟕-ը՝ Կոտայքի մարզում, 𝟓-ը՝ Գեղարքունիքում, 𝟒-ական՝ Արագածոտնում, Արարատում, Շիրակում և Տավուշում, 𝟑-ական՝ Լոռու և Վայոց […]

̰
Զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

18:30 01.06.2022

N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։ Բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողներին ներկայացվել են ծառայության ընթացքում զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, պայթուցիկ նյութերի պահպանման և շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։

̰
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարն այցելել է երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն

18:29 01.06.2022

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» և «Երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություն»: Նախարարը ծանոթացել է նորածինների և մայրիկների առողջությանը, նվերներ բաժանել նրանց, բժշկական անձնակազմի հետ քննարկել ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ […]

̰ ̰
̰
Սմարթ կանգառների ստեղծումից մինչև խաղահրապարակների վերանորոգում․ մարզաբնակ երիտասարդների՝ համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերն ստացել են անհրաժեշտ ֆինանսավորում

18:21 01.06.2022

Սմարթ կանգառների ստեղծումից մինչև խաղահրապարակների վերանորոգում․ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բնակվող 20 երիտասարդներ այսօր ներկայացրել են իրենց համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր և վերջիններիս իրականացման նպատակով՝ ստացել անհրաժեշտ ֆինանսավորում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Երիտասարդների գաղափարները ծրագրերի են վերածվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի […]

̰ ̰
BACK_TO_TOP