11:25 05.04.2022
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այն երկրները, որոնք կշրջանցեն հակառուսական պատժամիջոցները կամ կաջակցեն Ռուսաստանի Դաշնությանն Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու հարցում, կբախվեն լուրջ հետևանքների։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Առանց որևէ կոնկրետ երկրի անուն նշելու, մենք հստակ հասկացրել ենք, որ այն պետությունները, որոնք փորձում են շրջանցել […]
10:50 05.04.2022
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է apsny.ge-ն։ Վրաստանի խորհրդարանի նախագահը Հայաստանում հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ծրագրված է նաև Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
10:38 05.04.2022
Ավելի քան 30 պատգամավորներից բաղկացած Կոնգրեսի երկկուսակցական խումբը Բայդենի վարչակազմին հորդորում է ավելացնել ուկրաինացի զինվորականներին մատակարարվող զենքի քանակը։Այս մասին ապրիլի 5-ին հայտնել է CNN-ը՝ հղում անելով նախագահին հասցեագրված նամակին։ Կոնգրեսականներ Էնդի Քիմը, Ջեյսոն Քրոուն և Փիթեր Մեյերն ԱՄՆ նախագահից պահանջում են ուկրաինական կողմին տրամադրել «երկիր-օդ» դասի հրթիռներ, կործանիչներ և հականավային հրթիռներ։ Նրանք իրենց պահանջները հիմնավորում […]
10:22 05.04.2022
ԱՄՆ իշխանությունները մտադիր են այս շաբաթ հայտարարել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մասին, Վաշինգտոնը նման քայլերը համակարգում է Եվրոպայում իր դաշնակիցների հետ։ Այս մասին երկուշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Այս շաբաթ կարող եք ակնկալել հետագա պատժամիջոցների մասին հայտարարություններ՝ տնտեսական ճնշման լրացուցիչ տարրերի մասին», – […]
12:59 04.04.2022
Ապրիլյան ցուրտը ստիպել է Եվրոպային օգտագործել ստորգետնյա պահեստների գազի պաշարները: Ըստ Gas Infrastructure Europe ասոցիացիայի տվյալների՝ մարտի 22-ից մինչև մարտի 30-ը ԵՄ գազի պահեստներում արձանագրվել էր գազի պաշարների մակարդակի աճ, սակայն մարտի 31-ից կրկին դուրսբերում է սկսվել։ Ապրիլի 2-ի տվյալներով՝ պաշարները նվազել են 26,29%-ով։ Ապրիլի սկիզբն այս տարի բավականին ցուրտ էր Եվրոպայում՝ վերջին տարիների նույն […]
12:49 04.04.2022
«Աշխարհում ոչ մի երկրի կառավարություն իր քաղաքացիներին կոչ չի անում գնալ Ուկրաինա և մասնակցել ռազմական գործողություններին»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, եվրոպական երկրների ղեկավարները կոչ են արել իրենց քաղաքացիներին այլ կերպ համերաշխություն հայտնել։ «Ես միանում եմ համաշխարհային առաջնորդների այս կոչին և ևս մեկ անգամ ուզում […]
11:40 04.04.2022
Լատվիական Latvijas Gāze ընկերությունը հնարավոր է համարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման անցումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ ֆորմալ կերպով ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը և հնարավոր է թվում։ Latvijas Gāze-ն հայտարարել է, որ իրենք շարունակում են վերլուծել մատակարարումների համար առաջարկվող վճարման եղանակը՝ ինչպես իրավական, այնպես էլ բիզնես […]
10:53 04.04.2022
Բրիտանական ոստիկանությունը երեք օրում Լոնդոնում ձերբակալել է ավելի քան 200 ցուցարարի, ովքեր խափանել են նավթային տերմինալների աշխատանքը, հայտնում է Sky News-ը։ Ցուցարարների բողոքը վերաբերել է էներգակիրների գնաճին Ուրբաթ օրվանից էկոակտիվիստներն արգելափակել էին նավթի արդյունաբերության օբյեկտները՝ պահանջելով կառավարությունից դադարեցնել ածխաջրածնային վառելիքի օգտագործումը: Կիրակի օրը ցուցարարները ներխուժել էին Հերթֆորդշիրի նավթային տերմինալ, փակել այն՝ ստիպելով դադարեցնել աշխատանքը: Ոմանք […]
08:35 04.04.2022
Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել ապրիլի 4-ին՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում «ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի պատճառով»։ Այս մասին Telegram-ում հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ապրիլի 3-ին Ուկրաինայի իշխանությունները, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մասին (մոտ 400 մարդու սպանության […]
23:45 03.04.2022
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովը պատրաստ է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին հրավիրել Մոսկվա՝ քննարկելու Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հարցը, ասել է գերատեսչության ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Նա նշել է, որ ապրիլի 4-ին Դաշնային խորհուրդը հերթական նիստն է անցկացնելու՝ կապված Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների հետ։ Հանձնաժողովի անդամները կքննարկեն իրենց գործունեության ազդեցությունը Ռուսաստանում համաճարակաբանական իրավիճակի վրա։ «Պետդումայի […]
22:56 03.04.2022
«Ռուսաստանի Դաշնության մարտական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի 42 ռազմական օբյեկտ»,-, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա պարզաբանել է, որ ոչնչացվել են զենիթահրթիռային համակարգերի երեք կայան, այդ թվում՝ մեկ Buk-M1 և երկու Osa-AKM, մեկ հրետանային մարտկոց, բազմակի հրթիռային համակարգերի երկու կայանք, հրթիռային և հրետանային զենքի և զինամթերքի երկու […]
22:05 03.04.2022
Ուկրաինայի հակամարտությունը հեռու է ավարտվելուց, ԱՄՆ-ն այս իրավիճակում կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել։ Թեև Միացյալ Նահանգները չի միջամտում Ուկրաինայի քաղաքական ապագային, սակայն ռազմական աջակցությունը երկրին կշարունակի: Այս մասին կիրակի օրը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնը։ Քլեյնը չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Մոսկվայի և Կիևի […]
21:50 03.04.2022
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան դեռ ոչ մեկից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, չի ստացել անվտանգության երաշխիքներ, որոնք նա փնտրում է Ռուսաստանի հետ հարցերի կարգավորման համար։ «Մենք շատ շնորհակալ ենք Միացյալ Նահանգներին աջակցության համար: Սա իսկապես շատ նշանակալի օգնություն է: Բայց ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, մենք դեռ ոչ մեկից չենք ստացել դրանք: Մենք պետք է […]
20:48 03.04.2022
Արևելյան Չինաստանի գիտնականները հնարավոր է՝ հայտնաբերեն օմիկրոն շտամի նոր տարբերակ: Այս մասին կիրակի օրը հայտնել է Շանհայի տեղեկատվական Shine ռեսուրսը: Նոր տարբերակը նշվել է omicron BA.1.1 տարբերակով: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ, վերլուծություններ և համեմատություններ։ Օմիկրոնի նոր տարբերակի առաջացման վերաբերյալ նախնական եզրակացությունները հիմնված են գիտնականների՝ COVID-19 գենոմի տվյալների բանկերում բարձր […]
23:20 01.04.2022
Մեծ Բրիտանիայում եկեղեցու վերականգնմամբ զբաղվող բանվորները գտել են եկեղեցական խմբում երգող տղայի 125 տարի առաջ թաքցրած գրությունը: Այս մասին հայտնել է Daily Mirror-ը։ Նամակը հայտնաբերվել է Թայն և Վիրում գտնվող Սանդերլենդի ծխական եկեղեցու վերականգնման ժամանակ։ Մասնագետներին հաջողվել է պարզել, որ այն գրվել է 1897 թ, հեղինակը 13-ամյա Ուիլյամ Էլիոթն է: Նա թուղթն ամրացրել էր եկեղեցու […]
15:13 01.04.2022
Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Բրայան Դիզը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է համոզել Չինաստանին և Հնդկաստանին հանել պահուստային նավթի պաշարները՝ շուկայում առաջարկը մեծացնելու համար։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Դիզի խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել այն երկրների հետ, որոնք Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԱ) անդամ չեն՝ մասնավորապես Չինաստանի հետ։ «Եվ մենք կշարունակենք դա անել»,- վստահեցրել է […]
11:30 01.04.2022
Երեկ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ հանրապետությունը մտադիր է մտնել Ռուսաստանի կազմ և միավորվել Հյուսիսային Օսիայի հետ։ ԱՄՆ-ը չի ճանաչի Հարավային Օսիայի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեն: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք չենք ճանաչի Ռուսաստանի կամ [հարակից] ուժերի կողմից վրացական տարածքը բաժանելու ջանքերի արդյունքները»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է նրա […]
09:52 01.04.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրերի կնքման հարցում Մեծ Բրիտանիան ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերում, քան ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան։ Այս մասին գրում է The Times-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բրիտանական կառավարության աղբյուրի համաձայն՝ Լոնդոնը մտահոգված է, որ արևմտյան այլ երկրներ պատրաստ են Կիևին մղել զիջումների Մոսկվային։ Բրիտանիայում նրանք չեն ձգտում կարճաժամկետ հեռանկարում հասնել երկու երկրների միջև […]
22:58 31.03.2022
Ապրիլի 7-ից Disney-ն ամբողջությամբ կասեցնում է իր ֆիլմերի վարձույթը ռուսական կինոթատրոններում, հայտնում է Film Distributor Bulletin-ը (BK)՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ընդ որում, սահմանափակումը կտարածվի ինչպես արտասահմանյան «Մահը Նեղոսի վրա», այնպես էլ ռուսական ՝ «Мистер Нокаута» նախագծի վրա:
20:03 31.03.2022
Եվրամիության բարձրագույն ղեկավարությունը հայտնվել է ՌԴ սև ցուցակում. Նրանց մուտքը Ռուսաստանի տարածք արգելված է։ Նման գործողությունները ձեռնարկվում են որպես պատասխան ԵՄ պատժամիջոցներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Թե կոնկրետ ովքեր են հայտնվել պատժամիջոցների ցանկում, հաղորդագրությունում չի նշվում։ Գերատեսչությունը հավելել է, որ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ նոտա է փոխանցվել Մոսկվայում ԵՄ պատվիրակությանը։ «Սահմանափակումները վերաբերում […]
19:40 31.03.2022
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը քառակողմ հռչակագիր են ստորագրել «Տրանսկասպյան արևելք-արևմուտք միջանցքի վերաբերյալ»՝ ընդգծելով Անդրկասպյան արևելք-արևմուտք միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի հզորացմանն ուղղված քայլերը: Տեղեկությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Նրանց խոսքերով՝ հռչակագրում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների զարգացման և տարանցիկ ներուժի ավելացման, միջազգային տրանսպորտային […]
19:25 31.03.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ «ոչ բարեկամ երկրներին» գազի մատակարարումների հաշվարկները կիրականացվեն ռուբլով։ Գազի վաճառքի նոր կանոնները ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից։ Հրամանագրում ասվում է, որ ռուբլով հաշիվների բացման լիազորություն է ստացել «Գազպրոմբանկը»։ Ստորագրված փաստաթղթի հիման վրա ռուսական գազի կապալառուներին առաջարկվում է հետևյալ սխեման. նրանք արժույթը փոխանցում են «Գազպրոմբանկ»-ում բացված հատուկ […]
18:30 31.03.2022
Ավստրիական նավթի և գազի OMW Petrom ընկերությունը Վրաստանում կիրականացնի ուսումնասիրություններ բնական գազ և նավթ արդյունահանելու նպատակով, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը հանդիպել է ավստրա-ռումինական OMW Petrom ընկերության պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է OMW Petrom-ի գործունեությունը Վրաստանում, որը նախատեսում է Վրաստանի սևծովյան ավազանում գտնվող բնական գազի […]
17:55 31.03.2022
Ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր Իսպանիան Ուկրաինա է ուղարկել տասը ինքնաթիռ՝ զենքով, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ «Ներկա դրությամբ մենք հարձակողական զինատեսակներով տասը ինքնաթիռ ենք ուղարկել Ուկրաինա: Մենք միշտ ասել ենք՝ մենք այս նյութը կուղարկենք օրինական պաշտպանության համար, երբ Ուկրաինան խնդրի»,- ասել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը: Նախարարի խոսքերով՝ ռազմական առաքումները պետք […]
12:38 31.03.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չորեքշաբթի օրը զրուցել է ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու համար։ «Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման վրա, երեկ ես բանակցություններ եմ վարել Լավրովի և Կուլեբայի հետ այդ հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված […]
11:35 31.03.2022
Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ՀԱԾ) մշակել է օրենքի նախագիծ, որն արգելում է արտարժույթով պայմանագրային գների սահմանումը։ Այն ներկայացվել է քաղաքացիական օրենսդրության կոդավորման և կատարելագործման նախագահական խորհրդի քննարկմանը, հայտնում է РБК-ն։ Գործակալությունը կոչ է արել ամբողջությամբ արգելել Ռուսաստանի ներսում արժույթի կամ համաշխարհային ապրանքային ինդեքսների հետ կապված պայմանագրերը: Սա կարող է հանգեցնել ապրանքների լրիվ կանխավճարի ներդրմանը և […]
08:20 31.03.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վրաստանից hետ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ Կիևին օգնելու հարցում այդ երկրի հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրա տեսաուղերձին։ «Կան մարդիկ, ովքեր ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար։ Չի լինի զենք, պատժամիջոցներ, սահմանափակումներ ռուսական բիզնեսի համար. խնդրում եմ այլ աշխատանք […]
12:48 30.03.2022
Անցած 24 ժամվա ընթացքում կատարված թեստավորումների արդյունքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 553 նոր դեպք։ Մինչ օրս հանրապետությունում հայտնաբերված COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը 1 647 796 է։ Անցած մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 1021 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է 1623453-ի։ Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 9 նոր դեպք։ Համաճարակի սկզբից […]
12:45 30.03.2022
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կարծում է, որ ճիշտ կլինի ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը, առաջարկում է ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական պետություններն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար, դրանում ոչ մի ողբերգություն չկա, իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: <…> Եթե […]
12:23 30.03.2022
Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին չինական Թունսի քաղաքում կայացած բանակցությունների ժամանակ նշել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների հակաարդյունավետությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, փոխանցում է РИА Новости-ն։ Գործընկերները քննարկել են նաև գլոբալ և տարածքաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցեր, ներառյալ ընթացիկ իրադրությունն Աֆղանստռանում, […]