Մոսկվան ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել՝ կապված ուկրաինական Բուչա քաղաքից հրապարակված սկանդալային տեսանյութի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Մոսկվան ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել՝ կապված ուկրաինական Բուչա քաղաքից հրապարակված սկանդալային տեսանյութի հետ

08:35 04.04.2022

Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել ապրիլի 4-ին՝ Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում «ուկրաինացի արմատականների բացահայտ սադրանքի պատճառով»։ Այս մասին Telegram-ում հայտնել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Ապրիլի 3-ին Ուկրաինայի իշխանությունները, ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների մասին (մոտ 400 մարդու սպանության մասին է խոսքը), որոնք իբր տեղի էին ունեցել Կիևի մերձակայքում գտնվող Բուչա քաղաքում։ Հրապարակվել էր տեսանյութ, որտեղ քաղաքի փողոցներում երևում էին արյունոտ դիակներ։

Ռուսաստանում այս կադրերը կեղծ են անվանել՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ դիակները «շարժվում են», ինչից կարելի է ենթադրել, որ դա բեմականացված է: ՌԴ ՊՆ-ն Բուչայում զանգվածային սպանությունների մեղադրանքներրը համարել է սադրանք:

Մոսկվայում նաև նշվել են, որ մարտի 31-ին Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հաստատել է, որ քաղաքում ռուս զինվորներ չկան, սակայն չի հիշատակել փողոցներում կապված ձեռքերով գնդակահարված բնակիչների մասին։

Տեղի ունեցածի հետ կապված միջազգային արձագանքը եղել է շատ խիստ: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կոչ է արել շտապ կարգով հրավիրել ԵՄ գագաթնաժողով՝ Ռուսաստանին մեղադրելով ռազմական հանցագործությունների մեջ։ Կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ և խստորեն պատժել մեղավորներին: Լեհաստանի վարչապետը նաև կոչ է արել խստացնել հակառուսական պատժամիջոցները և Ուկրաինային զենք մատակարարել։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել միջազգային հանրությանն ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Բուչա՝ տարածված կադրերը համարելով «սարսափելի և սահմռկեցուցիչ»: Ուկրաինայի նախագահ Զելենսկին Բուչա է հրավիրել Անգելա Մերկելին ու Նիկոլա Սարկոզիին՝ նշելով, որ  ցանկանում է ստեղծել արդարադատության հատուկ մեխանիզմ՝ ուկրաինացի և օտարերկրյա փորձագետների ներգրավմամբ։ Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Բուչայի իրադարձությունների հետ կապված։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իր հերթին չի բացառել հակառուսական նոր պատժամիջոցների ընդունումը՝ կապված տեսանյութի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP