TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Ռուսաստանը հայտարարել է Ղրիմից 10 ռազմական շարասյան դուրսբերման մասին

12:59 17.02.2022

Ղրիմից հեռացել է մոտ տասը ռազմական շարասյուն՝ չափազանց մեծ, ծանր և վտանգավոր բեռներով։ Փետրվարի 17-ին այս մասին  հայտնել է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգին: Հաղորդվում է, որ զորավարժությունների ավարտից հետո Արևմտյան ռազմական օկրուգի տանկային ստորաբաժանումներն անձնակազմով և զինտեխնիկայով սկսել են տեղափոխվել մշտական ​​տեղակայման վայրեր։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ […]

̰
«Ձախողված փորձ». Էրդողանը նշել է տնտեսության գլխավոր խնդիրը

12:55 17.02.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնաճն անվանել է Թուրքիայի տնտեսության գլխավոր խնդիրը: Թուրքիայի իշխանությունները նախատեսում են քայլեր ձեռնարկել գնաճի դեմ պայքարելու համար։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Հիմա մեր հիմնական խնդիրը բարձր գնաճն է։ Մենք էլ կհաղթահարենք»,- ասել է  նա՝ առաջնահերթություն անվանելով այն։ Էրդողանի խոսքով՝ թուրքական իշխանությունները հետեւելու են, թե արդյո՞ք հիմնական պարենային ապրանքների […]

̰
Թուրքիան փետրվարի 26-ին կբացի Դարդանելի նեղուցով անցնող ամենաերկար կամուրջը

12:17 17.02.2022

Փետրվարի 26-ին Թուրքիայում կբացվի Դարդանելիով անցնող աշխարհի ամենաերկար կամուրջը՝ Canakkale 1915-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այն հեռարձակվել է թուրքական հեռուստատեսությամբ, հայտնում է RIA Novosti-ն։ Կամուրջը կառուցվում է 2017 թվականի մարտից։ Երկարությունը կկազմի 3,7 կիլոմետր, այն կդառնա Մալկարա-Չանաքքալե մայրուղու 101-րդ կիլոմետրի կարևոր օղակը։ Այն կունենա ամենաերկար կենտրոնական բացվածքն աշխարհում՝ 2023 մետր: Աշտարակների և […]

̰
Եվրոպական 25 քաղաքներում ակցիաներ կանցկացվեն՝  հաջակցություն Ուկրաինայի

10:48 17.02.2022

Փետրվարի 18-20-ը եվրոպական 25 քաղաքներում տեղի կունենա STAND WITH UKRAINE «Կանգնենք Ուկրաինայի կողքին» ակցիան։ Այն կոչված է ցույց տալու աշխարհին, որ Ուկրաինան Եվրոպայի կարևոր մասն է, և Եվրոպան պետք է պահպանի միասնությունն ու համերաշխությունը Ուկրաինայի հետ այս դժվար պահին։ Հանրահավաքների մեծ մասը կլինի շաբաթ օրը։ Ընդհանուր առմամբ, կհնչի Ուկրաինայի օրհներգը, իսկ ազգային դրոշը կծածանվի եվրոպական […]

̰
Թուրքիայի տնտեսության ազդեցությանը դիմակայելու համար Վրաստանն ու Հայաստանը պետք է զարգացնեն համագործակցությունը. Նաչկեբիա

09:42 17.02.2022

Տարածաշրջանային համագործակցության զարգացումն անհրաժեշտ է առաջին հերթին փոքր պետությունների՝ Վրաստանի և Հայաստանի համար։ Այս մասին ասել է պրոֆեսոր, Ահաբեկչության և քաղաքական բռնության հետազոտման վրացական կենտրոնի տնօրեն Բադրի Նաչկեբիան։ Փորձագետը Sputnik Georgia-ի մամուլի կենտրոնում խոսել է այն ոլորտների մասին, որոնցում անհրաժեշտ է խորացնել համագործակցության մակարդակը։ Բադրի Նաչքեբիայի խոսքով, տարածաշրջանային հսկայի՝ Թուրքիայի, և ոչ միայն Թուրքիայի տնտեսության […]

̰
Բայդենը համաձայնել է Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​լուծման Պուտինի գաղափարին

10:52 16.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում դիվանագիտական ​​ճանապարհով գնալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկներին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է հեռուստաուղերձում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը եվրոպացի գործընկերների և դաշնակիցների հետ միասին պետք է աշխատեն իրավիճակի դիվանագիտական ​​լուծման ուղղությամբ: «Երեկ Ռուսաստանի կառավարությունը հրապարակավ առաջարկեց շարունակել դիվանագիտությունը: Ես համաձայն եմ, մենք […]

̰
Մենք անդունդի եզրին ենք, բայց դեռ ժամանակ կա, որ նախագահ Պուտինը հետքայլ անի. Ջոնսոն

10:44 15.02.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անվանել է «շատ, շատ վտանգավոր» և կոչ է արել Վլադիմիր Պուտինին նահանջել անդունդի «եզրից», քանի որ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին կենտրոնացված է մոտ 130 հազար զինվորական և ծանր սպառազինություն, փոխանցում է The Mirror-ը։ «Սա շատ, շատ վտանգավոր, բարդ իրավիճակ է: Մենք անդունդի եզրին ենք, բայց դեռ ժամանակ […]

̰
Պետդուման ՆԱՏՕ-ի ընդլայնումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի հետ

10:19 15.02.2022

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը BBC ռադիոկայանի եթերում ՆԱՏՕ-ի ընդլայնումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի հետ։ Նրա խոսքերով՝ Դաշինքի մոտեցումը ռուսական սահմաններին նույն մարտահրավերն է, ինչ Հիտլերը ԽՍՀՄ-ի համար։ Պատգամավորի խոսքով՝ Մոսկվան դեռ սպասում է անվտանգության երաշխիքների իր առաջարկների վերաբերյալ Վաշինգտոնի կողմից կառուցողական պատասխանի, սակայն չի պատրաստվում «հավերժ սպասել»։ Նրա հայտարարությամբ՝ Ռուսաստանն […]

̰
Նավթի գները հասել են 2014 թվականի մակարդակին

09:26 15.02.2022

WTI ամերիկյան թեթև նավթի գինը հասել է 2014 թվականի սեպտեմբերի մակարդակին՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 95 դոլարը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։ Մոսկվայի ժամանակով 22:25-ի դրությամբ՝ մարտյան ֆյուչերսների արժեքն իր գագաթնակետին է հասել է՝ մեկ բարելի դիմաց արձանագրելով 95,5 դոլար արժեք։ Հյուսիսծովյան Brent նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսները հասել են 96,5 դոլարի։ Ավելի վաղ Bloomberg-ի […]

̰
Կանադան Ուկրաինային կտրամադրի մի քանի միլիոն դոլարի մահաբեր զենք

08:20 15.02.2022

Կանադայի իշխանություններն Ուկրաինային կտրամադրեն 7,8 մլն կանադական դոլարի (6,1 մլն ԱՄՆ դոլար) մահաբեր զենք և զինամթերք։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է CTV News-ը։ Կանադացի քաղաքական գործիչը նաև հավելել է, որ հավանություն է տվել 500 միլիոն կանադական դոլարի (մոտ 390 միլիոն դոլար) լրացուցիչ վարկի տրամադրմանը՝ Ուկրաինայի տնտեսական կայունությանն աջակցելու համար։ Այս […]

̰
Թբիլիսիի քովիդ-հիվանդանոցից հիվանդը ցած է նետվել

08:00 15.02.2022

Թբիլիսիի համալսարանական քովիդ կլինիկայի 5-րդ հարկի պատուհանից հիվանդը ցած է նետվել: 52-ամյա տղամարդը տեղում մահացել է: Հիվանդանոցում հետաքննություն է սկսվել: Բուժող բժշկի հայտարարությամբ՝ տղամարդու վիճակը բավարար էր: Նա բուժվել էր կորոնավարակից: Հոգեկան խնդիրներ չուներ: Պատրաստվում էին նրան դուրս գրել: Արարքի դրդապատճառներն անհայտ են: Նշվում է, որ տղամարդը եղել է ներքին տեղահանված։ Հիվանդանոցի բակում մեկ այլ […]

̰
Պենտագոնն արձագանքել է Ուկրաինայի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին

23:55 14.02.2022

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ողջունել է Լավրովի խոսքերը Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական ​​կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: CNN-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է Լավրովի խոսքերը, ով ՌԴ նախագահի հետ հանդիպմանը վստահություն է հայտնել անվտանգության խնդիրների բանակցային լուծման հնարավորությունները պահպանելու հարցում և հանդես է եկել դիվանագիտական ​​ջանքերի «շարունակման և ընդլայնման» օգտին։ «Մենք ողջունում ենք նախարար […]

̰
Ջոնսոնը կոչ է արել բոլոր երկրներին երկխոսել ՌԴ-ի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կանխելու համար

23:05 14.02.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել բոլոր երկրներին երկխոսել Ռուսաստանի Դաշնության հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին վարչապետը երկուշաբթի օրը գրել է Twitter-ի իր էջում։ «Մենք անդունդի եզրին ենք, սակայն ՌԴ նախագահ [Վլադիմիր] Պուտինը դեռ ժամանակ ունի՝ եզրից ետ քայլ անելու: Մենք բոլորին կոչ ենք անում մասնակցել երկխոսությանը և կոչով դիմել Ռուսաստանի […]

̰
Զելենսկին ուղերձով դիմել է ժողովրդին

22:25 14.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ խոսելով փետրվարի 16-ի ներխուժման սպառնալիքի մասին։ Նա ասել է, որ Ուկրաինային «վախեցնում են մեծ պատերազմով», սակայն երկիրը «ուժեղ է, քան երբևէ»։ Զելենսկին նշել է, որ Դոնբասը և Ղրիմը կվերադառնան Ուկրաինայի կազմ, բայց միայն դիվանագիտական ​​ուղիներով։ Զելենսկին դիմել է ուկրաինական լրատվամիջոցներին՝ կոչ անելով աշխատել Ուկրաինայի, այլ ոչ թե երկրից […]

̰
Մյունխենում գնացքներ են բախվել. կան վիրավորներ և զոհ

22:12 14.02.2022

Մյունխենի հարավում բախվել են երկու ուղևորատար գնացքներ: Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, առնվազն 10-ը՝ վիրավորվե: Տեղեկությունները թարմացվում են:

̰
Երկրաշարժը՝ վրացական հեռուստաալիքի եթերում

00:50 14.02.2022

Հայ-վրացական սահմանային գոտում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հզոր ցնցումների տեսանյութը հրապարակվել է Newsach/Dvach Telegram ալիքում։ Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի մայրաքաղաքի բնակիչները երկրաշարժը զգացել են տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Մոսկվայի ժամանակով 21։25-ին)։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր տեղեկություններ է ներկայացրել այսօր տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` […]

̰
Կիևը հանդիպում է խնդրել ՌԴ-ի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ

00:00 14.02.2022

Կիևը խնդրում է 48 ժամվա ընթացքում հանդիպում  կազմակերպել Ռուսաստանի և Վիեննայի փաստաթղթի բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու անվտանգության իրավիճակը։ Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 13-ին, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ «Ռուսաստանը չի պատասխանել Վիեննայի փաստաթղթի մեր խնդրանքին։ Մենք անում ենք հաջորդ քայլը. Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում հանդիպում է հրավիրում Ռուսաստանի Դաշնության և բոլոր […]

̰
Պենտագոնը մտահոգություն է հայտնել Սև ծովում Ռուսաստանի զորավարժությունների կապակցությամբ

23:12 13.02.2022

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սև ծովում ռուսական զորավարժությունները, իբր, կարող են սպառնալ Ուկրաինայի ինքնիշխանությանը։ Կիրակի օրը MSNBC-ին տված հարցազրույցում Քիրբին իր պնդումները հաստատող որևէ ապացույց չի ներկայացրել: «Մենք պետք է դա դիտարկենք այն համատեքստում, ինչ տեղի է ունենում [Ուկրաինայի շուրջ],  որը կարող է սպառնալ Ուկրաինայի ինքնիշխանությանը».-պնդել է նա՝ հավելելով, որ «nույնը վերաբերում […]

̰
Գերմանիայի նախագահ Շտայնմայերը Պուտինին կոչ է արել խաղաղություն հաստատել Եվրոպայում

21:59 13.02.2022

Կիրակի օրը Գերմանիայի նախագահի պաշտոնում վերընտրված  Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր ելույթում  դիմել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին և հորդորել ուղիներ փնտրել մայրցամաքում լարվածությունը նվազեցնելու համար։ «Մեզ հետ փնտրեք ճանապարհ, որը երաշխավորում է խաղաղությունը Եվրոպայում»,- ասել է նա՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ավելի վաղ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը Ռուսաստանին համարել էր Եվրոպայում լարվածության աճի պատասխանատու: Շտայնմայերի խոսքով՝ […]

̰
ԱՄՆ Սենատը Բելառուսին սպառնացել է պատժամիջոցներով՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում

11:54 13.02.2022

ԱՄՆ սենատոր Ջեյմս Լանկֆորդը երկրի Սենատ է ներկայացրել Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Բելառուսի պատասխանատվության մասին օրինագիծը։ Այս մասին հայտնի է դարձել շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին։ «Սենատոր Ջեյմս Լանկֆորդը ներկայացրել է Բելառուսի ագրեսիայի համար պատասխանատվության մասին օրենքը, որպեսզի հետ պահի Բելառուսին՝ թույլ տալ Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Ուկրաինա ներխուժելու համար»,- ասվում է քաղաքական գործչի կայքում: Պատժամիջոցներ […]

̰
Զախարովան մեկնաբանել է Կիևում բրիտանական դրոշը դեսպանատնից հանելու փաստը

11:40 13.02.2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Soloviev Live YouTube ալիքի եթերում անդրադարձել է Կիևում  Բրիտանիայի դեսպանատան շենքից բրիտանական դրոշը հանելու փաստի` նշելով, որ այն դարձել է, իբր, Ռւսաստանի` «Ուկրաինա ռուսական ներխուժման» մասին տեղեկատվական շքերթի մի մաս: Նրա մեկնաբանությամբ` «Դա (դրոշի հանելը. – RT) տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ դեսպանատունը պաշտոնապես դադարեցնում է աշխատանքը»,- մեջբերում […]

̰
Եվս մեկ երկիր Կիևում դադարեցրել է իր դեսպանատան աշխատանքը

10:28 13.02.2022

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը կարգադրել է կասեցնել Կիևում իր դեսպանատան աշխատանքը և կոչ է արել աշխատակիցներին լքել երկիրը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է Ավստրալիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում: «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման պատճառով անվտանգության վատթարացման ֆոնին Ավստրալիայի կառավարությունը հրահանգել է Կիևում դադարեցնել Ավստրալիայի դեսպանատան աշխատանքը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում […]

̰
Պենտագոնը հերքել է ռուսական ջրերում ամերիկյան սուզանավի առկայությունը

10:15 13.02.2022

ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավը չի գտնվել Ռուսաստանի տարածքային ջրերում՝ Կուրիլյան կղզիների մոտ։ Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Պենտագոնում: «Ռուսաստանի պնդումները, թե մենք գործողություններ ենք իրականացնում իր տարածքային ջրերում, չեն համապատասխանում իրականությանը», – ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Քայլ Ռեյնսը:Միաժամանակ, ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ իշխանությունները տեղյակ են Կուրիլյան լեռնաշղթայի […]

̰
Զելենսկին և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

23:51 12.02.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև նորմանդական ձևաչափով (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) և կոնտակտային խմբի շրջանակներում բանակցությունների ակտիվացման ուղիները: Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է շաբաթ օրը Twitter-ում։ «Մենք շարունակեցինք երկխոսությունը Էմանուել Մակրոնի հետ: Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինա կատարած այցի համար: Մենք […]

̰
Կրեմլը բացահայտել է Պուտինի և Մակրոնի զրույցի մանրամասները

23:24 12.02.2022

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցում քննարկվել են Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերի մասին սադրիչ շահարկումների թեման։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ առաջնորդների զրույցի արդյունքներով։ «Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են  իրավիճակը՝ կապված ՌԴ-ի կողմից իբր  Ուկրաինա «ներխուժման» մասին սադրիչ շահարկումների թեման, երբ այն ուղեկցվում է […]

̰
Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարների զրույցը տևել է մոտ 1 ժամ 20 րոպե

23:30 11.02.2022

ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրամիության (ԵՄ) մի շարք պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ տևել է գրեթե 1 ժամ 20 րոպե։ Այդ մասին Սպիտակ տունը հայտնել է լրագրողներին ուրբաթ օրը զրույցից հետո։ Ամերիկյան կողմի այս խորհրդակցությունների արդյունքները դեռևս չեն բացահայտվել։ Ինչպես ավելի վաղ նշել էր Սպիտակ տունը, Կանադայի վարչապետից բացի, պետք է մասնակցեին Ֆրանսիայի, […]

̰
Իտալիայում հերթական անգամ ժայթքել է Էտնա հրաբուխը

23:23 11.02.2022

Երեկոյան և ուրբաթ գիշերը Սիցիլիայում տեղի է ունեցել Էտնա հրաբխի հերթական ժայթքումը: Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավ-արևելյան խառնարանում՝ մոտ 2900 մետր բարձրության վրա՝ ութ կիլոմետր բարձրության վրա երկինք նետելով մոխիր և ծուխ։ Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային […]

̰
Զախարովան մեկնաբանել է Ստոլտենբերգի՝ ռազմական հակամարտության ռիսկի մասին խոսքերը

21:49 11.02.2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրումը պատրվակ է ստեղծում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը զարգացնելու համար։ Ուրբաթ օրը դիվանագետն իր Telegram ալիքում գրել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ Եվրոպայում նոր ռազմական հակամարտության վտանգ կա՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ։ Նաև հայտարարել է Ուկրաինայում […]

̰
Մոսկվայում մեծ սառցաբեկոր է ընկել երեխայի մանկասայլակի վրա․ մայրն ու երեխան հոսպիտալացվել են

16:55 11.02.2022

Մոսկվայի  հյուսիս-արևմուտքում  խանութներից մեկի մոտ մեծ սառցաբեկոր է ընկել տանիքից յոթ ամսական երեխայի մանկասայլակի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին խանութներից մեկի մոտ: «Известия»-ի տեղեկությամբ` խանութից դուրս գալով՝ մայրը որդուն դրել է շքամուտքում տեղադրված մանկասայլակի մեջ և բացել է սայլակի գլխածածկոցը։ Այդ պահին տանիքից սառցաբեկորն ընկել է մանկասայլակի վրա: Կինը և նրա որդին հոսպիտալացվել […]

̰
Համավարակը դեռ չի ավարտվել․ ԱՀԿ

16:48 11.02.2022

«Համավարակը դեռ չի ավարտվել»,- ասել է ԱՀԿ խոսնակ Սումիա Սվամինաթանը։ Նա նախազգուշացրել է COVID-19-ի նոր տարբերակների սպառնալիքի մասին: Այդ մասին գրում է Reuters-ը։ «Մենք հետևում ենք վիրուսի զարգացմանը, մուտացիային: Այնպես որ, մենք գիտենք, որ կլինեն նոր տարբերակներ, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն, ուստի,  մենք չենք մոտեցել համաճարակի վերջին»,- ասել է կազմակերպության գլխավոր գիտնականը։ Կորոնավիրուսի «Օմիկրոնի» […]

̰
BACK_TO_TOP