TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+9.09 oC
Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Իրաքի հյուսիսում անօդաչուի հարձակման հետևանքով 3 մարդ է տուժել

09:37 09.06.2022

Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում (Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք)՝ ԱՄՆ գլխավոր հյուպատոսության մոտ, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է SHAFAQ News-ը՝ հղում անելով ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային վարչությանը: Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ՝ Էրբիլ-Պերմամ մայրուղու վրա: Տուժել է 3 մարդ, վնասվել են մի քանի խանութներ, մեքենաներ:      

̰
ԱՄՆ-ը սպառնում է հզոր պատասխան տալ, եթե ԿԺԴՀ-ն նոր միջուկային փորձարկում իրականացնի

00:18 09.06.2022

Սպիտակ տունը նշում է, որ Փհենյանի քայլերը միայն ամրապնդում են Վաշինգտոն-Սեուլ-Տոկիո դաշինքը: ԱՄՆ իշխանությունները հզոր պատասխան կտան, եթե ԿԺԴՀ-ն նոր միջուկային փորձարկում իրականացնի՝ Փհենյանի հրթիռների արձակումները միայն ամրապնդում են Վաշինգտոնի, Սեուլի և Տոկիոյի միջև դաշինքը:Այս մասին չորեքշաբթի լրագրողների համար նախատեսված ճեպազրույցումհայտարարել է ԱՄՆ  Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մենք շարունակում ենք վերահսկել և արձագանքել […]

̰
Տղամարդը մերկ ձեռքերով հետ է մղել կոկորդիլոսի հարձակումը

12:42 07.06.2022

Մալայզիայի Կուչինգ քաղաքի բնակչին հաջողվել է փախչել իր վրա հարձակված կոկորդիլոսից։ Այս մասին հայտնում է TRP-ն։ Կոկորդիլոսի հարձակումը 54-ամյա Բորի Ջալիի վրա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա վերանորոգում էր գետի ափի մոտ գտնվող իր տան տանիքը: Անսպասելի «հյուրից» պաշտպանվելու համար տղանարդը սկսել է հարվածել կոկորդիլոսի գլխին: Մի քանի հարվածներից հետո սողունը սեղմել է […]

̰
Խերսոնի մարզում հանրաքվե կանցկացվի ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով

11:33 07.06.2022

Խերսոնում հանրաքվե կանցկացվի՝ երկրամասը Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Խերսոնի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։ «Իհարկե, դա կլինի պլեբիսցիտ, դա կլինի ժողովրդի կամքը»,- ասել է նա՝ հավելելով, որ դրան կհաջորդեն ընտրությունները: Ավելի վաղ Խերսոնի շրջանի իշխանությունները հայտարարել էին երկրամասի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու ցանկության մասին։  

̰
Անտարկտիդայի սառույցների տակ կենդանի արարածներ են հայտնաբերվել

09:47 07.06.2022

Նորզելանդացի գիտնականների խումբը կենդանի էկոհամակարգ է հայտնաբերել Անտարկտիդայի սառույցների տակ՝ 500 մետր խորության վրա: Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հետազոտական ​​աշխատանքների ընթացքում փորձագետները հորատել են 500 մետրանոց սառույցը, որի տակ թաքնված է եղել գետաբերանը: Ինչ-որ պահի գիտնականները նկատել են փոքր հոդվածոտանիների մի ամբողջ խումբ: Կենդանի արարածների երկարությունը հասնում էր հինգ միլիմետրի։ Ավելի մանրամասն ուսումնասիրությամբ […]

̰
Ուկրաինան զիջումների կգնա Ռուսաստանի հետ նոր համաձայնագրում

09:36 07.06.2022

Կիևը պատրաստ է զիջումների Մոսկվայի հետ հաջորդ բանակցություններում: Նոր համաձայնագրում չի քննարկվի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը։ Այս մասին «Известия»-ին հայտնել է բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ «տարածաշրջանի բնակիչների ճնշող մեծամասնությունն աջակցում է Ռուսաստանին, և որ Մոսկվայի համար փակ է մնում նաև Ղրիմի և Դոնբասի կարգավիճակի հարցը», ասվում է հոդվածում։ Ըստ հրապարակման զրուցակիցների՝ գործընթացը կախված կլինի […]

̰
Մեծ Բրիտանիան այսօր կարող է սկսել Բորիս Ջոնսոնին անվստահության քվեի քննարկման գործընթացը

13:29 06.06.2022

Պահպանողական կուսակցության առաջնորդ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության քվեի ընթացակարգը կարող է սկսվել արդեն հունիսի 6-ին, այսօր առավոտյան Twitter-ում հայտնել է ITV հեռուստաալիքի խմբագիր Փոլ Բրենդը։ Ըստ այդմ, համապատասխան հայտարարությունը պետք է անի 1922 կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեյդին: Անվստահության քվեն կանցնի, եթե 54-ից ավելի պահպանողական պատգամավորներ պաշտոնապես պահանջեն առաջնորդից հեռանալ պաշտոնից: The Sunday […]

̰
Չեռնոգորիան հրաժարվել է միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին

08:09 06.06.2022

Պոդգորիցայում Ռուսաստանի դեսպան Վլադիսլավ Մասլեննիկովը հաստատել է, որ Չեռնոգորիայի իշխանությունները հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար: Սերբական Vecherniye Novosti թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան փակել են Սերբիայի ուղղությամբ իրենց օդային տարածքը Լավրովի ինքնաթիռների համար։ Ավելի ուշ Սոֆիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հաստատել է, որ […]

̰
Ամերիկացի գեներալը խոսել է ՌԴ  ԶՈԻ-ի հզոր մարտունակության մասին

23:15 05.06.2022

Ուկրաինայում իրավիճակն այսօրվա դրությամբ ամենևին էլ Կիևի ռեժիմի օգտին չէ։ Այս մասին հունիսի 4-ին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության նախկին փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թվիթին՝ Համաշխարհային գործերի խորհրդում իր ելույթի ժամանակ:Նրա խոսքերը մեջբերում է այս կազմակերպության կայքը,հաղորդում է Ռեգնում գործակալությունը: «Կարծում եմ, որ Դոնբասի պատերազմը շրջվում է ռուսների օգտին»,- ասել է նա՝ հավելելով, որ […]

̰
Աշխարհում հաստատվել է կապիկների ջրծաղիկի 780 դեպք

23:11 05.06.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է աշխարհում կապիկների ջրծաղիկի լաբորատոր հաստատված 780 դեպքի մասին, ասվում է կազմակերպության կայքում շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։Այսպիսով, մայիսի 29-ից հաստատված դեպքերի թիվն ավելացել է 523-ով, գրում է ԱՀԿ-ն։ Դրանք գրանցվել են 27 երկրներում, որոնք այս հիվանդության համար էնդեմիկ չեն, նշում է կազմակերպությունը։ Նրանցից շատերում վարակները կապված […]

̰
Որքա՞ն ժամանակ կարելի է փոխներարկումներ անել այն մարդուն, ով սնունդ չի ընդունում.Սաակաշվիլիի մայրը

22:50 05.06.2022

Նա հիմնականում անկողնային ռեժիմում է.փոխներարկում է ստանում: Ինչպես միշտ, նա թույլ է, և ես հաստատ գիտեմ, որ դա երկար չի տևի։ Որքա՞ն ժամանակ կարելի է փոխներարկում անել չուտող մարդուն: Գուցե նրանք պետք է այլ որոշում կայացնեն: Մարդը օգնություն է խնդրում,– լրագրողներին ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան՝  «Վիվամեդ» կլինիկայում Սահակաշվիլիին այցելելուց […]

̰
Հունգարիայի խորհրդարանի նախագահ. Զելենսկին տառապում է հոգեկան խանգարումով

22:29 05.06.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի խոսնակ Լասլո Կևերը HirTV-ին տված հարցազրույցում։ Նա մատնանշել է նախկին խորհրդային հանրապետության ղեկավարի ոչ լիովին համարժեք պահվածքը միջազգային ասպարեզում։ «Ես չեմ հիշում, որ օգնության կարիք ունեցող երկրի ղեկավարը համարձակվի ելույթ ունենալ ինչ-որ մեկի դեմ, ինչպես դա արեց նախագահ Զելենսկին, ոչ միայն […]

̰
ԱՄՆ-ում վախենում են Ուկրաինայից ամերիկացի ազգայնականների վերադարձից.The Grayzone

21:51 05.06.2022

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) մտահոգված է Ուկրաինայից ամերիկացի ազգայնականների վերադարձով։ Այս մասին հայտնում է The GrayZone-ը։ Իրավապահ մարմինները կարծում են, որ ազգայնականները, որոնք այժմ կռվում են Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների շարքերում, ձեռք կբերեն մարտական ​​կարևոր փորձ, որը կարող են կիրառել տանը։ Հրատարակությունը նշում է, որ չորս տարի առաջ ՀԴԲ-ն / ФБР /մեղադրանք է առաջադրել մի […]

̰
Կոլումբիայում դատարանը որոշել է ձերբակալել երկրի նախագահին

21:27 05.06.2022

Իբագե քաղաքի Գերագույն դատարանը նախագահ Իվան Դուկեին հինգ օր ժամկետով տնային կալանքի վերցնելու որոշում է կայացրել՝ դատարանի որոշումը չկատարելու համար։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է El Tiempo թերթը։ Դատարանը համարել է, որ պետության ղեկավարն անտեսել է 2020 թվականի դատարանի որոշումը, ըստ որի՝ իշխանությունները պետք է մշակեին և իրականացնեին Կոլումբիայի արևմուտքում գտնվող Լոս Նևադոս ազգային […]

̰
Պուտինը սպառնացել է Ուկրաինայում հարվածել նոր օբյեկտների

20:24 05.06.2022

«Եթե ​​արևմտյան երկրներն Ուկրաինային մատակարարեն ավելի մեծ հեռահարության հրթիռներ, ռուսական զորքերը կսկսեն հարվածներ հասցնել նոր թիրախներին»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը թողարկվել է կիրակի օրը՝ հունիսի 5-ին։ «Եթե դրանք (ավելի մեծ հեռահարության հրթիռներ-խմբ.) մատակարարվեն, մենք դրանից համապատասխան եզրակացություններ կանենք և կօգտագործենք մեր զենքերը, որոնք բավականաչափ ունենք՝ հարվածելու […]

̰
Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է գրեթե 17 մլրդ դոլարով

15:22 05.06.2022

Tesla-ի բաժնետոմսերը մեկ օրում ընկել են 9,2%-ով՝ ընկերությունում կրճատումների արտահոսքից հետո:Այժմ ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 216,8 միլիարդ դոլար, իսկ բաժնետոմսերի արժեքի նվազման պատճառով գործարարը կորցրել է 16,9 միլիարդ դոլար: Reuters-ը հաղորդում է, որ Մասկը նամակ է ուղարկել ավտոարտադրողի բարձրագույն ղեկավարությանը, որում ասվում է, որ ինքը «շատ վատ է տրամադրված տնտեսության մասին», ինչպես նաև հայտարարել է՝ […]

̰
Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին

15:07 05.06.2022

Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին շաբաթ օրը , հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով սոցցանցերի լուսանկարին։«Կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակին շաբաթ օրը ժամը 18.00-ի սահմաններում: Ըստ կայքի, կայծակը  հարվածում է աշտարակին տարեկան միջինը հինգ անգամ։ Նշվում է, որ դա ոչ մի կերպ չի վնասում նրան և վտանգ չի ներկայացնում բնակչության համար։ Ֆրանսիայի Ռուեն քաղաքում շաբաթ օրը՝ հունիսի […]

̰
Բայդենին տարհանել են հանգստի ժամանակ

14:53 05.06.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տարհանել են Դելավերի իր տնից այն ժամանակ,երբ նա ընտանիքի հետ հանգստանում էր իր տանը:Դրա պատճառ էր դարձել մասնավոր ինքնաթիռի օդաչուի սխալը, ով պատահաբար քաղաքի վրայով մտել էր  փակ օդային գոտի, նախօրեին փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «ԱՄՆ գաղտնի ծառայությունը շուտով հայտարարություն կտարածի։ Փոքր մասնավոր ինքնաթիռը մտել է սահմանափակ օդային տարածք. Ամեն ինչ խոսում […]

̰
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել մարզադաշտում

14:37 05.06.2022

Ռուսաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Լինա Յակուպովան ամուսնության առաջարկ է ստացել Ռոստով ֆուտբոլային ակումբի հետ Կանանց Սուպերլիգայի խաղից հետո, հայտնում է Match TV-ն։ Խաղի ավարտից հետո մարզիկի սիրեցյալը ծաղիկներով դուրս է եկել խաղադաշտ ու ծնկի իջնելով  ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին:Ընկերոջ անսպասելի արարքից զարմացած Յակուպովան չի կարողացել զսպել էմոցիաները։ Նա համաձայնել է ամուսնության […]

̰
Զուրաբիշվիլին չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցում

00:13 04.06.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու հարցում, քանի որ «Սաակաշվիլիին ներում շնորհելը կխորացնի բևեռացումը երկրում»։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին ասել է Palitranews հեռուստաալիքի «Ազատ ստուդիա» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում։ «Դուք գիտեք վրաց հասարակությանը, գիտեք, որ դա կլինի ծայրահեղ առճակատման պատճառներից մեկը։ Մինչ […]

̰
Ռուսաստանի ռազմածովային ուժերի ամենամեծ խումբն առաջին անգամ է գործում Սև ծովում

21:19 03.06.2022

Ղրիմի ուժային կառույցներում լրագրողներին հայտնել են, որ Հյուսիսային և Բալթյան նավատորմի վեց խոշոր դեսանտային նավեր ((БДК) և Սևծովյան նավատորմի վեց  БДК-ն պատրաստ են իրենց նպատակային առաջադրանքները կատարել Սև ծովում։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ սա ՌԴ ռազմածովային ուժերի ամենամեծ խումբն է: Բալթյան նավատորմից ((БДК) են՝«Պյոտր Մորգունովը», «Օլենգորսկի հանքագործը»,« Գեորգի Պոբեդոնոսեցը», «Կորոլևը», «Մինսկը» և […]

̰
Կասկածելի փաթեթի պատճառով Ճապոնիայի ԱԳՆ-ն սակրավորների խումբ է կանչել

11:18 03.06.2022

Տոկիոյի ոստիկանության սակրավորական խումբը կանչվել է Ճապոնիայի ԱԳՆ այն բանից հետո, երբ կասկածելի փաթեթ է ստացվել, հայտնում է Kyodo գործակալությունը։ Ծանրոցում եղել է բաց կափարիչով պլաստիկ շիշ և «ծխանռնակի նմանվող մի բան»: Ծանրոցը հասցեագրված է եղել «բոլոր աշխատողներին»: Նշված է եղել նաև ուղարկողի հասցեն և անունը։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում:

̰
ԱՄՆ Կոնգրեսը հետաքննում է սաուդյան ներդրումները Թրամփի փեսայի ընկերությունում

10:43 03.06.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և բարեփոխումների հանձնաժողովը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է հետաքննել Սաուդյան Արաբիայի կողմից 2 միլիարդ դոլարի ներդրումը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների ընկերությունում: «Հանձնաժողովը մտադիր է հետաքննել, թե արդյո՞ք պարոն Քուշների անձնական ֆինանսական շահերը Թրամփի վարչակազմի օրոք անհիմն ազդեցություն ունեցել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա», […]

̰
Մակրոնը կոչ է արել դատապարտել Հունաստանի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները

12:54 02.06.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան բավական կոշտ արտահայտություններով դատապարտել է թուրք պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Արևելյան Միջերկրական ծովի որոշ կղզիների նկատմամբ, հաղորդում է Աթենքի Katemirini թերթը: Բրյուսելում Եվրախորհրդի նիստից դուրս գալիս Ֆրանսիայի ղեկավարն ասել է, որ ցանկանում է «աջակցություն հայտնել Հունաստանին բոլոր եվրոպացիների և հատկապես Ֆրանսիայի կողմից»՝ հավելելով, որ […]

̰
ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անվանումը

08:26 02.06.2022

ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անվանումը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Միջազգային և պաշտոնական փաստաթղթերում Թուրքիայի անվանումը Turkey-ից դարձել է  Türkiye։ Համապատասխան խնդրանքով երկրի ԱԳՆ ղեկավարը դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտնում դիմումը ստանալու պահից։ «Գործընթացը, որը մենք սկսել ենք նախագահ Ռեջեփ […]

̰
ՌԴ-ն կապահովի հացահատիկով նավերի անցումը, եթե Ուկրաինան ականազերծի ափամերձ ջրերը. Լավրով

22:10 01.06.2022

Ռուս զինվորականները կապահովեն ուկրաինական հացահատիկով նավերի անվտանգ անցումը, եթե Կիևն ականազերծի իր տարածքային ջրերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բահրեյնի իր գործընկեր Աբդել Լատիֆ բեն Ռաշեդ ալ Զայանիի հետ Մանամայում կայացած բանակցություններից հետո։ Լավրովը նշել է, որ ռուսական կողմն արդեն ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերն ու տրամադրել բոլոր հնարավոր երաշխիքները պարենային […]

̰
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել

12:49 01.06.2022

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել իր տանը։ Նրա մահվան ստույգ պատճառը ներկայում հայտնի չէ։ Իրավապահները դեպքի վայրում են: Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիի մահվան գործով հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով՝ ինքնասպանության դրդում։ Իլյա Էլոշվիլին 47 տարեկան էր։ Նա ունի կին և երկու երեխա։ Նա Թբիլիսիի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից, […]

̰
Հարյուրավոր բեռնատարներ շրջապատել են Թբիլիսին

11:59 01.06.2022

Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին բեռնատար մեքենաների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Լուսանկարները հրապարակել է Sputnik Georgia-ն: Ճանապարհին կանգնած բեռնատարները Հայաստանից Վրաստանի տարածքով մեկնում են Ռուսաստան։ Նման հսկա խցանման առաջացումը պայմանավորված է նրանով, որ շարքային քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո վերջերս բացվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանը։ Վերին Լարսի անցակետի թողունակությունն այդ պատճառով […]

̰
Սպիտակ տունը պատրաստվում է հայտարարել Ուկրաինայի համար 700 միլիոն դոլարի ռազմական օգնության մասին

10:23 01.06.2022

Հունիսի 1-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային 700 մլն դոլար արժողությամբ ռազմական օգնության 11-րդ փաթեթի տրամադրման մասին: Այն ներառում է MLRS հրթիռային համակարգեր, ռադիոտեղորոշիչ ռադարներ, օդային հսկողության մի շարք ռադարներ, Javelin համակարգեր, հակատանկային զենքեր, լրացուցիչ հրետանի, արկեր, ինչպես նաև ուղղաթիռներ, զրահատեխնիկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նոր տեխնիկան […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է Ռուսաստանին զրկել կազմակերպությանն անդամակցությունից

00:00 01.06.2022

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսի Գոնչարենկոյի խնդրանքով Ռուսաստանը դուրս չի մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ից։Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մամուլի ծառայությանը։ Կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ երկիր իրավունք ունի անդամակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր կանոնադրության համաձայն (հոդված II): Ընդ որում, Ռուսաստանը կարող է դուրս մնալ կազմակերպությունից միայն […]

̰
BACK_TO_TOP